Կործանված Ан-148 օդանավի սեւ արկղերի վերծանումն ավարտված է, աղետի պատճառները՝ հայտնի

ՌԴ միջպետական ավիացիոն կոմիտեն պատճենել եւ վերծանել է օրերս կործանված Ан-148 ինքնաթիռի ձայնային կրիչի ինֆորմացիան:

Ինքնաթիռի բորտային ձայնագրիչում պահպանվել էր վերջին թռիչքի ձայնագրությունը:

Ria-ի փոխանցմամբ, փորձագետները հաստատել են նախորդ՝ պարամետրային կրիչից ստացված ինֆորմացիան: Այն վերծանելիս պարզվել էր, որ աղետը հավանական է տեղի է ունեցել թռիչքի արագության ոչ ճիշտ ինֆորմացիայից, որը օդաչուները ստացել են տեղեկատու սարքերից: Իսկ այդ անճշտություններն էլ, իրենց հերթին, ստացվել են ամբողջական ճնշման սարքի ցուցիչի սառցակալման հետեւանքով, որով չափում են ինքնաթիռի արագությունը: Նրանց հակասառեցումը անջատված է եղել:

Նշանակում է՝ 71 հոգու կյանք խլած աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

 Մինչդեռ «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը, որին պատկանել է ինքնաթիռը, հայտարարել էր, որ ինքնաթիռը անցել է պլանային ստուգումներն ու գտնվել սարքին վիճակում:

Հարուցվել է քրեական գործ՝ «Օդային տրանսպորտի սպասարկման կանոնների խախտում, որն առաջացրել է 2 եւ ավելի անձանց մահ» հոդվածով:

Նշենք, որ աղետի վայրում որոնողական աշխատանքներն ընթանում են մինչ օրս, հայտնաբերվել են զոհերի մարմինների գրեթե 1500 մասնիկներ ու մոտ 500 կտորներ՝ ինքնաթիռից:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող Ан-148 ինքնաթիռը, Դոմոդեդովո օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց անհետացել էր ռադարների էկրաններից, այն ընկել էր ու պայթել: Զոհվել էին բոլորը՝ ինքնաթիռի 65 ուղեւորներն ու անձնակազմի 6 անդամները:

Տպել
2396 դիտում

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում