Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի ԱԽ նախագահի պատվիրակությանը (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվության միջոցների հետ տեղեկատվության վարչությունից:Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ բարեկամ Շվեյցարիայից այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան մեկ անգամ եւս վկայում է հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաեւ երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքի մասին: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել մշտապես վերընթաց զարգացող երկկողմ միջպետական հարաբերությունների մասին եւ վստահություն հայտնել, որ պատվիրակության հագեցած օրակարգով այցն անպայմանորեն իր ազդեցությունը կունենա հայ-շվեյցարական համագործակցության ամրապնդման վրա: 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դոմինիկ դը Բյումանին՝ անցած տարեվերջին Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: Նախագահը երախտագիտություն է հայտնել Դոմինիկ դը Բյումանին՝ մինչ այժմ հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում նրա հետեւողական աշխատանքի եւ նվիրումի համար: Ընդգծելով, որ Շվեյցարիան Հայաստանի համար մշտապես եղել է վստահելի գործընկեր, Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Շվեյցարիային՝ Հայաստանի համար բոլոր դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ աջակցելու համար:

Հանրապետության Նախագահը եւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման գործում երկուստեք կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության դերը, որը, ըստ զրուցակիցների, լավագույնս լրացնում է միջպետական օրակարգը՝ յուրովի նպաստելով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանական բարեկամության խմբերի նախկին նախագահներն այժմ ղեկավարում են Հայաստանի եւ Շվեյցարիայի օրենսդիր մարմինները, ինչը կրկնակի պարտավորեցնում է խորացնել կապերը երկու երկրների խորհրդարանների միջեւ: 

Զրուցակիցները հայ-շվեյցարական առնչությունների սերտացման համար մեկ այլ կարեւոր հարթակ են համարել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի նախագահությունը ստանձնել է Հայաստանը, եւ հույս հայտնել, որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցնի բարձր մակարդակով: 

Սերժ Սարգսյանը եւ Դոմինիկ դը Բյումանը կարեւորել են երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում: Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ բարձր է գնահատել 2012 թվականին Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ Շվեյցարիայի խորհրդարանականների բարեկամական խմբի այցը Արցախ՝ նշելով, որ նման այցերը թույլ են տալիս տեղում եւ անձամբ ծանոթանալ իրավիճակին:

Հանդիպմանը  Սերժ Սարգսյանը եւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի Համադաշնությանը այս հիմնահարցում հավասարակշռված դիրքորոշման, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին աջակցելու ու խնդրի հանգուցալուծմանը նպաստելու պատրաստակամության եւ ջանքերի համար:

Տպել
1845 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ