Սոցիալական մի շարք խմբերի երեխաների համար պետբյուջեի միջոցներով ամռանը ճամբար կկազմակերպվի

Ամռանը՝ հունիսի 19-ից, պետական բյուջեի միջոցներով կազմակերպվելու է զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների եւ աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը: Հանքավանի ճամբար մեկնելու հնարավորություն կստանան վերոնշյալ սոցիալական խմբերի 7-13 տարեկան երեխաները՝ երեք հերթափոխով՝ 20-ական օրով:

Վարչապետ Կարեն Կարապետյանի փետրվարի 9-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ: Որոշման համաձայն, միջգերատեսչական հանձնաժողովի առջեւ դրվող խնդիրներից են.

- Միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ եւ տեսականիով ապահովելու հարցը:

- Հանձնարարել մարզպետներին եւ առաջարկել Երեւանի քաղաքապետին ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող երեխաների ցուցակները:

- ՀՀ առողջապահության նախարարին եւ Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2018 թվականի հունիսի 19-ից սկսելու համար:

- ՀՀ ոստիկանության պետին` մարզպետների եւ Երեւանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

- ՀՀ կրթության եւ գիտության նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին՝ երեխաների՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր եւ ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում:

Տպել
1798 դիտում

«Փողոցային» երաժշտությունը հասավ Վանաձոր. 22-ամյա տղան նվագում ու երգում է քաղաքի փողոցներում

Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա»ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին

ԱԱԾ-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

Քաղաքական պատճառներով հետաձգված աշխարհի ամենակարեւոր ֆուտբոլային հանդիպումներից մեկը՝ Կլասիկոն, կկայանա դեկտեմբերի 18-ին

Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

Ապօրինի կերպով վաճառակետ մուտք գործելու համար հարուցվել է քրեական գործ․ ՔԿ (տեսանյութ)

Բաթոյանն ահազանգել էր 10 տարեկան երեխայի մուրացկանության մասին. ոստիկանությունը պարզել է՝ նա 21 տարեկան է

Պետությանը պատճառված 12 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

«Ռեալ»-ը՝ անդունդի եզրին. սկսվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրը

Վրաստանն ու Մեծ Բրիտանիան կնքել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր

Դպրոցներում կաֆել-մետլախ չենք կարող խփել, իսկ պոլիկլինիկաներում կարող է գործել շտապ օգնության ծառայություն. Ա. Թորոսյան

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել քաղաքական հայացքների, սոցիալական դիրքի, ազգային պատկանելիության պատճառով. փոխնախարար

Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

Կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման քարտեզ. Ցոլակյանը հանդիպել է ՀԲ-ի ներկայացուցիչների հետ

Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ․ Տիգրան Խաչատրյան