Երևան
14 °C
Ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած աղմկահարույց ահաբեկչական հայտարարությանը, որով հրահանգ էր իջեցվում թուրքական միություններին՝ կազմակերպելու մահափորձեր Եվրոպայում ապրող հայտնի հայերի, ալեւիների, քրդերի եւ Թուրքիայից հեռացած ընդդիմադիր գործիչների դեմ, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը դիմել էր միջազգային եւ եվրոպական կազմակերպություններին՝ զգուշացնելով սպասվող ահաբեկչական գործողությունների մասին:
Ինչպես հայտնում են ԵՀՄՖ-ի մամուլի ծառայությունից, վերջին օրերին ԵՀՄՖ-ը ստացել է պատասխան նամակներ, ինչպես նաեւ ԵՀՄՖ կենտրոնական գրասենյակում տեղի են ունեցել անվտանգության հարցերով հանդիպումներ ու աշխատանքային քննարկումներ:
Առավել հիշարժան են Դանիայի, Շվեդիայի պառլամենտների, Շվեյցարիայի Արդարադատության եւ ոստիկանության դաշնային դեպարտամենտի եւ անվտանգության հարցերով եվրոպական մի շարք կազմակերպությունների ղեկավարների կողմից ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանին ուղղված արձագանքները, եւ նրանցում արտահայտված պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում դիմելու հստակ գործողությունների, ինչպես նաեւ տարվող աշխատանքները սպասվող վտանգի հանդեպ նախազգուշացումների վերաբերյալ՝ օգտագործելով լրատվամիջոցների հնարավորությունները:
Ինչ վերաբերվում է այդ թեմայով հանդիպումներին, ապա ԵՀՄՖ Բրատիսլավայի կենտրոնական գրասենյակ այցելեցին Սլովակիայի ոստիկանության եւ անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաններ: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ նրանք քաջատեղյակ էին թե՛ ԵՀՄՖ նախագահ Գրիգորյանի, եւ թե՛ ԵՀՄՖ նախագահության կողմից իրականացվող գործունեությանը եվրոպական տարածաշրջանում: Նրանք վստահեցրեցին, որ Սլովակիան կշարունակի մնալ այն երկիրը, որը կվնասազերծի ցանկացած անօրինական, առավել եւս ահաբեկչական գործունեություն՝ ուղղված Սլովակիայի ցանկացած քաղաքացու դեմ, ինչպես նաեւ Սլովակիայում գործող օրինական կազմակերպության եւ նրա ղեկավարության հանդեպ: Բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացրեցին նաեւ, որ վաղուց շուրջօրյա հսկողություն է իրականացվում Բրատիսլավայի գեղատեսիլ վայրում՝ Դանուբի ափին գտնվող Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշահամալիրի հանդեպ:
Հանդիպման ավարտին Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության եւ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներին արագ արձագանքման ու տասնամյակներով ապացուցված՝ Սլովակիայում անվտանգ եւ ապահով գործող հայկական ազգային ու լոբբինգային կազմակերպությունների գործունեության համար:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ