Երևան
10 °C
Կրթության տեսչական մարմինը դեռեւս կազմավորման փուլում է: Առայժմ նշանակված են միայն տեսչության պետն ու երկու տեղակալները: Կադրերով վերջնական համալրվածության համար հնարավոր է դեռ ամիսներ պահանջվեն:
Նորաստեղծ կրթության տեսչական մարմինը, որը կառավարությանն առընթեր է, իրավահաջորդն է կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության: Վերջինս լուծարվեց ամիսներ առաջ:
Կրթության պետական տեսչության աշխատակազմը բաղկացած է եղել 45 անդամից: Կրթության տեսչական մարմին ստեղծելու մասին կառավարության համապատասխան որոշման մեջ չէր բացառվում, որ կարող են լինել կադրային կրճատումներ: Տեսչական մարմնի պետ Ալեքսանդր Շագաֆյանից տեղեկացանք, որ այս նոր կառույցը կունենա 42 աշխատակից: Լուծարված մարմնի գրեթե ամբողջ աշխատակազմը (բացի սպասարկող անձնակազմից), քանի որ զբաղեցնում էին քաղծառայողի պաշտոններ, «Քաղծառայության մասին» օրենքի համաձայն, ուղարկվել են կադրերի ռեզերվ: Կվերադառնան արդյո՞ք նրանք նորաստեղծ մարմնում աշխատելու, թե՞ շուտով, ըստ ամենայնի, կհամալրեն գործազուրկների շարքը:
«Կադրերի ռեզերվից առնվազն 15 հոգի առաջիկայում կվերադառնա: Մոտ օրերս կլինեն հրամանները: Չի բացառվում, որ հետագայում դրան ավելանան նաեւ մի քանի հոգի»,- ասաց Ալեքսանդր Շագաֆյանը: Ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ տեսչական մարմինն ունի նոր կառույցներ, որոնք չեն եղել կրթության պետական տեսչության մեջ եւ փոխարենը կրթության պետական տեսչությունն ուներ, այսպես կոչված, տարածքային բաժիններ (չնայած դրանք Երեւանում էին գործում), որոնք չեն պահպանվել տեսչական մարմնում: «Եվ բնականաբար նախորդ կազմից ինչ-որ մարդիկ, այնուհանդերձ, չեն վերադառնա»,- ասաց կրթության տեսչական մարմնի պետը՝ հավելելով, թե հստակ թիվ նշել առայժմ չի կարող: «Երբ որ տեսչական մարմինը վերջնական ձեւավորվի, կերեւա»,- պատասխանեց նա:
Կրթության տեսչական մարմնի պետն ասաց, թե կրթության պետական տեսչության գործառույթները պահպանվել են, դեռ մի բան էլ ավելի: Թե որն է այդ «ավելին» եւ ինչ նոր բան պետք է սպասել, այդ առնչությամբ նա նշեց. «Չնայած կրթության պետական տեսչությունն էլ ունեցել է խորհրդատվական գործառույթ, բայց մենք հիմա դրա վրա ավելի շատ շեշտադրում ենք անելու: Մենք նաեւ ավելի շատ շեշտադրում ենք անելու օրենսդրական, ենթաօրենսդրական առաջարկների մասով, որը մենք անհրաժեշտ կհամարենք ունենալ՝ հիմնված մեր ուսումնասիրությունների, բացահայտումների վրա: Իսկ խորհրդատվական գործառույթը բնականաբար, առնչվելու է այն հաստատություններին, որոնց մենք վերահսկում ենք: Պարզ ձեւով ասած՝ ենթադրենք տեղի է ունեցել օրենքի կամ գործող ինչ-որ կարգի փոփոխություն, ուսումնական հաստատությունների ղեկավարները, մանկավարժական աշխատողները կարիք կունենան դրա մասին իմանալ ավելին: Մենք պատրաստ կլինենք, հնարավորինս ջանք կներդնենք, որ համապատասխան ինֆորմացիան նրանք ժամանակին ստանան»:
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:
«Նիվայի» խմած վարորդը նախ փախուստի է դիմել, ապա հարվածել պարեկային ծառայության մեքենային
Բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել. մանրամասներ
Աշխատանքային և սեռական շահագործում. ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեպքերը 2022-ին
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան
Պարեկների և բժիշկների անհետաձգելի գործողությունների շնորհիվ Գյումրիում երեխայի կյանք է փրկվել
Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ
Դոլարն էժանացել է. ինչ տատանումներ կան տարադրամի շուկայում
Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին մեքենան ժայռին է բախվել. տուժածը հոսպիտալացվել է
«5-րդ շարասյունն» այսօր էլ գործում է. պետք չի նստել, մտածել թե ովքեր են, դիմակները պատռվել է. քաղաքագետ
Ինչ փաստաթղթեր են համատեղ ստորագրել ՌԴ և Չինաստանի ղեկավարները
Երևանի քաղաքապետարանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է բերման ենթարկվել
30 մետր գլորվել է. մանրամասներ Տիգրանաշենի ոլորաններում ձորն ընկած բեռնատարի դեպքից
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Երևանյան տասը գետնանցումում 20 վերելակ կտեղադրվի (տեսանյութ)
ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Փախստականների հարցը քաղաքակական օրակարգ չբերելը նույն հանցագործությունն է, ինչ անտարբերությունը. Խառատյան
Երևանի գերեզմանատներում մատուցվող վճարովի ծառայությունների գները փոխվել են
Կոլումբիայում այրին միտումնավոր մի քանի տարի գայթակղել է ամուսնուն սպանողին, ապա, որպես վրեժ, հանձնել ոստիկանությանը
Ռուսաստանը շարունակում է գաղտնի զորահավաքը. Անդրեյ Յուսով
ՀՀ վարչապետը Բունդեսթագի պատգամավորական խմբի անդամների հետ խաղաղության օրակարգի շուրջ մտքեր է փոխանակել
ՔՊ-ն հաստատում է՝ ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է. Հայկ Կոնջորյան
Բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել ու փորձել է պայթեցնել նռնակը
Սահմանվել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
Միացված է արհեստական շնչառության սարքին․ Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է
Պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում. ԱՀ ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը վարչության նիստ է անում
Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղ և Լաչին միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայական են. ԱԳՆ
Սպորտային կոշիկներ՝ նման սև գույն աղբի տոպրակի․ Dolce & Gabbana–ն նորություն ունի
Աստղերը հուշում են, որ հիմա ընդդիմադիր պատգամավորները պետք է լքեն դահլիճը, ճողոպրեն. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան
Աննա Վարդապետյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել դատախազության բարեփոխումների օրակարգը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարը ձորն է ընկել. կա տուժած
Աղմուկ բարձրացրած «Որբանոց» ներկայացումը վերականգնվել է. այն կբեմադրվի
Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը
ՊՆ-ն մանրամասներ է հայտնում գերի ընկած ծառայողի մասին
Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը
© 2023 Հայկական ժամանակ