Շարժական արագաչափերը ներդրվել են Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականից հետո (տեսանյութ)

Փետրվարի 8-ից ճանապարհային ոստիկանությունը գործարկեց շրջիկ արագաչափերը, ինչը մեծ քննարկման առիթ դարձավ վարորդների շրջանում: Ոստիկանությունը շրջիկ արագաչափերի ներդրումը պայմանավորում է 2018 թվականի հունվար ամսին արձանագրված վթարների վերլուծությամբ: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ոստիկանության պատրաստած տեսանյութում նշում է, որ արագաչափ սարքը 2015 թվականին կիրառվել է փորձնական: Այն ժամանակ նման արագաչափերը չեն կիրառվել, քանի որ դրանց անհրաժեշտությունը չի զգացվել: «2018 թվականի հունվար ամսվա ընթացքում զոհեր եւ վիրավորներով մի քանի անգամ ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, որոնք խիստ անհանգստացնող փաստ են: ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ կատարվել են հրատապ ուսումնասիրություններ՝ այդ ՃՏՊ-ների պատճառները պարզելու ուղղությամբ, ինչն էլ բերել է նոր վարչարարության անհրաժեշտությանը»,- ոստիկանության տեսանյութում ասում է ՃՈ պետի տեղակալը:

Շարժական արագաչափ լուսանկարահանող սարքերը կկիրառվեն Հայաստանի ողջ տարածքում: Արմեն խաչատրյանի պնդմամբ, այդ արագաչափերը կկիրառվեն հատկապես այն տեղերում, որտեղ կան սահմանված արագությունը գերազանցելու ռիսկեր: Շաժական արագաչափերի տեղակայման վայրերում նախազգուշացնող ցուցատախտակներ չեն լինելու: Շարժական արագաչափերի տեսքը պատկերող որեւէ նկար կամ տեսանյութ չկա:  

Հիշեցնենք, որ հունվար ամսին Երեւանում ողբերգական ավտովթարից ճանապարհային ոստիկանության երկու ծառայող մահացավ: Վթարի տեսանյութից դատելով, սակայն, ՃՈ մեքենան լուսացույցի «կարմիր լույս» ազդանշանի պայմաններում էր մուտք գործել խաչմերուկ եւ վթարի ենթարկվել:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Սերգեյ Ղահրամնայանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ օրենքով ամրագրված չէ, որ նախազգուշացնող նշաններ դրվեն արագաչափերի գտնվելու վայրում: Նրա խոսքով՝ նախկինում եղել է խոստում, որ նման որոշում լինի, բայց չի եղել: Հարցին՝ շրջիկ արագաչափ մեքենաները տարբերանշան չունեն, նորմա՞լ է, Սերգեյ Ղահրամանյանը պատասպանեց. «ՃՈ-ն նախապես ասում է, որ նկարվում է եւ պարտավորություն չունի նշաններ դնելու: Ուրիշ հարց, եթե չծանուցեր ու նկարեր: Իմ անձնական կարծիքով, ծանուցումը բավարար է: Ամենաշատ լուսաբանված նյութն է, հեռուստաընկերություններով ցուցադրվել է արագաչափերի ներդրման հարցը»:

Անդրադառնալով շարժական արագաչափեր ներդնելու անհրաժեշտությանը, Սերգեյ Ղահրամանյանն ասաց, որ Ճանպարհային ոստիկանությունը երթեւեկության կանոնները պահպանելու, հսկողություն իրականացնելու խնդիրները փորձում է լուծել հակառակ կողմից: «Ուզում են լավ բան լինի, բայց վերջից են եկել ոչ թե սկզբից: Սա էլ իր կարեւորությունն ունի, չասեմ երկրորդական խնդիր է: Համենայդեպս առաջնայինն այն է, որ ՃՈ-ն պետք է ստեղծի վարորդների համար բարենսպաստ պայմաններ: Արագաչափերի հարցը վերջիններից չի, բայց առջնայինը չի: Միանշանակ»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ ավելի կարեւոր չէ՞ վարորդական վկայականի գործընթացը խստացնել, քան շարժական արագաչափ տեղադրելը, «Վարորդի ընկեր» հկ-ի ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք միշտ ասում ենք, որ ամեն ինչ սկսվում է վարորդական իրավունքի վկայական վաճառելուց: Թող վկայական չվաճառեն: Ճիշտ է, առանց վկայականի վարորդներ կան մեր շրջապատում, բայց հաստատ ավելի քիչ են, քան նրանք, որոնք գնել են վարորդական իրավունքի վկայականները, որոնք հավասարազոր են գիտելիք չունեցող, վկայական չունեցող վարորդների հետ»:

Տպել
6241 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը