Օձի խելքով իշխանություն. ճիշտ համայնքապետեր

13/02/2018 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 12-ի համարում

ՀՀ կառավարությունում երեկ ավարտվեց մարզպետների հաշվետվությունների ունկնդրման գործընթացը, որը տեւեց մոտ մեկ շաբաթ: Բոլոր մարզպետները, բնականաբար, ստացել են «բավարար» գնահատական: Բայց նրանց մեջ, ինչպես պարզվում է, կան ավելի բավարարներ եւ պակաս բավարարներ: Այսպիսի եզրակացության կարելի էր հանգել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի՝ երեկ հրավիրած ասուլիսում արած հայտարարություններից: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե մի-երկու շաբաթ սպասեք, ես կհայտարարեմ ամենալավ մարզպետի եւ ամենավատ մարզպետի անունները»,-լրագրողների հարցին ի պատասխան ասաց  նախարարը: Իսկ ի՞նչ կլինի ամենավատ մարզպետի հետ:

«Իմ լիազորությունների սահմաններում, որպես այդ ոլորտը համակարգող եւ մարզպետների անմիջական ղեկավար՝ կանեմ իմ համապատասխան առաջարկությունները»,- ասաց պրն Աբրահամյանը, միաժամանակ նկատելով, որ մարզպետների ինստիտուտը մեզանում ձեւավորվել է կոալիցիոն սկզբունքով, եւ վարչապետն է որոշելու՝ ինչ անել, իհարկե՝ խորհրդակցելով ՀՀ նախագահի հետ: Իսկ ի՞նչ է լինելու այն պաշտոնյաների հետ, որոնց ճակատագիրը իբր որոշում է ժողովուրդը: Խոսքը այս տարվա աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին է, երբ ընտրություններ են անցկացվելու մոտ 700 համայնքներում՝  գյուղապետեր եւ քաղաքապետեր: «Ուզում եմ՝ դուք արձանագրեք, որ ոչ մի միջամտություն չի լինելու: Պետք է լինեն ազատ, արդար ընտրություններ»,- բոլորովին պաշտոնապես հայտարարեց տարածքային կառավարման նախարարը:

«Մեզ համար, իշխանությունների համար եւ յուրաքանչյուր ճիշտ աշխատող մարզպետի համար պետք է միեւնույնը լինի, թե ով է տվյալ համայնքը ղեկավարում: Եւ եթե նա ընտրվում է համայնքի ժողովրդի կողմից, եթե ընտրվում է շատ արդար եւ թափանցիկ ճանապարհով, նա ավելի քիչ խնդիրներ է հարուցելու մարզպետի եւ ընդհանրապես իշխանությունների համար»,-ժողովրդավարական պետության բանաձեւը ներկայացրեց պրն Աբրահամյանը: Ընդ որում, ըստ նրա՝ «օձի խելք պետք չէ ունենալ այդքանը հասկանալու համար»: Ի՞նչն է ապահովելու մեզ համար այս նորամուծությունը՝ «ազատ, արդար» ընտրությունները: Պարզվում է՝ այդ մասին կան պայմանավորվածություններ եւ հանձնարարականներ:

«Դրա համար կան պայմանավորվածություններ եւ նաեւ կան նախագահի ու վարչապետի հանձնարարականները, որ մենք չենք միջամտելու: Ուղղակի մարզպետները, որպես տարածքային կառավարման մարմիններ, որպես կառավարության լիազոր ներկայացուցիչներ մարզում ապահովելու են ազատ եւ թափանցիկ ընտրություններ: Նորից եմ ասում, մեզ համար կարեւոր չէ, թե ով կընտրվի համայնքապետ, մեզ համար կարեւոր է, որ ժողովուրդը ընտրի ճիշտ համայնքապետ...»,- իշխանության կուլիսներում տեղի ունեցած ինչ-որ պայմանավորվածությունների մասին համառոտ ասաց նախարարը: Իսկ որքանո՞վ են այդ ընտրությունները լինելու ազատ եւ արդար. ավելի ազատ եւ արդար, քան 2002-ի՞ն, թե՞ ավելի ազատ ու արդար: «Ընտրախցիկները ավելի մեծ ենք անելու, թող մտնեն, ազատ ընտրեն...»,-կատակեց նա:

Ցանկացած կատակի մեջ, ինչպես հայտնի է, մի քիչ կատակ կա, այնպես որ՝ դեռ հայտնի չէ, թե այս գալիք ընտրություններում ինչն է համարվելու «ազատ եւ արդար»: 2002-ի ՏԻՄ ընտրություններն էլ իշխանությունը համարեց ազատ եւ արդար: Բայց, չգիտես ինչու, այդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հատուկենտ տեղերում հաղթեցին այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս անց ԱԺ՝ նույնիսկ խայտառակ խախտումներով անցկացված ընտրություններում հավաքեցին մոտ 20 տոկոս ձայն: «Հակիրճ ասեմ. եթե լավ աշխատեն, կընտրվեն»,-համոզված է պրն Աբրահամյանը:

Ինչ նկատի ունի նա «լավ աշխատել» ասելով՝ անհայտ է, բայց որ ԱԺ ընտրությունների ժամանակ իշխանական կուսակցությունները, իրենց չափանիշներով, լավ աշխատեցին, դա փաստ է: Նույնիսկ Հովիկ Աբրահամյանի հարազատ քաղաք Արտաշատում դանակահարեցին ընդդիմության թեկնածուին: Տեսնենք, թե ՏԻՄ գալիք ընտրություններում ով «լավ» կաշխատի՝ ընդդիմությո՞ւնը, թե իշխանությունը: Ինչ վերաբերում է տարածքային կառավարման նախարարությանը նոր գերատեսչություններ միացնելուն եւ «սուպերնախարարության» վերածելուն, ապա, ըստ Աբրահամյանի, դրանից ոչինչ չի փոխվելու: «Այսօր էլ ես այդ ոլորտները համակարգում եմ, այնպես որ՝ ոչ մի նոր բան չի լինելու: Եթե սուպերնախարար եմ դառնալու, ապա այսօր էլ եմ սուպերնախարար»,-համեստորեն նշեց պրն Աբրահամյանը: Իսկ այն հարցին, թե ինչու է ուշանում Քոչարյանի՝ այդ նոր նախարարությունը ստեղծելուն ուղղված հրամանագիրը, ապագա սուպերնախարարը պատասխանեց սեւակաբար. «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»:

Հայկ Գեւորգյան

Տպել
1148 դիտում

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը