Միասնական երկիր ենք. Հայաստանի կողմից Արցախի ճանաչման կարիք էլ չկա. Հարությունյան

Կարծում եմ, որ առաջիկա տասնամյակներին, հաշվի առնելով առկա իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորում ակնկալել պետք չէ, քանզի կողմերի դիրքորոշումները շատ հեռու են իրարից: Այս մասին EADaily հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Միեւնույն ժամանակ նա չբացառեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն այսքան երկար ժամանակով, երբ հրադադարի ռեժիմն ավելի շատ խախտվում է, քան պահպանվում, կարող է բերել պատերազմի: «Դա բացառված չէ, բայց որպեսզի ստեղծված իրավիճակում խուսափենք պատերազմից, մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան»,- նշել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ խնդրի կարգավորման համար Ստեփանակերտը պատրաստ է զիջումների, բայց նախքան այդ անհրաժեշտ է «նստել բանակցությունների սեղանի շուրջ», որոնց Արցախն ուղղակիորեն չի մասնակցում: 

«Որպեսզի խոսենք զիջումների մասին, նախեւառաջ մենք պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ, եւ դրանից հետո միայն որոշենք գնալ փոխզիջումների, թե ոչ եւ եթե այո, ապա ինչպիսի: Ամեն դեպքում միանշանակ է, որ Արցախի կարգավիճակի եւ անվտանգության հարցերում փոխզիջումներ հնարավոր չեն եւ մնացած հարցերը փոխկապակցված են այս ճշմարտության հետ»,- նշել է նա:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը, ինչի մասին հորդոր հնչել է նաեւ Հայաստանի Ազգային ժողովում: Պաշտոնյայի խոսքով, չնայած առկա ստատուս քվոյին, ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման համար անհրաժեշտ է, բայց միեւնույն ժամանակ ինքը նպատակահարմար չի գտնում Արցախի ճանաչումը Հայաստանի  կողմից: 

«Իհարկե, միջազգային ճանաչումը ոչ միայն չի խանգարի, այլեւ ավելի կնպաստի այս խնդրի կարգավորմանը: Վատ չի լինի, եթե միջազգային սուբյեկտները ճանաչեն Արցախը, բայց չեմ կարող ասել, թե դա է հանդիսանում մեր առանցքային ու վերջնական նպատակը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման կարիք էլ չկա, քանի որ «մենք վաղուց միասնական երկիր ենք»:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը քանիցս հայտարարել է, որ միայն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:

Նա նաեւ բացատրել էր, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը: «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը միայն ու միայն մի պատճառով` որպեսզի հնարավորություն տանք շարունակելու բանակցային գործընթացը: Ի վերջո Ղարաբաղի պայքարը պայքար է ինքնորոշման համար, պայքար է անկախության համար, եւ Հայաստանն այդ բանակցություններին մասնակցում է, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում Ղարաբաղի հետ բանակցել:

Ճիշտ է, որ ինչ-որ չափով Ղարաբաղը մասնակցում է բանակցային պրոցեսին, որովհետեւ համանախագահները պարբերաբար լինում են նաեւ Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը տեղյակ են պահում բանակցային գործընթացի մասին, բայց կոնկրետ բանակցային սեղանի շուրջ, եթե կարելի է այսպես ձեւակերպել, Հայաստանը նստում է Ղարաբաղի փոխարեն: Պատկերացրեք, եթե այս պարագայում Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա կլինի բանակցությունների վերջը»,- ասել էր նա:

Տպել
3622 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)