Ինչո՞ւ են պետական բաժնեմասերով ընկերությունները սնանկանում. քննարկում նախագահականում

Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այսօր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Արման Սահակյանը մասնավորապես զեկուցել է, որ Նախագահի հանձնարարականի համաձայն, պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի կառավարման վարչությունում համապատասխան պետական մարմինների հետ համատեղ իրականացվել է պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն. ուսումնասիրվել են ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում արձանագրած առևտրային կազմակերպությունների ցուցանիշները, դրանց պատճառներն ու ձեռնարկված միջոցների համարժեքությունը: Ներդրվել են նաև գործարար ծրագրերի մշակման որակական չափորոշիչներ և դրանց արդյունավետության գնահատման համակարգ: Գործարար ծրագրի օրինակելի ձևում հստակ սահմանվել են կատարման ենթակա հիմնական տնտեսական ցուցանիշները: Հանձնարարականի համաձայն, մշակվել են նաև պետբաժնեմասով ընկերությունների ծրագրային ցուցանիշների վերահսկողության, գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաև դրանց գործադիր մարմինների գործունեության գնահատման համապատասխան մեխանիզմներ և իրավական կարգավորումներ: 

Պետական գույքի կառավարման վարչության պետը Հանրապետության Նախագահին ներկայացրել է նաև պետական գույքի կառավարման ոլորտի 2017թ. ամփոփ ցուցանիշները, Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի իրականացման ընթացքը, ոլորտում արդիական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այլ հարցեր: Սարգսյանը կարևորել է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ արդիական մեթոդների և գործիքների կիրառումը, սոցիալական կարևորության խնդիրների հստակ կարգավորումը, մասնավորեցվող ընկերությունների սոցիալական պարտավորությունների պահպանումը:

Արման Սահակյանի հավաստմամբ, ի կատարումն Նախագահ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի, մշտական հսկողության տակ են պահվում սոցիալական կարևոր նշանակության՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացները, դրանք հասցվել են ավարտին՝ պարզեցնելով վարչարարությունն ու դյուրացնելով ընթացակարգերը:

Վարչության պետը զեկուցել է նաև պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից և մյուս ուղղություններից գոյացած և պետական բյուջե վճարված ֆինանսական մուտքերի դինամիկան, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի հաշվառման և գրանցամատյանի բարեփոխման աշխատանքները։ 

Արման Սահակյանը նշել է, որ արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրվել են սնանկության վարույթի շրջանակում պետական գույքի իրացման հետ կապված խնդիրները:

Մշակվել են պետական պարտավորությունների լիարժեք կատարմանն ուղղված իրավական կարգավորումներ: 

Հանրապետության Նախագահը կարևորել է նախատեսված ծրագրերը պատշաճ մակարդակով և նախատեսված ժամկետներում ավարտելը, ընդգծելով, որ դրանք, այդ թվում՝ Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագիրը, կարևոր նշանակություն ունեն պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ներդրումների խթանման միջոցով տնտեսության աշխուժացմանը նպաստելու, սոցիալական կարևոր հարցեր լուծելու տեսանկյունից:  

Տպել
877 դիտում

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է տարածել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով ու վերադարձել նույնով

Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Կաթողիկոսը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռով մեկնելու լուրերի մասին