ՊԵԿ պաշտոնյայի եղբայրը Հրապարակի մոտ 10 հարկանի հյուրանոց է կառուցում (լուսանկարներ)

Երեւան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փլեյս» հյուրանոցի եւ ՄԱԿ-ի գրասենյակի հարեւանությամբ, 10 հարկանի հյուրանոց է կառուցվում: Տարիներ առաջ այդ հատվածում հսկայական փոս էր փորվել եւ անբարեկարգ վիճակը քողարկվել էր մետաղական թիթեղներով: Այսօր արդեն տարածքում մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Հսկայական փոսը վերածվել է ստորգետնյա երեք հարկանի շինության: Տարածքում փակցված ցուցանակի համաձայն՝ կառուցվում է վարչագործարարական եւ հյուրանոցային համալիր: Դատելով շենքի նախագծից՝ տարածքում վեր է խոյանալու 10 հարկանի շինություն, բակում արձան է տեղադրվելու, իսկ մուտքը լինելու է Էրեբունի հյուրանոցի դիմացի ավտոկայանտեղիի կողմից: Կառուցապատողը «Սերեոն» ՍՊԸ-ն է, որը շինարարությունը պետք է սկսեր 2013 թվականին եւ ավարտեր 2 տարի 3 ամիս հետո: Փաստացի շինարարական աշխատանքները սկսվել են շինթույլտվության տրամադրման պահից 5 տարի անց:

«168» ժամ թերթը դեռեւս 2014 թվականին գրել էր, որ Մհեր Մկրտչյան փողոցի նշված տարածքը ցանկապատվել է եւ «ստորգետնյա հաղորդուղիների մասով քանդման-վերականգնման եւ այլ միջոցառումների հողային աշխատանքների» անվան տակ շինարարություն է սկսվել: Դեռեւս այն ժամանակ հայտնի է եղել, որ տարածքում բարձրահարկ շինություն պետք է կառուցվեր, սակայն նախագիծը գոյություն չի ունեցել:

Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանի տվյաներով «Սերեոն» ՍՊԸ-ն հիմնադրել է Միացյալ թագավորության քաղաքացի Էդվին Պապոյանսը 2009 թվականին, որը հետագայում դադարեցրել է իր մասնակցությունը հիշյալ ՍՊԸ-ում: Պապոյանսը նաեւ «Յունիտրանս» բեռնափոխադրող ընկերության հիմնադիրն է: Կառուցվող հյուրանոցային համալիրը գտնվում է «Յունիտրանս» ընկերության գլխավոր գրասենյակի դեմ դիմաց: Էդվին Պապոյանսի ստեղծած «Սերեոն»-ի բաժնետմոսերը հետագայում երկու անգամ վաճառվել են: Այժմ ընկերության բաժնետեր է «Ունիվերսալ ինվեսթմենթ գրուփ» ՍՊԸ-ն, որը 2014 թվականին հիմնադրել է Կարապետ Ռուբենի Սաքապետոյանը: Կարապետ Սաքապետոյանը այժմ «Շին թրեյդ» ՍՊԸ-ի տնօրենն է: Ընկերությունը «Արիստոն» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ավելին Կարապետ Սաքապետոյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրն է: ՊԵԿ պաշտոնյան մինչեւ հարկային մարմնում աշխատելը զբաղեցնում էր նախագահի վերահսկողական ծառայության առաջատար մասնագետի, ապա խորհրդատուի պաշտոնները: Երբ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ, Սաքապետյանին իր հետ տարավ հարկային, սակայն Հովսեփյանի պաշտոնանկությունից եւ կրկին նախագահական վերադառնալուց հետո Սաքապետոյանը մնաց ՊԵԿ-ում: Արմեն Սաքապետոյանը նաեւ ղեկավարել է այն ուսումնասիրությունների խումբը, որի արդյունքների հիման վրա Սերժ Սարգսյանն առաջարկել էր «Սիքյուրիթի դրիմ» ընկերությունը ազգայնացնել:

Եթե չլիներ Արմեն Սաքապետոյանի գործոնը, նրա եղբայրը կկարողանա՞ր Հանրապետության հրապարակից մոտ 100 մետր հեռավորության վրա 10 հարկանի շենք կառուցել: Սա, իհարկե, հռետորական հարց էր:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում:

Տպել
2448 դիտում

Նիկոլ Փաշինյանը ոգեւորել է ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներին (տեսանյութ)

Բոինգը ցանկանում է վերսկսել 737 MAX տեսակի ինքնաթիռի գործարկումը

Աշխատողի պոչը դնում են գործատուի ոտքի տակ․ Գեւորգ Պետրոսյանը՝ բուհերում աշխատող եւ քաղաքական պաշտոն զբաղեցնողների մասին

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Կնոջս ատամները ոչ մարզպետի, ոչ էլ ուրիշի ատամնաբուժարանում չենք սարքել

Խոշոր հրդեհ է Բաքվում․ այրվում է Diqlas առևտրի կենտրոնը

ՀԲ-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից․ հանդիպում դատախազությունում

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը․ խորհրդարանում այսօր հյուր են Վարդանանց ասպետներ դպրոցի սաները

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար Թրամփն առաջին միլիարդը ստացավ Պենտագոնից

Մյուլլերի զեկույցի եզրակացությունը. սպառիչ պատասխաննե՞ր, թե՞ նոր հարցեր

Օսկանյանի ցուցմունքով էլ է հաստատվում, որ Քոչարյանը ուժ կիրառելու գործողությունների մասին առավոտյան է տեղեկացել. պաշտպան

Մհեր Մարգարյանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ԿԽՄԿ-ն ցանկանում է երկարաձգել ՀՀ ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

Վարչապետը կանչում է ֆուտբոլ դիտելու՝ ժամը 21.00-ին, Հանրապետական մարզադաշտում

Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում. մառախուղ, մերկասառույց, բուք է առկա ճանապարհներին

Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը

Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը

Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են 2020-ին Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու որոշմանը