Սին հույսեր. նպատակը խաբելն է

10/02/2018 schedule19:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 11-ի համարում

Փետրվարի 2-ին, Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, ստեղծվեց «ՀՀ քաղաքացիների` խորհրդային «խնայբանկերում» սառեցված խնայողական ավանդների խնդիրն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խումբ: Խումբը չորս ամսվա ընթացքում պետք է մասնագիտական եզրակացություն ներկայացնի խնդրի վերաբերյալ: Այս ընդհանուր ձեւակերպումների մեջ կարելի է տեղավորել ցանկացած նպատակ: Ի վերջո՝ ի՞նչ է անելու այս աշխատանքային խումբը: Մեր այս հարցին աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը այսպես պատասխանեց. «Այս գործընթացի տրամաբանությունն այն է, որ դիմել են մասնագիտական շրջանակներին՝ կարծիք ստանալու համար: Աշխատանքնային խմբի ստեղծման իմաստը դա է: Այդպես են բացատրել ինձ»: Ըստ նրա՝ նախ պետք է գտնել, ձեւակերպել խնդիրը:

«Այն խնդիրը, որի պատասխանը թույլ կտա գտնել ավանդների հարցի պատասխանը: Փորձում ենք այդ խնդիրը գտնել: Ավելին այսօր անիմաստ է ասել»,-ասաց Է.Մուրադյանը՝ ավելացնելով, որ խումբը առ այսօր միայն մեկ նիստ է գումարել: Դեռ չգտնված խնդրի մեջ միայն մի հստակ ձեւակերպում կա: Ըստ Է.Մուրադյանի՝ քննարկվում է ոչ թե «ավանդների վերադարձ», այլ «ավանդների փոխհատուցում» ձեւակերպումը: Սա, իհարկե, նորություն չէ: Այս ձեւակերպումը շրջանառության մեջ է եղել դեռեւս առնվազն տասը տարի առաջ, եւ դրա էությունն այն է, որ ժամանակին ավանդները սառեցվել են, ինչը որոշակի ֆինանսական վնաս է հասցրել ավանդատուներին, եւ քննարկվում է այդ վնասի փոխհատուցման տարբերակը: «Խնդիրը դեռ պետք է իրավական տեսանկյունից էլ գնահատենք. մենք ասում ենք՝ քանի որ ավանդները սառեցվել են, ապա հավանական է, որ վնաս է պատճառվել»,-աշխատանքային խմբի գործունեության իմաստը էլ ավելի անհասկանալի դարձրեց է.Մուրադյանը:

Այսինքն, աշխատանքային խումբը փորձելու է պարզել՝ արդյո՞ք խորհրդային «խնայբանկերում» քաղաքացիների ներդրած ավանդները սառեցնելու հետեւանքով այդ քաղաքացիները վնասներ են կրել: Եթե կրել են՝ արդյո՞ք դա ենթակա է փոխհատուցման: Եթե ենթակա է փոխհատուցման, ապա՝ ինչպե՞ս է հաշվարկվելու վնասը: Եթե վնասը հաշվարկվի՝ որտեղի՞ց ենք գտնելու այդքան գումար... եւ այլն: Հարցերի շարանը կարելի է շարունակել, սակայն հայտնի չէ՝ այս աշխատանքային խումբը կոչվա՞ծ է այս հարցերին պատասխանելու: Ներկայումս խումբը, որքան կարելի էր հասկանալ է.Մուրադյանի հետ զրույցից, ընդամենը փորձում է գտնել այն հարցերը, որոնց պատասխանը պետք է գտնի ինքը: Նկատենք, որ ամենեւին պատահական չէ, որ քննարկման ելակետը «Ավանդների փոխհատուցում» ձեւակերպումն է: 1998-ի նախընտրական ծրագրում Քոչարյանը օգտվել էր հենց այս ձեւակերպումից. «Նախկինում խնայբանկերում կուտակված ավանդների փոխհատուցման հնարավորությունների մշակում»: Ճիշտ է, նա սրանով խախտել է իր նախընտրական ծրագիրը եւ պաշտոնավարման առաջին ժամկետում «հնարավորությունների մշակում» չի կատարել, բայց դա այլ թեմա է:

Ինչեւէ, դեռ հայտնի չէ նույնիսկ թե «փոխհատուցման» ինչպիսի ելքային ցուցանիշ է ընդունվելու որպես հիմք: Այսինքն, որքան են կազմում մեր քաղաքացիների ընդհանուր ավանդները: Ըստ որոշ հաշվարկների՝ 8,5 մլրդ ռուբլի է, մյուս հաշվարկներով՝ 10,8 մլրդ, բայց կա նաեւ հաշվարկ, որ այդ ավանդների ընդհանուր ծավալը կազմում է 25,8 մլրդ ռուբլի: Այս վերջին, մեղմ ասած, խոշոր գումարը ամենեւին էլ օդից չի ընկել: Խնդիրն այն է, որ ժամանակին որպես ավանդ են ձեւակերպվել ավելի քան 15 մլրդ ռուբլի արժողությամբ ներքին փոխառություններ: Դա իրավական տեսակետից, մասնագետների պնդմամբ, ոչնչով չի տարբերվում ավանդներից:

Մի խոսքով, առավելագույն գումարը, որը պետք է քննարկվի փոխհատուցման տեսակետից՝ 25,8 մլրդ ռուբլին է: Բայց ինքնին հասկանալի է, որ շրջանառվող գումարների ծավալներն այստեղ էական դեր չեն խաղում. տարբերություն չկա՝ 25 մլրդ ռուբլի է, թե՝ 8 մլրդ: Միեւնույն է, ահռելի գումար է մի երկրի համար, որի բյուջեն 600 մլն դոլար է ընդամենը: Եւ այս պայմաններում քննարկել այդպիսի հարց, նշանակում է՝ բնակչությանը սին հույսեր ներարկել  կամ, ավելի պարզ ասած, խաբել մարդկանց: Ընդամենը պետք է պաշտոնապես հայտարարել, որ այդ հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ գոնե մոտավոր ակնկալիքներ ի հայտ կգան, որ, պատկերավոր ասած, ազատ գումարներ կլինեն: Իսկ մոտակա գոնե տասնամյակում նման ակնկալիքներ չեն լինելու:

Հայկ Գեւորգյան

Տպել
2126 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի