Հայը, ադրբեջանցին ու վրացին պայքարում են Ռուսաստանի քրեական «թագի» համար

Շաքրո Մոլոդոյը, Վասյա Վոսկրեսը եւ Էդուարդ Թբիլիսկին քրեական աշխարհի ամենաազդեցիկ ֆիգուրներից են: Բայց մինչ այսօր ռուս գլխավոր մաֆիոզի տեղը դեռ թափուր է: Հիմնական պայքարն ընթանում է հին ֆորմացիայի «գողականների» եւ գողերի նոր սերնդի ներկայացուցիչների միջեւ: Քրեական թագի գլխավոր հավակնորդների մասին պատմում է Ռիա Նովոստի գործակալությունը:

Վրաստանի բնակիչ Զախարի Քալաշովը՝ նույն ինքը Շաքրո Մոլոդոյը, դեռ երիտասարդ տարիքում երկու անգամ հասցրել է բանտում հայտնվել: Թբիլիսիի բանտում ստանալով «օրենքով գողի կոչում»՝ նա տեղափոխվել է Մոսկվա եւ զբաղվել ռեստորանային բիզնեսով: Օրինականից զատ, նա ունեցել է նաեւ ստվերային եկամուտներ: Իր դեմ իրականացրած երեք մահափորձերից հետո Շաքրոն տեղափոխվել է Իսպանիա, որտեղ էլ շարունակել է քրեական գործունեությունը: Այստեղ տեղի ոստիկանությունը ռուս մաֆիոզների նկատմամբ որս է հայտարարել: Վտանգը զգալով՝ Քալաշովը թաքնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այստեղ ոստիկանությունը ձերբակալել է նրան ու հետ ուղարկել: Իսպանիայի դատարանը Քալաշովին դատապարտել է ինը տարվա ազատազրկման: Միեւնույն ժամանակ նրան սպասում էին նաեւ պատմական հայրենիքում, որտեղ մարդու առեւանգման համար հեռակա դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման: Քրեական հեղինակությունը Վրաստանի փոխարեն գնում է Ռուսաստան: 2015թ.-ին 8 միլիոն ռուբլի շորթելու մեղադրանքով նա կրկին հայտվում է բանտում: Հիմա 64-ամյա Շաքրոյի գործը քննում է դատարանը:

Վրաստանում ծնված Էդուրադ Ասատրյանը՝ Էդիկ Թբիլիսկին, օրենքով գողի կոչումը ստացել է դեռ 1990-ականներից: Պնդում է, որ իրեն «թագադրել» են վրացական բանտում: Հասցրել է նաեւ լինել հայտնի Վլադիմիրյան բանտում, որտեղ պատիժը կրել է հայտնի Սաշա Սեվերնիի հետ: 2017թ.-ի ամռանը 50-ամյա քրեական հեղինակությունը բանտից դուրս է եկել:

Բաքվեցի օրենքով գող Նադիր Սալիֆովը՝ Լոտու Գուլին 1995 թ.-ին 27 տարվա ազատազրկման էր դատապարտվել շորթման, մարդկանց առեւանգման եւ զենքի անօրինական պահման համար: Sputnik Азербайджан-ի տվյալներով, նույնիսկ բանտում նա մի շարք հանցագործություններ է իրականացրել՝ բջջային հեռախոսներով հարուստներից գումար է շորթել: 2017թ.-ի ամռանը Գուլին ժամկետից շուտ ազատ է արձակվել: Որոշ տվյալներով՝ 45-ամյա Գուլին հիմա Թուրքիայում է, որտեղ հավաքներ է անցկացնում, լուրջ թիմ ստեղծում:

Նիժնի Նովգորոդում ծնված Վասիլիյ Քրիստաֆորովը՝ Վասյա Վոսկրեսը, քրեական աշխարհ է մուտք գործել բանակից զորացրվելուց հետո: Նրա կարիերայի աճը սրընթաց է եղել: Առաջին իսկ ազատազրկման ընթացքում նա ստացել է «օրենքով գողի կոչում»: Բանտից ազատվելուց հետո նա իր հայրենիքում էր, որտեղ ղեկավարում էր տեղի հանցավոր խմբերից մեկը: Հիմա 45-ամյա Քրիստոֆորովը համարվում է Շաքրո Մոլոդոյի հետեւորդներից: Եթե Քալաշովին երկար ժամանակով բանտարկեն, բացառված չէ, որ նրա իշխանությունը փոխանցվի Վասյա Վոսկրեսին:

Ծնունդով Վրաստանից Տարոն սովետական ֆորմացիայի վերջին օրենքով գողերից մեկն է: Իր կոչումը նա ստացել է դեռ 1970-ականներին: 65-ամյա օրենքով գողի հեղինակությունն այնքան մեծ է, որ նույնիսկ բանտում նա վտանգավոր է հակառակորդների համար:

Տպել
12589 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ