Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է. ԱՄՆ սենատոր Թեդ Լյու

ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Նա առաջարկել  է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։

Թուրքական «Olay.com.tr» լրատվակայքին հղում անելով, Ermenihaber-ը նշում է՝ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը։ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով։

Նիստին ելույթ ունեցած Թեդ Լյուն մասնավորապես ասել է․ «Մենք բոլորս պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։ Դա պատմական իրողություն է։ Եվ միակ պատճառը, որ այդ օրինագիծը չի հաստատվում, այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։ Հիմա իսկական ժամանակն է այդ օրինագիծը հաստատելու և Թուրքիային ասելու․ «Լսիր, եթե դու մեր նկատմամբ նման գործողություններ կատարես, մենք քեզ այնպիսի բաներ կանենք, որ քեզ բոլորովին դուր չի գա»:

Նիստը նախագահող Իլեանա Ռոս-Լեյտինենը և կոնգրեսական Դեյվիդ Չիչիլինեն ևս քննադատել են Աֆրինի գործողությունները՝ բնութագրելով դրանք որպես բռնություն ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի և արաբների նկատմամբ։

Տպել
2268 դիտում

ԱՄՆ-ից գործուղված բժշկական խումբը Հայաստանում կվերահսկի COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը

ԱԱՏՄ-ն Սյունիքում խստորեն դիտարկում է համաճարակային անվտանգության կանոնները

Մարտունիում անչափահասից գումար են շորթել՝ ֆոտոշոփի միջոցով ստացված մերկ լուսանկարները չհրապարակելու համար (տեսանյութ)

Երևանի որոշ խաչմերուկներում տրանսպորտային լուսացույցները տեղափոխվել եւ դրվել են երթևեկելի մասի վրա

Քարվաճառի շրջանում երեկ դրված դարպասները ազերիները կոտրել են և առաջ են գալիս․ Թագուհի Թովմասյան

Միջադեպ ԱԺ-ում. միջամտեցին անվտանգության աշխատակիցները (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ (տեսանյութ)

Շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականները Սոթքի հանքավայր են ներխուժել, իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ

Արցախի ԱԻՊԾ հրշեջ փրկարարական ավտոմեքենայով 8 տոննա ջուր է մատակարարվել Դաշուշեն համայնքի բնակիչներին

Խնդիրներ է առաջացնելու պաշտպանական եւ անվտանգային հարցերի վերաբերյալ. ՊՆ ներկայացուցիչը՝ ԼՀԿ-ի նախագծի մասին

Սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան

«Վարչապետն ասաց՝ զանգահարել է ՌԴ նախագահին, հարցրել՝ ինչը կարող է կասեցնել պատերազմը. Պուտինն ասել է՝ Լավրովի պլանը»

Անթույլատրելի է առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման գնալ ռազմական դրության հանելուն․ Վարդանյան

Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը

Գորիս քաղաքում ձնախառն անձրև է տեղում

Պետք է գնանք ու շենացնենք. Լոռիից Արցախ հերթական խումբն է մեկնել

Կրթական հարթակները հասանելի կլինեն «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների նոր սակագներով

Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջեին, և Կառավարությունն է որոշում՝ ինչպես ծախսի․ Թունյան