Ինչպե՞ս խորացնել հայ-շվեյցարական հարաբերությունները․ հանդիպում ԱԳՆ-ում

06/02/2018 schedule17:49

Փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության հետ, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահին անցյալ տարվա նոյեմբերին բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, երախտագիտություն հայտնեց Դոմինիկ դը Բյումանին հայ-շվեյցարական կապերի ամրապնդման ուղղությամբ ներդրած հետեւողական ջանքերի համար: Նախարար Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարներ Արա Բաբլոյանը եւ Դոմինիկ դը Բյումանը ընտրվել են Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների նախագահներ։

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում շվեյցարական խորհրդարանի պատվիրակության ջերմ ընդունելության համար` Դոմինիկ դը Բյումանը նշեց, որ սա արդեն իր հինգերորդ այցելությունն է Հայաստան, ու հաճելի է տեսնել բարեկամ երկրի առաջընթացը։ Նա հավելեց, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն իր առաջին պաշտոնական այցելությունն է կատարում Հայաստան, վկայում է հայ-շվեյցարական հարաբերությունները խորացնելու եւ առավել ընդլայնելու հետաքրքրության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեյցարական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Դոմինիկ դը Բյուման գոհունակությամբ նշեցին, որ միջխորհրդարանական ձեւաչափում երկու երկրների միջեւ հաստատվել է արդյունավետ փոխգործակցություն՝ կարեւորելով երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին այս տարի հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում Դոմինիկ դը Բյուման հաջողություն մաղթեց գագաթաժողովի կազմակերպման եւ անցկացման հարցում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Տպել
985 դիտում

Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու. Արայիկ Հարությունյան

Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել

Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է ոչնչացնել հակառակորդի 9 զրահատեխնիկա. Արցախի նախագահ

Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման համար

Կան բազմաթիվ փաստեր, որ հակառակորդը սա պլանավորել էր վաղուց. Արայիկ Հարությունյան

Հարյուրավոր դիակներ են թողել առաջնագծում եւ շատ անտարբեր են իրենց կորուստների հանդեպ. Արցախի նախագահ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ

Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է եւս 23 զինծառայող. ԱՀ ՊՆ

Գորիսում քաղաքացին նետվել է «Մինա» հյուրանոցի տանիքից

Հավաքված սննդի ու պարագաների ծավալն այնքան մեծ է, որ մի մասը պահեստավորվում է (տեսանյութ)

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շփման գծում ռազմական հանցագործություններ սանձազերծելու դեպքով հարուցվել է քրգործ

Ուղերձներ կհղվեն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հանրային կառույցներին. ՀՀ հանրային խորհուրդ

Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել. Արցախի նախագահը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն կոչ է անում անհապաղ դուրս բերել Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկաններին ու ահաբեկիչներին հակամարտ գոտուց. ՌԴ ԱԳՆ

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա». սպորտային հաղթանակի սպասումով

Հայկ Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՔԿ նախագահի, ԱԱԾ տնօրենի հետ

Արցախին հարվածող «Բայրաքթարները» Էրդողանի ընտանեկան բիզնեսն են. mediamax

Մանրամասն ուսումնասիրել ենք, գիտենք՝ ինչի է ունակ «Արարատ-Արմենիան». Դեյան Ստանկովիչ

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը