Իրանը Հայաստանին ռուսականից ավելի էժան գնով գազ չի առաջարկել. պնդում է փոխնախարարը

13/02/2018 schedule17:42

Մինչ այսօր Իրանից չի եղել ավելի էժան գնով Հայաստանին գազ վաճառելու առաջարկ, քան ռուսականն է: Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանի առաջարկն է: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Հիշեցնենք, ՀՀ-ում Իրանի  դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել է, թե Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին:

Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դոլարով 1000 խորանարդ մետրը: Սա՝ տեսականորեն: Գործնականում այդ գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան», որը այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շուրջ երկու անգամ թանկ գնով վաճառում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին:

Փոխնախարարի խոսքով՝ երբ ավելի մրցունակ գին կլինի, այդժամ էլ այդ հարցը կքննարկվի: «Այդ հարցը մեր օրակարգում չէ: Հայաստանը շահագրգռված է ավելի մատչելի գնով գազ ձեռք բերել»,- ասաց Հարությունյանը:

Միեւնույն ժամանակ բանախոսը նշեց, որ Հայաստանը Իրանի հետ շարունակում է աշխատել. «2017 թվականին Հայաստանն Իրանից ներմուծել է 382 մլն 700 հազար խմ գազ, ինչը 2016 թ.-ի համեմատ աճել է 2,7 %, իսկ ՌԴ-ից ներմուծվել է 1 մլրդ 996 մլն խմ գազ՝ աճը 2016 թվականի համեմատ կազմել է 7%: Նախատեսում ենք գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում ծավալների ավելացում: Ծավալներն ավելացնելու որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, այս տարի էլ ավելացումը լինելու է բավականին տեսանելի»,- հավելեց նա:

Ավելի վաղ Իրանի Ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Արաղին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գազի առեւտուրը։ Արաղին, մասնավորապես, ասել էր, որ բացի Հայաստանի հետ ունեցած «ապրանք գազի դիմաց» գործարքից, Թեհրանը պատրաստ է խթանել Հայաստանին գազի մատակարարումը։

Գործարքով, պարզաբանել էր պաշտոնյան, Իրանը Հայաստանից ստանում է 3 կՎտժ էլեկտրաէներգիա յուրաքանչյուր մեկ  խմ բնական գազի դիմաց։ «Իրանն ունի Հայաստանին ավելի շատ գազ մատակարարելու հնարավորություն, սակայն հայկական կողմը չի կարող դրա դիմաց բավարար էներգիա մատակարարել»,- ասել էր Արաղին` հավելելով, որ Հայաստանի մասնավոր ու պետական հատվածները կարող են Իրանից գնել գազ։

«Կարող ենք առաքել ավելի շատ գազ, եթե վճարեն դրա դիմաց»,- նշել էեւ Իրանի Ազգային գազային ընկերության գործադիր տնօրենը։

2004թ․ Հայաստանն ու Իրանը ստորագրել են էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը, որի համաձայն, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խմ բնական գազի դիմաց Երեւանի ՋԷԿ-ում արտադրվում եւ Իրան է առաքվում 3 կՎտժ էլեկտրաէներգիա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ներքին սպառմանը, ապա այն տարեկան կտրվածքով կազմում է մոտ 6 մլրդ կՎտ ժամ:

Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես այնքան, որքան Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը, որը, պայմանավորված փակ սահմանների իրողությամբ, իրականացվում է երրորդ երկրներով:

Իրան-Հայաստան առեւտրաշրջանառությունը 2017 թվականին աճել է, առավելապես՝ Իրանից ներմուծման ծավալների ավելացման շնորհիվ։ Իրանի հետ առեւտրային հարաբերություններում Հայաստանն ավելի շատ ներմուծողի դերում է։

Տպել
3784 դիտում

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ