Վերադարձրեցի ավիատոմսերը. Սոչիի բնակիչը հրաշքով խուսափել է Ан-148 օդանավի կործանումից

12/02/2018 schedule13:51

Սոչիի բնակիչ Մաքսիմ Կոլոմոյցեւը պատմել է, որ երջանիկ պատահականությամբ չի դարձել Մերձմոսկովյան շրջանում կործանված Մոսկվա-Օրսկ ուղղությամբ չվերթ կատարող Ан-148 օդանավի ուղեւոր: Նա գնել է նույն չվերթի ավիատոմսեր, որպեսզի իր ծննդյան տարեդարձը նշի հարազատների հետ, սակայն թռիչքից մի քանի օր առաջ ստիպված է եղել վերադարձնել ավիատոմսերը:

«Այսօր իմ ծննդյան օրն է, ես պետք է թռչեի Օրսկ հարազատներիս հետ այն նշելու համար: Ես ծրագրել էի նաեւ Օրսկի ավտոսրահից ավտոմեքենա գնել, որը պետք է հասցնեին ինձ փետրվարի 10-ին: Սակայն դա տեղի չունեցավ եւ ավտոմեքենայի պատվերի կատարումը մեկ շաբաթով հետաձգվեց: Հենց այդ պատճառով ես վերադարձրեցի ավիատոմսերը: Ես պետք է թռչեի իմ ընկերուհու հետ, որը եւս Օրսկից է»,- պատմել է նա ու հավելել, որ օդանավի կործանման մասին իմացել է իր ծանոթներից:

«Ինձ զանգահարեց իմ ընկեր Ալեքսեյը եւ ասաց. «Մաքս այն ինքնաթիռը, որով պետք է ժամանեիր Օրսկ ու ես քեզ դիմավորեի, կործանվել է»: Եթե մինչեւ այդ ես ստանում էի շնորհավորական զանգեր, ապա դրանից հետո սկսեցի ստանալ զանգեր ու հաղորդագրություններ առ այն, կենդանի եմ արդյո՞ք ես եւ նորմալ է ամեն ինչ»,- ասել է Կոլոմոյցեւը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը թռիչքից 7ր հետո վթարի է ենթարկվել: 65 ուղեւորից եւ անձնակազմի 6 անդամից ոչ մեկը չի փրկվել: Ուղեւորների թվում նաեւ 3՝ 5-17 տարեկան երեխա է եղել եւ երկու հայ:

Թեպետ ինքնաթիռի կործանման պաշտոնական պատճառները դեռեւս չեն նշված, փորձագետները կարծում են, որ աղետի պատճառը կարող է լինել հակասառցակալման ծածկույթի բացակայությունը: Նշվում է, որ Ан-148  ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չի ունեցել: Ինքնաթիռը 2010թ.-ի արտադրության է, իսկ ընկերությունն այն ձեռք է բերել 2016 թ.-ին: РЕН-ТВ հեռուստաընկերությունը, սակայն հաղորդում է, որ ինքնաթիռը թռիչքից առաջ չի անցել հակասառեցման հեղուկով մշակում, գլխավոր օդաչուն ինքն է հրաժարվել:

Տպել
3819 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն