Միգրանտ եւ փախստական երեխաները վտանգի առջեւ են. վիճակագրության բացերը. ՅՈՒՆԻՍԵՖ

15/02/2018 schedule16:55

Փախստականների, ապաստարան փնտրողների, միգրանտների եւ ժամանակավոր տարհանված բնակչության վերաբերյալ հավաքագրված վիճակագրության մեջ առկա բացերը վտանգի տակ են դնում տեղաշարժման մեջ գտնվող միլիոնավոր երեխաների կյանքը: Այս մասին այսօր զգուշացնում են ՄԱԿ-ի գործակալություններն ու գործընկերները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱՓԳՀ-ն, ՄՄԿ-ն, Եվրոստատը և ՏՀԶԿ-ն: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

«Ինչ է հարկավոր անել: Տեղաշարժման մեջ գտնվող երեխաների պաշտպանությունը սկսվում է վստահելի վիճակագրությունից» կոչը ցույց է տալիս, թե որքան կարևոր է վիճակագրությունը՝ համաշխարհային միգարցիայի միտումները հասկանալու և երեխաների նման խոցելի խմբերին աջակցության քաղաքականություն մշակելու հարցում:

«Ինչ է հարկավոր անել: Տեղաշարժման մեջ գտնվող երեխաների պաշտպանությունը սկսվում է վստահելի վիճակագրությունից» կոչը հաստատում է վիճակագրության հասանելիության, վստահելիության, արդիականության և մատչելիության մեջ բացերի առկայությունն ու փաստեր ներկայացնում՝ հասկանալու, թե ինչպես են միգրացիան և ստիպողական տարհանումը ազդում երեխաների և նրանց ընտանիքների վրա:

Օրինակ՝

-Փախստականների միայն 56 տոկոսն են գրանցված ՄԱՓԳՀ-ի շտեմարանում:

-Բնակչության տարհանում առաջացրած հակամարտությունների մեջ գտնվող երկրների միայն 20 տոկոսն է բնակչության վիճակագրությունը տարիքային տարբերակմամբ հավաքագրում:

-Երկրների և տարածքների մոտ ¼-ը, այդ թվում՝ Աֆրիկայի 43 երկրներն ու տարածքները, միգրանտների՝ տարիքային տարբերակված վիճակագրություն չի հավաքագրել:

-Միգրանտների և տարհանված երեխաների մասին տեղեկատվության պակասը տուժած երեխաներին զրկում է անհրաժեշտ պաշտպանությունից և ծառայություններից:

«Տեղեկատվական բացերը հիմնովին թուլացնում են երեխաներին օգնելու մեր կարողությունը»,- ասում է Լորանս Չենդին (Laurence Chandy)՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտության և քաղաքականության բաժնի ղեկավարը: «Միգրանտ երեխաները՝ հատկապես միայնակ ճամփորդողները, շատ ավելի խոցելի են: Մենք չենք կարող պաշտպանել այդ երեխաներին, նրանց տրամադրել կենսաապահովման ծառայություններ թե՛ ճանապարհին, թե՛ դրա վերջնանպատակ երկրում, եթե մենք չգիտենք՝ ովքեր են նրանք, որտեղ են և ինչի կարիք ունեն: Մենք կոչ ենք անում անդամ երկրներին այս բացերը լրացնել ճիշտ տարբերակված վստահելի տվյալներով և բարելավել համագործակցությունը՝ ստացված տվյալների համադրելիության ու հասանելիության համար»:

Շատ երկրների առկա վիճակագրությունում տվյալներ չկան միգրանտների՝ նրանց տարիքի, սեռի, ծննդյան երկրի մասին և կամ այն մասին, թե երեխաները ճանապարհ են ընկել ծնողների հետ, թե՝ միայնակ: Տարիքային տարբերակման և տվյալների հավաքագրման անհամադրելիությունը մեծ խնդիր է առաջացնում վիճակագրության ամբողջականացման համար:

2016 թ.-ին աշխարհում ավելի քան 12 միլիոն երեխա ապրում է որպես գաղթական կամ ապաստան փնտրող: Ավելին, 23 միլիոն երեխա ապրում է ժամանակավոր կացարաններում՝ 16 միլիոն երեխան հակամարտությունների և 7 միլիոնը՝ բնական աղետների պատճառով: Մինչդեռ իրենց տներից տարհանված երեխաների իրական քանակն անհայտ է և գնահատվածից նշանակելիորեն ավելի է վիճակագրությունում առկա բացերի և տվյալների անհամադրելիության պատճառով:

Վստահելի տվյալների բացակայության պատճառով տեղաշարժման մեջ գտնվող երեխաներին սպառնացող ռիսկերն ու այն ամենն, ինչ կարող է նրանց խոցելի դարձնել, շարունակում են չբացահայտված ու չլուծված մնալ: Որոշ դեպքերում սահմանները հատող երեխաները կարող են անկանոն կերպով կալանավորվել մեծահասակների հետ կամ հնարավորություն չունենալ օգտվել իրենց առողջ զարգացման համար անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ կրթությունից և առողջապահությունից: Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում դպրոց չհաճախող փախստական և միգրանտ երեխաների թիվն անհայտ է՝ հաշվարկված չլինելու պատճառով:

Տվյալների ավելի լավ հավաքագրումն ու վերլուծությունը այս պահին մշակման փուլում գտնվող Անվտանգ , կանոնավոր և պարբերական միգրացիայի համաձայնագրի, ինչպես նաև Փախստականների համաշխարհային համաձայնագրի կարևորագույն մասն են կազմում, որ ընդունվելու է 2018թ.-ին: Թեև տվյալների հավաքագրումը բարելավելու համար շարունակաբար ջանքեր են գործադրում թե՛ տեղական և համաշխարհային մակարդակներում, ավելի՛ն պետք է արվի: Մինչ անդամ երկրներն աշխատում են այս երկու համաձայնագրերը վերջնականացնելու ուղղությամբ, ՄԱԿ-ի գործակալություններն ու գործընկերները կոչ են անում նրանց լրացնել փաստերի հավաքագրման բացերն ու ներառել երեխաների իրավունքները, պաշտպանությունն ու բարեկեցությունը որպես կենտրոնական հանձնառություններ փաստաթղթերի վերջնական տարբերակներում: Եթե այս բացերը չլրացվեն, անհնար կլինի իրագործել և մշտադիտարկել համաձայնագրերի իրականացումն ու տեղաշարժման մեջ գտնվող երեխաների վրա դրա ազդեցությունը:

Տպել
1496 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)