Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է. Մոգերինի

09/02/2018 schedule17:54

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է, եւ այն պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը:

Նրա խոսքով, Եվրամիությունում ակնկալում են, որ կողմերը կատարեն լարվածության նվազեցման եւ բանակցային գործընթացն արագացնելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունները, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Ստատուս-քվոն անկայուն է: Հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել ռազմական ճանապարհով», - ընդգծել է նա, ու նշել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա: «ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ առաջարկներին»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով գտնվում են Երեւանում: Մինչ այդ նրանք այցելել էին Բաքու:

Միջնորդների հետ հանդիպան ժամանակ Սերժ Սարգսյանը, նրանք ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, ասել է, որ դրանք եւս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից։

Տպել
4498 դիտում

Շուրջ 68 մլն դրամ. գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ

Կառավարության աջակցությամբ Վանաձորի 14 փողոցում կապիտալ նորոգում կիրականացվի

Վաղը գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան

Բռնաբարություն, թմրանյութեր, կողոպուտ, կաշառակերություն. մեկ օրում բացահայտվել է 79 հանցագործություն

Հրդեհ Արցախի տնկարանային տնտեսության տարածքում. մեկ մարդ ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել

Պուտինն ավելի խելացի էր Ղրիմի և այլ հարցերում, քան Օբաման. Թրամփ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Բելառուս

Անհատական բարձր ցուցանիշներ. ՊՆ ՌՈ զինավտոտեսչության զինծառայողները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին

Ջերմուկում վարչապետին դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով․ Փաշինյանը հանդիպում է շենքերի բնակիչների հետ

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում Ամուլսարի խնդիրը լուծել հանրաքվեով

Կան ծխացող օջախներ. Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ. քննարկումներ կլինեն Գնդևազի բնակիչների հետ

Նիկոլ Փաշինյանն արդեն Ջերմուկում է. նա խոսում է տեղի բնակիչների հետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ջերմուկ

Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է. Times

106 մարտական հաշվարկ և 5 օպերատիվ խումբ պայքարել են խոտածածկ տարածքներում բռնկված 99 հրդեհի դեմ

Արեւելյան բազար. կյանքը զաբոռից այս կողմ

Թացը չորից ջոկելու «հարցարվեստը». սոցհարցումների սեզոնը բացվեց

Թիավարության աշխարհի առաջնություն. հայ թիավարողները կիսաեզրափակչում են

Ամփոփում. երբ մարդը դառնում է 286 տարեկան