Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ հայազգի 2 ոսկե մեդալակիր կա

Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ ոսկե մեդալ նվաճած ծագումով հայ 2 մարզիկ է եղել: Նրանք են հոկեյիստներ Գրիգորի Մկրտչյանը եւ Վիկտորյա Մովսեսյանը: Մկրտչյանը ոսկին նվաճել է ԽՍՀՄ կազմում 1956 թ., իսկ Մովսեսյանը ԱՄՆ կազմում՝ 1998 թ.:

ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Գրիգորի Մկրտչյանը ծնվել է 1925 թ. Կրասնոդարում, որտեղ նրա հայրը հաստատվել է Հայոց ցեղասպանությունից փախչելուց հետո: Նրա ծնունդից կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Դպրոցական տարիքում Մկրտչյանն ակտիվորեն զբաղվել է սպորտով: Հոկեյը նրա առաջին մարզաձեւը չի եղել: Ֆուտբոլիստ է եղել: Ձմռանը նրա թիմը հոկեյ է խաղացել, եւ այդ ժամանակ նա կանգնել է դարպասում:

1946 թ. Մոսկվայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում նա «Трудовые резервы» թիմի կազմում խաղացել է ԲԿՄԱ-ի դեմ: Մրցակցի մարզիչները նկատել են Մկրտչյանի լավ խաղը, եւ հաջորդ տարի նա սկսել է հանդես գալ ԲԿՄԱ- ում: Նա ԽՍՀՄ 9-ակի չեմպիոն եւ քառակի գավաթակիր է, Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի եռակի չեմպիոն է: 1956 թ. Իտալիայի Կորտինա դ’Ամպեցո քաղաքում կայացած օլիմպիական խաղերում ԽՍՀՄ կազմում դարձել է չեմպիոն:

1960-ականներին ավարտել է մարզական կարիերան եւ սկսել մարզել «Լոկոմոտիվը»: Հետագայում մարզական կազմակերպություններում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Մահացել է 2003 թ.:

Վիկտորյա Մովսեսյանը ծնվել է 1972 թ. ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ քաղաքում: Գերազանցությամբ ավարտել է համալսարանը: Սովորել է մարքետինգ եւ բիզնեսի կառավարում: Աշխատել է ներդրումային ընկերությունում, սակայն թողել է աշխատանքը, քանի որ չի կարողացել համատեղել սպորտի հետ:

Վիկտորյան սկզբում զբաղվել է ֆուտբոլով, ապա գեղասահքով: Ավելի ուշ ընտրել է հոկեյը: Խաղացել է «Providence Friars» թիմում, պաշտպան է եղել: 1994 եւ 1998 թթ. աշխարհի առաջնություններում ԱՄՆ հավաքականի կազմում դարձել է արծաթե մեդալակիր: 1998 թ. ԱՄՆ իր թիմակիցների հետ նվաճել է Նագանոյի օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը:

Մարզական կարիերան ավարտելուց հետո կանանց հոկեյի թիմ է ստեղծել՝ «Սպիթֆայրզը»: Հետագայում ամուսնացել է եւ հիմա մեծացնում է 2 երեխաներին:

Տպել
2014 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը