124 աշակերտ ունեցող դպրոցում բազմաթիվ խնդիրներ կան (լուսանկարներ, տեսանյութ)

Լոռու մարզի Մեծ Այրումի միջնակարգ դպրոցում սովորող աշակերտները դժգոհում են ոչ միայն դպրոցի շենքային անբարեկարգ պայմաններից, այլ նաեւ` ներսում տիրող ծխից, ցրտից ու փոշու առկայությունից:

Անմխիթար վիճակում գտնվող դպրոցի պատերին ճեղքեր են առաջացել, տանիքն ու ապակիները ամբողջությամբ ենթակա են փոխարինման, իսկ հատակից միայն քանդված բետոնն է մնացել:

Փոխարինման կարիք ունի նաեւ դպրոցի գույքը՝ նստարաններն ու աթոռները:

Դպրոցը կառուցվել է 1979 թվականին: Ներկայումս դպրոցում սովորում է 124 աշակերտ: Կառուցման օրվանից մինչ օրս հիմնանորոգում չի արվել: Աշակերտներն ասում են, որ մաշված սեղանների ու աթոռների պատճառով իրենց շորերը վնասվում ու պատռվում են. «Կուզենայի, որ ավելի լավ նստարաններ ու սեղաններ լինեին, նորոգված պայմաններում դաս սովորեինք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին աշակերտները, հավելելով, որ ծխի պատճառով շատ հաճախ դասարանները միավորում ու մեկ դասարաններում են կազմակերպում, կամ էլ՝ ուսուցչանոցում. «Դպրոցի առաջին հարկը լրիվ քանդված է, վախենալով ենք անցնում, ծնողները զգուշացնում են,որ ուշադիր անցնենք՝ գլխներիս հանկարծ բաներ չթափվեն, տանիքից էլ անձրեւը թափվել է գրքերի վրա, տառերի կեսը ջնջված է»,- ասաց աշակերտուհիներից մեկը:

Դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազյանի խոսքով՝ տարիների ընթացքում որոշակի կոսմետիկ նորոգումներ են արվել, իսկ 2009-ին էլ՝ սանհանգույցն է նորոգվել: Դպրոցի խնդիրներին պատկան մարմինները տեղյակ են: Իրավիճակը ներկայացված է, սպասում են ֆինանսական հատկացման, իսկ թե երբ կլինի՝ պարզ չէ:

 

Տպել
1098 դիտում

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը

Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը