Երևան
16 °C
Մարտի 11-ին Հայաստանի 30 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ նշված համայնքներից 14-ում ընտրելու են համայնքի ղեկավար, 16-ում՝ ավագանի:
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում էլ ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակված:
Համայնքի ղեկավար կընտրեն Կոտայքի մարզի Հացավան, Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա եւ Սիս, Արմավիրի մարզի գյուղ Մեծամորում, Լոռու մարզի Դեբետ եւ Լեռնավան համայնքներում:
Ավագանու ընտրություններ կկայանան Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Արարատի մարզի Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս եւ Սիփանիկ, Արմավիրի մարզի Դաշտ, Լոռու մարզի Դարպաս եւ Լեռնավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում:
Արագածոտնի մարզի Դմասար համայնքում համայնքի ղեկավարի համար կպայքարեն գործող հանրապետական գյուղապետ Ռաշիդ Օսեյանը եւ անկուսակցական, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Ռուբիկ Սադոյանը:
Արարատի մարզի Դարբնիկ համայնքում ի սկզբանե համայնքի ղեկավարի համար գրանցվել էին ՀՀԿ-ական գործող համայնքապետը, անկուսակցական Ռաֆիկ Վիրաբյանն ու ՀՀԿ-ական Սմբատ Ավետիսյանը, որը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել: Եղեգնավանում առաջադրվել են անկուսակցական համայնքապետն ու եւս մեկ հոգի: Զորակն համայնքում կպայքարեն ՀՀԿ-ական գյուղապետն ու անկուսակցականը: Խաչփարում՝ հանրապետական գյուղապետն ու գյուղապետարանի աշխատակազմի անկուսակցական առաջատար մասնագետը: Հայանիստում կպայքարեն ԲՀԿ-ական եւ ՀՀԿ-ական 2 թեկնածուները: Նիզամիում կպայքարեն առաջադրված հանրապետական գյուղապետն ու ինքնաառաջադրված առաջատար մասնագետը, Նորամարգում ինքնաառաջադրվել են դպրոցի հանրապետական ուսուցիչն ու անկուսակցականը, Սայաթ-Նովա համայնքում կպայքարեն ԲՀԿ-ի կողմից առաջադրվածն ու ինքնաառաջադրված անկուսակցականը, Սիս համայնքում կպայքարեն հանրապետական գյուղապետն ու անկուսակցական թեկնածուն:
Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում ինքնաառաջադրվել են երկու հանրապետականներ:
Լոռու մարզի Դեբետ գյուղում առաջադրվել է 4 թեկնածու՝ անկուսակցական, ԲՀԿ-ականը, հանրապետական ուսուցիչն ու մշակույթի կենտրոնի դաշնակցական տնօրենը: Լեռնավան համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է գործող գյուղապետի թեկնածությունը: Նրան մրցակից է անկուսակցականը:
Կոտայքի մարզի Հացավան համայնքում էլ կպայքարեն ԲՀԿ-ական գործող գյուղապետն ու անկուսակցական թեկնածուն:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում:
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
© 2024 Հայկական ժամանակ