Սարալանջի դպրոցում ավելի շատ աշխատող կա, քան աշակերտ

Սարալանջի դպրոցում ավելի շատ աշխատող կա, քան աշակերտ: Այս մասին «ՀԺ»-ին հայտնի դրաձավ դպրոցի տնօրի հետ զրույցից: Լոռու մարզի Սարալանջ գյուղի հիմնական դպրոցում 16 աշակերտ է սովորում: Տնօրեն Թամարա Աֆյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ դասարաններ ունեն, որտեղ աշակերտներ չկան. «Առաջին, հինգերորդ եւ յոթերորդ դասարաններում աշակերտ չունենք առհասարակ»,-ասաց նա, նշելով, որ աշակերտների նման փոքր թիվը կապված է գյուղի բնակչության փոքր լինելու, ինչպես նաեւ ծնելիության ցածր մակարդակի հետ: 16 աշակերտ ունեցող դպրոցն ունի 19 աշխատակից, որոնցից 13-ը՝ մանկավարժներ, մյուսները՝ օժանդակ աշխատակիցներ են:

Ուսուցիչների պակաս դպրոցը չունի, միայն ֆիզիկա առարկայի մասնագետ է պետք, որն էլ առաջիկայում կմասնակցի մրցույթին: Սարալանջ համայնքն ունի փաստացի 214 բնակիչ, որոնցից մշտական բնակվում է 150-ը:

Արտագաղթը գյուղից նվազել է, ասում է Սարալանջի գյուղապետ Արթուր Սարոյանը. «Ժամանակին ով գնաց, գնաց էնա, մնացողն էլ՝ մնացել է»: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված է խմելու ջրով: Որպես հիմնական խնդիր համայնքի ղեկավարը մատնանշում է գիշերային լուսավորության բացակայությունն ու հանդիսությունների սրահի նորոգումը: Գործում է Վանաձոր-Սարալանջ երթուղին սպասարկող ավտոբուսը, որի ուղեւորներից են նաեւ դպրոցի ուսուցիչների մի մասը: Բնակիչների հիմնական զբաղվածությունը հողագործությունն ու անասնապահությունն է:

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում:

Տպել
2358 դիտում

Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն

Սկանդալ Երեւանում. մանկապարտեզի երեխաների սնունդը գողացել եւ տեղափոխել են ռեստորան

Աշոցքի դահուկասպորտի փառատոնին կմասնակցի Սվիտալսկին, գուցե նաեւ ՀՀ կառավարության անդամներ

Ընտրական հանցագործության համար ազատազրկմամբ պատիժ նշանակել. դատախազը և ՀՀ վերաքննիչ դատարանը համակարծիք են

Անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները ՀՀ դիվանագիտական անձնակազմի նվիրված ծառայության նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Ավելի քան 90 մլն դոլար. ԵՄ-ն Վրաստանը դրամական փոխանցումներով առաջ է անցել Ռուսաստանից

Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում. ռադիոյի նոր ԺՊ-ն չի ցանկանում տնօրեն դառնալ

Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է հոգեբուժական կենտրոնի տնօրենի ԺՊ. մինչեւ տնօրեն մեկ քայլ է

Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան

2 բնակարան, 1 առանձնատուն. ի՞նչ ունեցվածք ունի վերջերս ՀԱՀ-ի քոլեջի դեկան նշանակված նախկին փոխվարչապետը

5455 ապօրինի հատված ծառեր. «Հայանտառ»-ի աշխատակիցները կազմել են 278 արձանագրություն

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ. Շուշան Դանիելյան

Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում. պարզաբանում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ

Ավազակային հարձակում Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ի գրասենյակը