Երևան
20 °C
Երեւանի Սասունցի Դավթի հրապարակին հարող կիսակառույց բազմահարկ շենքը կքանդվի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը: Կիսակառույց շինությունը քանդելու եւ տեղում նորը կառուցելու նպատակով ներդրումներ են կատարելու օտարերկրյա «Մաջեստիկ Սքուեր 1» եւ «Մաջեստիկ Սքուեր 2» ՍՊ ընկերությունները: Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարվա նոյեմբերի 22-ին կառուցապատող ընկերություններին տվել է քանդման թույլտվություն:
Կառուցապատող ընկերությունների մասին տեղեկատվություն գրեթե չկա: Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների՝ այդ ընկերությունները 2016 թվականի հուլիսի 28-ին հիմնադրել է ոմն Պիեր Քույումդջյան, որը հետագայում դադարեցրել է իր մասնակցությունը երկու ընկերությունում:
Կայարանամերձ հրապարակի կիսակառույց շենքի քանդման եւ վերակառուցման մասին տարիներ շարունակ խոսվել է, սակայն գործ այդպես էլ չի կատարվել: Քաղաքաշինության կոմիտի նախագահ Նարեկ Սարգսյանը դեռեւս նախորդ տարվա սկզբին հայտարարել էր, որ կիսակառույցը քանդվելու է, տեղում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ շինություն՝ հյուրանոցներ, առևտրային, հասարակական, գրասենյակային հատվածներ, կառուցվելու է նաեւ բնակելի հատված:
Նարեկ Սարգսյանը վստահեցրել էր, որ ընթանում են նախագծային աշխատանքները, իսկ ներդրողը օտարազգի է: Սարգսյանն ասել էր նաեւ, որ ներդրողը համաձայնվել է իր առաջարկի հետ եւ այդ մասում կգործի նաեւ «Սասունցի Դավիթ» կինոթատրոն, թեեւ նախապես ծրագրված չի եղել: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու 60 միլիոն դոլարից ավելի գումար, նախատեսվում էր ծրագիրն ավարտել երեք տարում:
Այսօր այցելեցինք կայարանամերձ հրապարակ: Տարածքում հավաքված մարդիկ գիտեին, որ շենքը պետք է առաջիկայում քանդվի, սակայն կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին տարածքում չեն հանդիպել: Կիսակառույց շենքի տարածքը ցանկապատված է, կա հիմնական մուտք, որը ետնամասից է: Տարածք մտնելուն պես մեզ դիմավորեց միջին տարիքի մի կին՝ առաջարկելով չնկարել շենքը: Բացատրեցինք, որ լրագրող ենք եւ ուզում ենք տեղեկանալ, թե ինչ վիճակ է ներսում: Մեզ տեղեկացրեց, որ արդեն մի քանի տարի է, որ շենքում անօթեւաններ չկան, տարածքում տեսախցիկներ են տեղադրվել եւ հսկողություն է իրականացվում: Նրա խոսքով՝ տարիներ առաջ շատ են եղել դեպքեր, որ անօթեւաններ են մահացել շենքում:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ մի քանի տարի առաջ կիսակառույց շինության ողջ երկայնքով դեպի հրապարակի կողմը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը կառուցապատում է իրականացրել: Հրապարակի աջ եւ ձախ կողմերում այժմ նրան պատկանող հասարակական նշանակության շինություններն են տեղակայված: Սեդրակյանը դրանք վարձակալությամբ է տրամադրել: Եթե քանդման աշխատանքները բարեհաջող ավարտ ունենան, ապա դժվար է պատկերացնել, որ կառուցապատողը կհամաձայնի այդ կրպակաշարը պահպանելու մտքի հետ: Կրպակները չքանդելու դեպքում ապագա շինության ֆասադի առաջին հարկը կմնա ստվերում: Հաշվի առնելով, որ Մհեր Սեդրակյանի գործերն այնքան էլ լավ չեն, չի բացառվում, որ կրպակաշարը եւս կքանդվի:
Կիսակառույցի տեղում խորհրդային տարիներին գտնվում էր մայրաքաղաքի ամենահայտնի կինոթատրոններից մեկը՝ մեկ դահլիճով՝ «Սասունցի Դավիթ»-ը: Կինոթատրոնը բացվել էր 1960-ականներին:
Մհեր Սեդրակյանի կրպակաշարը
Նախկին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը
Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում:
Ծնվել է Մարկ Ցուկերբերգի երրորդ դուստրը
«Վստրեչի» կամուրջը վերանորոգվում է. ի հայտ են եկել չնախատեսված խնդիրներ (տեսանյութ)
Տոկիոյի հրաշքը՝ Երևանում. մանրամասներ երկրագնդի ամենագեղեցիկ ծառի մասին
Նոր հրաժարականի դիմում. Հրաչյա Սարգսյանի կադրերը հեռանում են քաղաքապետարանից
Դանակահարել են երևանյան ռեստորաններից մեկի անվտանգության աշխատակցին
Տավուշի մարզպետը ՌԴ դեսպանի հետ միջտարածաշրջանային երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել
«Տելեգրամ»-ով մեթադոն ձեռք բերած տղամարդը ձերբակալվել է
Գերեզմանների վրա միայն թվեր են գրված, միլիոնավոր մարդկանց ինքնությունն անհայտ է. Էրդողանը կօգտվի դրանից. թուրքագետ
Խնածախ-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. 35-ամյա տուժածի վիճակը ծանր է
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Ակադեմիական քաղաքը (տեսանյութ)
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը
Համաշխարհային բանկը Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ կտրամադրի
Մեր քաղաքացիները ևս պահանջում են օր առաջ բացել Բարսեղ Թումանյանի՝ օպերա տանող ճանապարհը
24-ամյա կինը ամենօրյա ռեժիմով ենթարկվել է սեռական շահագործման. կա կալանավորված
«Հանուն քեզ». Էրիկ Կարապետյանը 5 նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)
Շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ կլինի
Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության և խաղաղության, ոչ թե պատերազմի. ՀՀ նախագահ
Ադրբեջանը պետք է դադարեցնի իր դատապարտելի արարքների մեջ ՀՀ-ին մեղադրելու ապարդյուն փորձերը. Մհեր Մարգարյան
Վերահաստատում եմ հայ-հունական համագործակցությունը զարգացնելու մեր պատրաստականությունը. ՀՀ վարչապետի ուղերձը
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի պատշգամբում տղամարդու կախված դի է հայտնաբերվել
Թուրքիայից ովքեր ներկա կլինեն ֆուտբոլային հանդիպմանը. ՀՖՖ նախագահը մանրամասեր է հայտնել
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Վաղը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Երթևեկության փոփոխություն Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկում
Օգոստոսից բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչը դպրոցում աշխատել չի կարողանա. ինչ է առաջարկվում
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել
Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ»-ի գործունեությունը
Ողբերգական դեպք Երևանում. շրջված մոպեդի ուղևորները հայտնվել են ավտոբուսի տակ, կա մահացած երեխա
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի (լուսանկարներ)
Պայքար ծխելու դեմ՝ հասնելով վերջնագծին. THE LANCET
Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից
Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից
Ադրբեջանի տարածած հաղորդագրություն չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Չմտածված սադրանքը ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլև մարզական, ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու. Սաֆարյան
Չի մնացել եռակողմ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի. Արմեն Պապիկյան
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում է (լուսանկարներ)
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի անհիմն պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են. Արսենյան
Պեսկովը խոսել է Հայաստանում Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքի մասին
© 2023 Հայկական ժամանակ