Վարչապետը դժգոհ է Ղազախստանի հետ առեւտրաշրջանառության ներկա ծավալներից

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Վարչապետը կարեւորել է երկկողմ տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացումը եւ ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:

Թիմուր Ուրազաեւի խոսքով՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ պատրաստ է քննարկել տարբեր ծրագրեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը, Մեղրի ազատ տնտեսական գոտում ղազախական կապիտալի ներգրավման, Երեւանով տարանցիկ չվերթների կազմակերպման  հնարավորություններին եւ մի շարք այլ հարցերի:    

Տպել
653 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում