Բուլղարիայի նախագահը այցելել է Պեյո Յավորովի թանգարան, այնուհետ՝ դպրոց (լուսանկարներ)

12/02/2018 schedule19:56

Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 դպրոց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Բուլղարիայի նախագահը նախ ծանոթացել է դպրոցում գործող բուլղարացի բանաստեղծ, գրող, լրագրող և հրապարակախոս Պեյո Յավորովի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին, այնուհետ ներկա է գտնվել ինտերակտիվ ուսուցման դասասենյակի բացման արարողությանը: 

Հարկ է նշել, որ հիմնանորոգված, կահավորված և նորագույն տեխնիկայով համալրված ինտերակտիվ ուսուցման դասասենյակը ստեղծվել է Բուլղարիայի Հանրապետության աջակցությամբ:

Կարևորելով նման դասասենյակի առկայությունը՝ պատասխանատուները նշել են, որ այն հնարավորություն կընձեռի կրթօջախի սաների համար ձևավորելու ժամանակակից կրթական միջավայր: Այցի ավարտին Ռումեն Ռադևը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

Տպել
948 դիտում

ՏԻՄ ընտրություններ. հաղթանա՞կ, թե պարտություն. խմբագրական

ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը

Հրդեհ Սյունիքում․ փայտյա 2 տնակ ամբողջությամբ այրվել են

Վիսենտե դել Բոսկեն՝ աշխարհի ֆուտբոլային ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը, կգա Հայաստան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան․ այնուհետեւ կայցելեն Բաքու

ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել Թրամփի՝ արտակարգ իրադրություն հայտարարելու որոշման

Ոստիկանությունը հայտնաբերել է որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանին

Աշխարհը չունի. քննություն ենք բռնելու

Օմբուդսմենը էլի նշանակվեց. Քոչարյանը չդարձավ Մանդելա

Կոմիտասի պողոտայում գտնվող դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթևեկելի հատված

Բարձր աշխատավարձ. պայքար դատական կոռուպցիայի դեմ

Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը

Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև Սանկտ-Պետերբուրգում

Ոստիկանները բացահայտել են տրակտորի գողության 27 տարի առաջ կատարված դեպքը

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան

Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը