Թատրոն, կինո, թանգարաններ, փառատոներ, ցուցահանդեսներ. մշակույթի նախարարության ամփոփումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն է ներկայացրել 2017 թ. մշակույթի նախարարության կողմից իրականացված միջոցառումների մասին, մասնավորապես առանձնացնելով Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, որը Հայաստանի մասշտաբով ռեկորդային այցելություններ է ապահովել՝ 46207 այցելու. 1 ամսվա ընթացքում պատկերասրահի եկամուտը կազմել է շուրջ 15 մլն դրամ (2016 թ. պատկերասրահի տարեկան եկամուտն է եղել 15 մլն դրամ): Կազմակերպվել են «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն եւ «Music Drive Fest» երաժշտական առաջին միջազգային ռոք-փառատոնը: Հիմնադրվել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ապրիլի 24-ին կազմավորվել է եւ Երեւանում համերգ է ունեցել Համահայկական նվագախումբը: Տեղի է ունեցել Հայ-վրացական գեղարվեստական ճամբարը՝ Հայաստանի եւ Վրաստանի պատանի երաժիշտների համար, «Ջոն Մալկովիչը Հայաստանում» ծրագիրը:

Կայացել է «Ահեղ դատաստան» մուլտիմեդիա ներկայացման առաջնախաղը՝ օպերային թատրոնի կողմից եվրոպական թատրոններից ձեռք է բերված վիրտուալ դեկորացիաների համակարգի հիման վրա: Ստեղծվել է հայ-իրանական առաջին լիամետրաժ ֆիլմը, Թեհրանի ազգային թանգարանում տեղի է ունեցել «Հայաստան եւ Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը: 2 միջոցառումն էլ լայն արձագանք են գտել եւ մինչ օրս այցելուների մեծ հոսք ունեն: Իրականացվել է «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի ու Արցախի 111 համայնքում եւ ՀՀ ԶՈՒ զորամասերում կազմակերպվել է 426 մշակութային միջոցառում. ծրագիրը շարունակվելու է նաեւ 2018 թ.: 

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրվել է ներկայացումների էլեկտրոնային տարբերակի ցուցադրման համակարգ, ստեղծվել են գինու պատմության թանգարան, ժամանակակից ձեւաչափով գրախանութ եւ «CINEMA» կինոդերասանի կենտրոն-ստուդիա, իրականացվել են «Շրջիկ կինոթատրոն», Հ. Թումանյանի տուն-թանգարանի ենթակառուցվածքների արդիականացման, Տիկնիկների թանգարանի ստեղծման, «Աուդիոգիդ բջջային հավելված» ծրագրերը, տեխնիկապես վերազինվել է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներդրվել է արեւային ֆոտովոլտային համակարգ, իրականացվել են հուշարձանների վերականգնման, ամրակայման, պեղման աշխատանքներ: 

2018 թ. նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական միջոցառումները՝ նոր թանգարանների բացում, Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոնի բացում, Միասնական երգչախմբի եւ Համահայկական նվագախմբի համերգներ, Մայիսյան հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի ցուցադրություն, «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք», Պարի համահայկական փառատոն, Կոմիտաս փառատոն, գիտաժողով, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում քաղաքակրթական ցուցահանդեսի բացում, գրավաճառ ցանցի ընդլայնում եւ այլն: 

Կարեն Կարապետյանը նախարարության առջեւ խնդիր է դրել՝ սահմանել հստակ ձեւակերպված հաշվելի թիրախներ ըստ ոլորտային ուղղությունների: «Որպես ՀՀ քաղաքացի՝ ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան գնալ կինո, թատրոն, իրենց պատմությունը ճանաչեն: Այս ամեն ինչը պետք է ձեւակերպել խնդիրների, նպատակների տեսքով: Եթե չենք կարողանում ձեւակերպել, խնդիրը չի լուծվում», - նշել է վարչապետը:
Մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը զեկուցել է, որ 2017 թ. մեկնարկել է «Արար» խորագիրը կրող «Ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրը: Սահմանամերձ 13 համայնքում արդեն ստեղծվել է 13 կենտրոն, որոնցում ընդգրկված են այդ համայնքներից ընտրված մասնագետներ եւ շուրջ 350 երեխա անվճար հիմունքներով ներգրավված է արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող խմբակներում՝ քանդակագործություն, նկարչություն, թատերարվեստ, խաչքարագործություն, երգ, պար, ասեղնագործություն եւ այլն: 2018 թ. նախատեսվում է եռապատկել կենտրոնների թիվը:

«Մենք պետք է հստակ ձեւակերպենք՝ ինչպես ենք մեր քաղաքացուն մեր մշակույթը սովորեցնում, որպեսզի ինքն իրեն որպես հայ իդենտիֆիկացնի եւ ինչպես ենք մեր մշակույթը դրսում տարածում: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ապրում են իմ ընկերները, բարեկամները եւ երեխաները, պատկերացնում եմ, թե ինչպիսի մշակութային միջավայր կուզենայի, որ լիներ, որպեսզի իրենք ժամանակակից քաղաքացի մեծանային: Ինչպե՞ս անենք, որպեսզի իրենք այս մշակույթի հետ առնչվեն, հայ մեծանան, իրենց մեջ այդ հպարտությունը լինի, բայց նաեւ ժամանակակից աշխարհի հետ համահունչ լինենք»,-ասել է վարչապետը: 

Տպել
2612 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին