Ականջի բորբոքում, արյան հիվանդություն՝ պոլիկլինիկան ախտորոշում է, հիվանդանոցը՝ հերքում

Հայաստանում ու մասնավորապես Երեւանում գործող առողջապահական կենտրոնները հատկապես սուր շնչառական վարակների տարածման սեզոնին գործում են գերծանրաբեռնված: Դա առանձնապես հատուկ է լինում մանկական հաստատություններին:

Եվ հաճախ, երբ հանրության շրջանում խուճապի տարրերով համեմված տեղեկություններ են տարածվում, որ հիվանդանոցներում տեղ չկա, որ երեխաներին չեն ընդունում, ու բժշկական կենտրոնները հայտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այստեղ ուշադրություն են հրավիրում, որ այդ ծանրաբեռնվածությունն ունի նաեւ կողմնակի պատճառ:

Այսինքն՝ բնակիչները առողջական նույնիսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմում են հիվանդանոց՝ շրջանցելով ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը՝ այդպիսով նպաստելով հավելյալ ծանրաբեռնվածությանը: Իսկ ինչո՞ւ են մարդիկ նախընտրում չդիմել առաջնային օղակ: Արդյո՞ք ոչ անվստահության պատճառով:

Երեկ, երբ փորձեցինք վերոնշյալ իրավիճակի ու հնարավոր պատճառների վերաբերյալ առավել մանրամասն զրուցել մանկական բժշկական կենտրոններում աշխատող մասնագետների հետ, օրինակ «Արաբկիր» բժշկական համալիրում չցանկացան պաշտոնական մեկնաբանություններ տալ՝ նախ նշելով, որ համապատասխան հետազոտություն չունեն: Այդուհանդերձ, հաստատեցին, որ քիչ չեն դեպքերը, երբ երեխայի ծնողին հարցրել են՝ դիմե՞լ եք պոլիկլինիկա ու ստացել բացասական պատասխան: Նաեւ չհերքեցին, որ առողջության առաջնային պահպանման օղակում ախտորոշված հիվանդությունը իրենց մոտ պարբերաբար կարող է չհաստատվել:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը փոխանցեց. «Նախ, ունենք հիվանդացության սեզոնային բարձրացում, որը համեմատելի է նախորդ տարիների հետ: Ինչպես Դուք նշեցիք, որոշ դեպքերում հիվանդները շրջանցում են առաջնային օղակը՝ հատկապես մարզերից: Քիչ չեն դեպքերը, երբ աննշան խնդիրներով նույնպես դիմում են հիվանդանոց, կարծում եմ, այստեղ առկա է նաեւ վստահության «գործակից» դեպի տվյալ բժշկական հաստատությունը»:

Մեր հարցմանը պատասխանելով` տարբեր ծնողներ նույնպես վկայեցին պոլիկլինիկական հաստատություններում սխալ հիվանդություն ախտորոշելու մասին:

Նաիրա Մ.-ն պատմեց, որ 8 տարեկան երեխան գանգատվում էր գլխացավից: Դիմել են պոլիկլինիկա: Բժշկուհուն վստահում են ու հետեւում նրա խորհուրդներին: Այս անգամ նա մեզի եւ արյան ընդհանուր անալիզ է նշանակել: Լաբորատոր փորձաքննության արդյունքում երեխայի մեզի մեջ սպիտակուցներ են հայտնաբերվել, իսկ ռոյեն բարձր է եղել: «Բժշկուհին խառնվեց, հակաբիոտիկներ նշանակեց: Բայց երեխան ջերմություն չուներ: Ես ասացի՝ եթե ռոյեն բարձր է, բորբոքում պետք է ունենա, ինքը չի ջերմել, ինչո՞ւ այդ հակաբիոտիկները տամ: Հարցրեցի՝ դուք վստահո՞ւմ եք ձեր լաբորատորիային: Բժշկուհին պատասխանեց, որ վստահում է, ասաց, որ մարդկային գործոն չկա, գործիքներն են աշխատում, խնդիր չկա»,- նշեց Նաիրան: Ամեն դեպքում երեխայի մայրը որոշել է, որ պետք է մեկ այլ լաբորատորիայում կրկնակի անալիզ հանձնել: Պարզվել է՝ պոլիկլինիկայում հայտնաբերված խնդիրներն առկա չեն: Ծնողն, ի դեպ, նշում էր, որ տարիներ առաջ նույն խնդրին է բախվել. մյուս երեխայի մոտ արյունաբանական հիվանդություն էին ախտորոշել ու երկու-երեք տարվա կյանք կանխատեսել նրա համար: Արյունաբանական կենտրոնում դա, բարեբախտաբար, հերքվել էր, եւ երեխան այսօր 9 տարեկան է:  

«Նյարդաբանը աղջկաս առանց նորմալ նայելու օրթոպեդիկ կոշիկ «նշանակեց» եւ ասաց հագցնեմ դնեմ գետնին չոչ անի: Աղջիկս դեռ նոր էր սկսում չոչ անելը: Իհարկե, դիմեցի օրթոպեդի, որն ասաց, որ չոչ անելու համար կոշիկ պետք չէ, ու երեխայի մոտ խնդիր չի տեսնում: Համենայնդեպս, այդ պահին: Եթե փորձի արդեն քայլել եւ կասկածելի բան նկատեք, այդ ժամանակ դիմենք»,- փոխանցեց Աննա Մ.-ն:

«Իմ տղային էլ պոլիկլինիկայի ԼՕՌ բժիշկը հպանցիկ զննելուց հետո ասաց՝ երկու ականջն էլ բորբոքված են, ընդ որում՝ մեկը սուր վիճակում է, մի շարք դեղեր նշանակեց: Տարանք «Բաբլոյան» («Արաբկիր» բժշկական համալիր-խմբ.), որեւէ խնդիր չկար»,- հավելեց մեկ այլ ծնող՝ Ծաղիկ Բ.-ն:

Բոլոր երեք ծնողները խոսում են Երեւանում գործող պոլիկլինիկաների մասին: Այդուհանդերձ, Երեւանի քաղաքապետարանում լավատես են, որ սխալ ախտորոշումներ պոլիկլինիկաներում չեն լինում, եւ դրա համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները:

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, անդրադառնալով այն հարցին, որ քաղաքացիները հաճախ շրջանցում են առողջության պահպանման առաջնային օղակը, արդյո՞ք դա անվստահության պատճառով չէ, պատասխանեց. «Ոչ, դա բացարձակ որեւէ առնչություն չի կարող ունենալ վստահության հետ: Գոնե վերջին մի քանի տարիների վիճակագրությունը փաստում է, որ մենք ունենք հաճախումների ավելացում: Մասնավորապես, 2016 թվականին պոլիկլինիկաների այցելուների թիվը եղել է 1 միլիոն 900 հազար, 2017 թվականին՝ 2 միլիոնից ավելի: Եթե լինի անվստահություն, պետք է լինի հաճախումների քանակի նվազում եւ ոչ թե ավելացում: Սա ամենամեծ ցուցիչն է, որ նման բան չկա»:

Իսկ կա՞ ուսումնասիրություն, թե որքան հաճախ է լինում, որ պոլիկլինիկաներում ախտորոշված հիվանդությունը ստացիոնար հաստատություններում հերքվում է:

«Ուսումնասիրություն չի արվում, որովհետեւ նման ուսումնասիրության անհրաժեշտություն չկա: Եթե այդպիսի խնդիր լիներ, դա նախ եւ առաջ մեծ արձագանք կստանար: Բացի այդ, չմոռանանք, որ վերջին տարիներին հստակ աշխատանք է տարվում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների բուժսարքավորումների, ընդ որում, ժամանակից բուժսարքավորումների համալրման ուղղությամբ: Սրան զուգահեռ ամեն տարի իրականացվում է բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումներ, այդ թվում՝ Հայաստանի տարածքից դուրս՝ բոլոր քույր եւ գործընկեր քաղաքների հետ համագործակցության շրջանակում: Վերջին 3 տարվա ընթացքում շուրջ 400 բուժաշխատող է վերապատրաստվել: Ավելացնեմ, որ պոլիկլինիկաներում տարեցտարի ավելանում է նաեւ վճարովի ծառայություններից օգտվողների քանակը»,- պատասխանեց Արթուր Գեւորգյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում:

Տպել
6012 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա