Թուրքերի ու քրդերի կորուստները՝ Աֆրինի պատերազմում. պաշտոնական տվյալներ

Թուրքիայի ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրին շրջանում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում թուրքական կողմը մինչ օրս կորցրել է 31 զինվոր, հաղորդում Թուրքիայի ԶՈւ-ի ԳՇ-ն, գրում է Diken-ը: Ըստ հաղորդվող տեղեկության՝ թուրք զինվորականներից վիրավորվել է 143-ը: Քրդական կողմը, սակայն, պարբերաբար պնդումներ է ներկայացնում թուրքական կողմին պատճառած շատ ավելի մեծ կորուստների մասին: 

Համաձայն Թուրքիայի ԳՇ-ի, մինչև հիմա սպանվել է  ամենաքիչը 1369 քուրդ զինյալ: Ոչնչացվել է քրդական 627 թիրախ:

Սպանվածների և վիրավորների ցանկում չեն ներառվել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները, որոնց հետ միասին են թուրքական ստորաբաժանումները իրականացնում ռազմական գործողություններ Սիրիայի քրդական ուժերի դեմ:

Հայտնի է նաև, որ թուրքական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով Աֆրինում զոհվել են շուրջ 150 խաղաղ բնակիչներ:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Տպել
1143 դիտում

Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Ցմահ դատված ընդդիմադիր լրագրողից դատարանը պահանջում է 1300 դոլար վճարել Էրդողանին

Քրգործ՝ սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկի նկատմամբ. 4,5 մլն դրամի վնաս է հասցվել

Էդ ո՞ր սպանությունը. Երրորդմասցի Լյովիկի հայրը բորբոքվեց, երբ խոսեցին որդու կողմից ենթադրյալ սպանությունների մասին

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում է

Երբ ժամանակը գա՝ ելույթ կունենամ. Սերժ Սարգսյանը մի թեթեւ շփվել է լրագրողի հետ (տեսանյութ)

Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ ՄԻՊ

Գյումրու քաղաքապետարանը ՀԷՑ-ին չի վճարի 188 մլն դրամ. Սամվել Բալասանյան

Ջերմուկի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված գողությունները

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները