«Գյումրի» բ/կ-ում իրար ծեծած բժիշկները հիվանդի համար են կռվել

19/02/2018 schedule16:07

«Գյումրի» բժշկական կենտրոնում 4 բժշկի եւ մեկ բուժքրոջ մասնակցությամբ փետրվարի 18-ին տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբանությունը կքննեն ե՛ւ իրավապահները ե՛ւ բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովը: ՇՄ առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանին հանձնարարել է ունենալ բոլորի բացատրագրերը, որոնցում վեճի մասնակից կողմերը պետք է մանրամասն նկարագրեն, թե յուրաքանչյուրն ինչ արարք է թույլ տվել եւ նշեն պատճառները: «Առանց բացառությունների, բոլոր մեղավորները պատասխան են տալու»,- վստահեցրել է վարչության պետը:

«Ոչ մեկին չենք ներելու, որպեսզի հետագայում նման երեւույթները բացառենք, մեծ աշխատանքի ու չարչարանքի գնով այս կենտրոնը դարձնում ենք հանրապետությունում առաջատար բուժհաստատություններից մեկը, եւ հիմա մի քանիսի սխալ արտահայտությունների, կամ ինչ-որ շահերի բախման համար չենք կարող հետ կանգնել: Ուզում են մեր աշխատանքը ջուրը գցել, բայց մենք թույլ չենք տա»,- ասաց վարչության պետը:

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ասաց՝ կխոսի էթիկայի հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփելուց հետո միայն: Վեճի մասնակից բոլոր կողմերին կատարվածը ներկայացնելու եւ պատմելու հնարավորություն է տրվելու: «Ամենաուշը երկու օրից մենք կունենանք հանձնաժողովի նիստի պատասխանն ու անպայման կհրապարակենք»,- վստահեցրեց Արմեն Իսահակյանը:

Վիճաբանությանն ու ծեծկռտուքին մասնակցած բոլոր բժիշկները, ինչպես նաեւ Ոստիկանության «Կումայրու» բաժին բողոքով դիմած բուժքույր Աննա Ադամյանն այսօր վաղ առավոտից անցել էին աշխատանքային բնականոն գրաֆիկին՝ պարտավորվելով հնարավորինս արագ տնօրենին ներկայացնել պահանջվող բացատրագրերը:

«Մենք փախած չենք, ոչ մեկն էլ մեզ ման չի եկել, գնացել, մեր կամքով ներկայացել ենք ոստիկանություն, հիմա էլ մենք մեր գործին ենք, մեր հիվանդների, վիրակապությունների հետ, որ գրել էին մեզի ման գուկան, նման բաներ չկան, մենք տեղում ենք»,- ասաց բժիշկ Արմեն Նասիբյանը:

Տեղի ունեցածի մասին ոչինչ այս պահին պատմել չեն ցանկանում, բժիշկները եւս սպասում են հանձնաժողովի նիստին: Բուժքույր Աննա Ադամյանն այսօր էլ, ինչպես իրավապահներին էր պատմել, պնդեց, որ իրեն հայհոյել են մեղադրելով հիվանդներից մեկին Սարգսյան եղբայրների մոտ ուղղորդելու մեջ:

«Ըդպես բան չի եղել, միլիցայությունն էլ է արդեն պարզել, որ էդ հիվանդը ինքն է գնացել Սարգսյանի մոտ, ես ի՞նչ կապ ունեմ: Իրանք իրար հետ վերեւը կռվել էին, եկան ընձի մեղադրին: Ես հլը իրանց համար մե սյուրպրիզըմ էլ ունիմ, երկու օր հետո կերեւա»,- տեղեկացրեց բուժքույրը:

Նշենք, որ Աննա Ադամյանի դեմ, մինչ այս միջադեպը, ըստ տնօրենի, աշխատակիցները բողոքներ ունեցել են, անգամ 20-ից ավելի ստորագրություն է հավաքվել ընդդեմ նրա: Բուժքույրը, սակայն հակադարձում է, եթե նման բան լիներ, գոնե մեկ անգամ դրա համար բացատրագիր պահանջած կլինեին:

Առողջապահության վարչության պետն այսօր կողմերից ոչ մեկի հետ չցանկացավ հանդիպել: Կսպասի էթիկայի հանձնաժողովի մասնագիտական գնահատականին: Սակայն հրահանգը խիստ է: Սկզբի համար խիստ նկատողություն կտրվի բոլորին, նիստից հետո աշխատանքից կազատեն այն մասնագետին, որը մեղավոր է եւ հիվանդանոցի պատիվը վարկաբեկող արարք է թույլ տվել:

Ի դեպ, էթիկայի հանձնաժողովն ութ անդամ ունի, բոլորն  էլ «Գյումրի» ԲԿ-ի աշխատակիցներ են:

Տպել
3515 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է