Մարտի 1-ի զոհի մայրը հարց ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ալեքսանդր Արզումանյանին, մյուսներին

Լուսանկարում՝ Դավիթ Պետրոսյանը

2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հարազատները տարին տարվա վրա ավելի են հուսահատվում, չարանում Հայաստանի իշխանության, ընդդիմության, սփյուռքի եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի վրա: Նրանք դրա իրավունքը ունեն, որովհետեւ 10 տարի առաջ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում բոլորի աչքի առաջ իրենց զավակները դաժանաբար սպանվեցին, բայց մինչ օրս նրանց սպանությունների հանգամանքները բացահայտված չեն,  եւ որեւէ մեկը դատարանի առաջ չի կանգնել, պատասխանատվության չի ենթարկվել:

Մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը Տաթեւ Խաչատրյանին տված հացազրույցում առաջին իսկ հարցից բորբոքվել է եւ տարբեր մարդկանց տարբեր հարցեր ուղղել. «Մարտի 1-ի գնացքը գնացել է. Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ը դարձրել է բրենդ, տարին մի անգամ ծաղիկը վերցնում, գնում, Մյասնիկյանի ոտների տակ Մարտի 1 նշում, հո Մյասնիկյանի տղուն չէին սպանել, հիմա էլ Տարոն Մարգարյանը սիրուն բան չի արել, բայց պաստառապատել է: Ինչո՞ւ Լեւոն Տեր- Պետրոսյանը իր մեջ ուժ չգտավ իր կատարած սեւ գործի համար Հանրապետականների հետ կլոր սեղանի շուրջ բանակցելու...: Ոչ մի նախաքննություն չի եղել, ոչ փաստաբան է զանգում, մի բան ասում, թե գործը որտեղ է, ուր է հասել: Վերջապես սա պատմության մեջ այն սեւ օրն է, որ չի մոռացվում: Հիմա ի՞նչ են արել: Մարտի 1-ի գործը վերջացա՞ծ է, որ Ալեքսանդր Արզումանյանը գնաց Դանիայի դեսպան, կամ էդքան պատգամավոր, որ նստած են, ի՞նչ են անում անձամբ ինձ համար, Մարտի 1-ի համար: Ինչո՞ւ սփյուռքահայերը չարձագանքեցին Մարտի 1-ի առումով,  իրենք հայրենիքը հեռվից սիրեն, ես էլ այստեղ տառապեմ նստած, ինչո՞ւ չարձագանքեցին»,-ասել է:

Ջեմմա Վարդումյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:

Ուշադրություն! «Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում:

Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
4084 դիտում

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հետ քննարկել Է Երեւան եւ Բաքու ՌԴ պատվիրակության այցի արդյունքները

ՌԴ-ն Ստեփանակերտ է ուղարկել մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը. 22 բեռնատար է հասել Արցախ

Ինքնաձիգ, փամփուշտներ, նռնակներ. ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

Պետք է բարեփոխենք մտածողությունը՝ մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին

ԱՀԿ 5 բուժաշխատող ժամանել է Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսով ծանր պացիենտների բուժման և համաճարակի դեմ պայքարի հարցում

Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության շենքում են

«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ

Փաստաբանների պալատը ստեղծել է փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ռազմական ոստիկանությունը հորդորում է կամովին հանձնել մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած զենք-զինամթերքը

Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվում է․ պատգամավորները կարծում են՝ ռիսկերը կառավարելի են

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է ներկայացրել

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում էր. նա մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության նիստին

Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց են․ սպասում են վարչապետի հետ հանդիպմանը

Արմեն Սարգսյանն Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

ԱԺ երեք պատգամավոր գործուղվել է Մոսկվա

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

Նարեկ Հախնազարյանը կատարել է Կոմիտասի «Կռունկը»՝ այն նվիրելով Արցախում զոհվածների հիշատակին (տեսանյութ)