ՀՀ-ՌԴ երկաթուղային հաղորդակցությունը համապատասխանում է երկու կողմերի շահերին. դեսպան

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով համապատասխանում է Երեւանի եւ Մոսկվայի տնտեսական շահերին: Այս նախագիծը կարող է ավելի ամրապնդել նաեւ քաղաքական կապերը երկու երկրների միջեւ, թեեւ երկկողմ հարաբերություններն այսօր էլ գտնվում են ամենաբարձր մակարդակում: Այս մասին «Парламентской газетa»-ի մամուլի կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: 

Դիվանագետի խոսքով, Մոսկվան ու Երեւանն ամբողջ աշխարհին ցուցադրում են բարեկամության լավագույն փորձը, որոնց օրակարգում բացակայում են գլոբալ խնդիրներ: Դրանք չկան ոչ միայն քաղաքական բեմահարթակում, այլեւ իրական կյանքում՝ շուրջ 1,5 մլն հայ, որոնք ապրում եւ աշխատում են Ռուսաստանում դրա վառ ապացույցներից միայն մեկն է: «Նվազագույնը մենք պարտավոր ենք պահպանել նման հարաբերությունները, հաշվի առնելով մեր պատմական փորձն ու ժամանակակից իրողությունները: Անհրաժեշտ է խորացնել ռազմա-քաղաքական, տնտեսական, մշակութային գործընկերությունը»,- ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Տողանյանը:

Քննարկման մասնակից, ՌԴ Պետական դումայի Վերահսկողության եւ ռեգլամենտի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Նիլովը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման գործընթացը պետք է մեկնարկել ՌԴ-ՀՀ միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնումից, քանզի դա պահանջված է եւ՛ ուղեւորափոխադրության, եւ՛ բեռնափոխադրության կոնտեքստում: «Առավել եւս, որ այդ ճանապարհը մեզ ելքեր է ապահովում նաեւ Իրանի հսկայական շուկա»,- ասել է ռուս պատգամավորը:

Նա նշել է, որ ճանապարհը, անշուշտ, պետք է անցնի Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով. «Հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ձեւավորվել են նորմալ հարաբերություններ, նախագծի իրագործումը մեծագույնս կախված է Թբիլիսիի եւ Երեւանի դիվանագիտական ջանքերից: Շատ կարեւոր է, որ երկաթգիծը վրացական կողմի մոտ մտավախություններ չծնի»,- զգուշացրել է Նիլովը:

Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ռուսական գնացքները դեպի Կալինինգրադ վաղուց անցնում են Լիտվայով, թեպետ այդ պետության հետ առկա են բարդ հարաբերություններ: «Գնացքները գնում են առանց կանգառների, վագոնները կապարանքված են: Այս սխեման կարելի է կիրառել նաեւ այս դեպքում: Եվ ես վստահ եմ, որ բոլոր ներդրումները շատ արագ իրենց կարդարացնեն»,- հավելել է պատգամավորը:

Վարդան Տողանյանն իր հերթին հաստատել է, որ Հայաստանին ու Ռուսաստանին դեռ իսկապես պակասում են կոոպերացիոն-արտադրական պրոեկտները: Կա համագործակցությունը գազի եւ էներգետիկայի ոլորտում, բայց այլ ոլորտներում, օրինակ գյուղատնտեսությունում ծրագրերի կարիք է զգացվում: Դեսպանն այս իմաստով առաջարկում է ներգրավել գործընկերների Ղազախստանից ու Բելառուսից:

«Ես վստահ եմ, որ երկաթգիծը՝ անցնելով ՌԴ տարածքով, կարող է աշխատել, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի շահերի օգտին, քանի որ միայն Հայաստանը չի կարող լինել նման տնտեսական նախագծի շահառու: Բայց նման ծրագրերը կարող են ամրապնդել այդ հարաբերությունների քաղաքական հիմքը եւ ես լիովին կողմ եմ այդ գաղափարին»,- հավելել է Տողանյանը:

Տպել
2657 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին