Ալիեւը խոսեց այնպես, ինչպես ժամանակին Հիտլերը․ քաղաքագետ

Մյունխենյան համաժողովի իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին ու Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քայլերին, հայ-թուրքական արձանագրություններին, Հայաստանի փոխգործակցությանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ։

Փետրվարի 17-ին Մյունխենում Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքագետ Լեւոն Շիրինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, ընդհանուր առմամբ, գնահատեց դրական՝ հաշվի առնելով աշխարհում տիրող լարվածությունն ու անհանգիստ իրավիճակը։ Այս ֆոնին Հայաստանի պահվածքը ճիշտ է։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցրած հայտարարությանը, որ Ալիեւի տարածքային պահանջները զառանցանք են, բայց Եվրոպայի լռության պայմաններում կարող են ունենալ լուրջ հետեւանքներ, Լեւոն Շիրինյանը նշեց, որ Ալիեւի ասածը զառանցանք չէ։

«Դա զառանցանք չէ, Ալիեւի կողմից հայտարարված պետական քաղաքական դոկտրինա է, ստրատեգիական նպատակ է։ Նա հայտարարեց այնպես, ինչպես ժամանակին Հիտլերն էր հայտարարում»,- ասաց քաղաքագետը։ Ըստ նրա՝ սա կարող է մեսիջ լինել Եվրոպայի համար։ Եվրոպան միշտ էլ ծանոթ է եղել հայկական հարցին, բայց երբեք ռեալ քայլեր չի արել ու քաղաքագետի համոզմամբ չի անի։

«Եվրոպան մատը մատին չի խփի, ինչպես Ռուսաստանը։ Եվրոպան շահագրգիռ է կայունության համար, բայց այնքանով որքանով, որովհետեւ Հարավային Կովկասն իրեն առանձնապես չի հետաքրքրում, ինչպես ամերիկացիներին։ Իսկ ռուսները, պարզ է, որ եթե լարվածություն չլինի մեր տարածաշրջանում, ինքը էստեղից չքանալու է, գնա։ Հետեւաբար՝ ինքը լարվածություն ստեղծող օղակ է»,- նշեց Լեւոն Շիրինյանը։ Վերջինիս համոզմամբ՝ հետաքրքիր էր նաեւ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանը Ալիեւի՝ Երեւանը վերադարձնելու մասին հայտարարությանը։ «Տարօրինակն ինչն է, Զախարովան խոսում է Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունից, դատապարտելուց, բայց զենքի մատակարարումը չեն կասեցնում։ Մենք Ռուսաստանի խոսքին կհավատանք այն ժամանակ, երբ զենքի մատակարարումը կասեցնի»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիտարկմանը, որ մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ, այլ նաեւ նրա աներկբա սատարումն է Թուրքիայի կողմից, եւ որ Հայաստանի մեկուսացումը մեր երկու հարեւանների կողմից միֆ է, Լեւոն Շիրինյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններն այնպես են խոսում, որ Թուրքիան չնույնականացվի Ադրբեջանի հետ։ Սա շատ ճիշտ է։ «ՆԱՏՕ-ի երկիր է չէ՞ Թուրքիան, այսինքն՝ ՆԱՏՕ-ն էլ է շրջափակում Հայաստանը։ Նախագահն ուզում է ասի՝ ձեր բարեկամն է, տեսեք՝ ինչ է անում, բայց միաժամանակ ասում է, որ բոլոր դեպքերում՝ անկախ շրջափակմանը, մենք ապրում ենք»,- իր խոսքում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։

                                                                                                                     Էմմա Չոբանյան

Տպել
2379 դիտում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է

Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»

Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը. Ա. Սարգսյանի կոչը

Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռից դուրս գալու փորձերը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Պետական մակարդակով խոնարհումի միջոցառում և սգո օր հայտարարելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո. վարչապետ

Երևանի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Հաստատվել է կորոնավիրուսի 1267 նոր դեպք. գրանցվել է 32 մահվան դեպք

«Մի դրամի ուժը»՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Պատասխանելով իր հասցեին հնչող մեղադրանքներին և Ռ. Քոչարյանին, վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն՝ պահվող մի շարք ռազմագերիների մասին

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան