Սյունիքի անտառահատումները թաքցնելու համար պաշտոնատար անձինք կաշառվել են, հետքերը թաքցրել

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու համար: Բացի այդ, շահադիտական եւ անձնական այլ դրդումներով ոչնչացրել են հիշյալ անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված, ապօրինի անտառահատման իրական ծավալները արտացոլող հաշվեգնահատման ցուցակները, ինչպես նաեւ նույն դրդապատճառով համապատասխան ստուգման ակտում մտցրել են կեղծ տեղեկություններ` կատարելով պաշտոնեական կեղծիք:

ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների դեպքեր: Ստուգող խմբում ի թիվս այլոց ընդգրկված են եղել նաեւ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Գեորգի Պողոսյանը եւ նույն տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանը: Ստուգման ընթացքում վերը նշված անտառտնտեսության երեք, այդ թվում` «Արծվանիկ» անտառպետությունում հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որի հետեւանքով բնությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս:

«Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանը նախապես, մինչ այդ անտառապետությունում ստուգումներ իրականացնելը, նշված տարածքում ապօրինի հատված ծառերի քանակը քիչ արձանագրելու եւ դրա դիմաց կաշառք տալու համար դիմել է իր համաքաղաքացի, բնապահպանության պետական տեսչության նախկին աշխատակից Վահրամ Մարտիրոսյանին, ով խոստացել է օգնել Ազատ Բադալյանին: Մասնավորապես, Վ. Մարտիրոսյանը միջնորդել է «մեղմ» ստուգումներ անցկացնել, եւ արձանագրված վնասը չգերազանցի 600.000-650.000 ՀՀ դրամը: Վասիլ Աբրահամյանը այդ մասին հայտնել է ստուգող խմբի ղեկավար Վարդան Ասատրյանին, ով Գեորգի Պողոսյանի հետ ընդունել է կաշառքի դիմաց ապօրինի հատված ծառերի քանակը նվազեցնելու առաջարկը:

Օժանդակելով Գեորգի Պողոսյանի եւ Վարդան Ասատրյանի կողմից կաշառք ստանալուն՝ Վասիլ Աբրահամյանը անտառապետ Ազատ Բադալյանի անունից ներկայացած Վահրամ Մարտիրոսյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել կաշառքի գումարը վերջինիս կողմից բանկային փոխանցումով ուղարկելու շուրջ: Ըստ պայմանավորվածության` Վահրամ Մարտիրոսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցել է Վասիլ Աբրահամյանի մատնանշած անձի անվամբ: Հաջորդ օրը Վ. Աբրահամյանը ստացել է կաշառքի գումարը եւ այն փոխանցել Վարդան Ասատրյանին ու Գեորգի Պողոսյանին: Դրա դիմաց վերջիններս 2016 թվականի նոյեմբերի 22-ին, հայտնաբերված ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու նպատակով, «Արծվանիկի» անտառպետության տարածքում արձանագրված վնասի իրական չափերն արտացոլող պաշտոնական փաստաթղթերը` հաշվեգնահատման ցուցակները պատռել են, ապա` կազմել կեղծ ստուգման ակտ, որում հիշյալ անտառպետությունում հայտնաբերված իրական վնասը նվազեցրել են:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաեւ, որ Գեորգի Պողոսյանը ապօրինի ձեռք է բերել եւ իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող 25 հատ 7,62մմ տրամաչափի եւ 5 հատ 7,63մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող զենքերի համար նախատեսված փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2017 թվականի նոյեմբերի 1-ին` նշված բնակարանում կատարված խուզարկությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գեորգի Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազատ Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Վահրամ ՄարտիրոսյանինՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Խոշոր չափերով կաշառք ստանալու եւ դրան օժանդակելու համար որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի եւ Վասիլ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրյալների նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
1647 դիտում

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է տարածել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին