Սա վերջին 20-30 տարիներին ինձ նվիրված մեծագույն փառատոններից մեկն էր. Քշիշտոֆ Պենդերեցկի

19/02/2018 schedule16:55

Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնն ամփոփվեց ամենաբարձր նոտայով. փառահեղ երաժշտություն, հայ երաժիշտների կատարողական մեծ վարպետություն, նվագախումբ բեմում, նվագախումբ օթյակում… Փետրվարի 17-ին Հայաստանում առաջին անգամ ներկայացվում էր Պենդերեցկու Յութերորդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը։

Սիմֆոնիան ստեղծվել է Երուսաղեմի 3000-ամյա հոբելյանի առթիվ` Երուսաղեմի քաղաքապետի պատվերով։ Այն գրված է 5 վոկալիստների, ասմունքողի, երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Յոթ մասից բաղկացած ստեղծագործության հիմքում Հին կտակարանի տեքստերն են։ Սիմֆոնիայի գաղափարական բովանդակությամբ կոմպոզիտորը ցանկացել է ընդգծել, որ Երուսաղեմի դարպասները գիշերուզօր բաց են յուրաքանչյուրի համար, եւ նրա երազանքն է, որպեսզի սրբազան այս հողում թագավորի խաղաղությունը։

«Երուսաղեմի յոթ դարպասները» ներկայացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ Մենակատարներ՝ Իվոնա Հոսսա (սոպրանո), Կարոլինա Սիկորա (սոպրանո), Մալգորզատա Պանկո (մեցո-սոպրանո), Ալեքսանդր Կունախ (տենոր), Պյոտր Նովացկի (բաս), Սլավոմիր Հոլանդ (ասմունք)։ Դիրիժորներ՝ Սերգեյ Սմբատյան, Մացեյ Տվորեկ (պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկու ասիստենտ դիրիժոր), գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան։

«Երուսաղեմի յոթ դարպասները» սիմֆոնիան հնչել է աշխարհի ամենահեղինակավոր դիրիժորների ղեկավարությամբ։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իր համար մեծ պատասխանատվություն է ղեկավարել այս համերգը եւ հատկապես` մաեստրո Պենդերեցկու ներկայությամբ։ «Մենք շատ հպարտ ենք, որ Հայաստանում կարող ենք կատարել նման ստեղծագործություն, իրականացնել նման նախագիծ։ Սա կարեւոր նշաձող է մեզ համար։ Մաեստրո Պենդերեցկուն շատ բան է կապում հայ երաժիշտների հետ։ Բայց պրոֆեսիոնալ դաշտում ամենակարեւորը որակական չափանիշներին համապատասխանելն է։ Մաեստրոն Հայաստանում տեսնում է որակյալ երաժիշտների ամբիցիաներ՝ բարդագույն գործերը ներկայացնելու ցանկություն։ Եվ այն կապը, որ կա Պենդերեցկու, հայ երաժիշտների, իմ ու իմ կոլեգաների միջեւ, պետք է կարողանանք պահպանել ու զարգացնել»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Քշիշտոֆ Պենդերեցկին, ամփոփելով իր հոբելյանին նվիրված փառատոնը, նշեց, որ երջանիկ է լինել Հայաստանում։ «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր։ Բոլոր համերգները լավագույնս էին ներկայացված։ Ինձ համար միշտ մեծագույն հաճույք է գալ Հայաստան. հիանալի մթնոլորտ է տիրում այստեղ»,- ասաց Պենդերեցկին։

Մաեստրոն խոսեց նաեւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի վարպետության մասին. «Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Սերգեյ Սմբատյանին։ Տարեցտարի նա ավելի ու ավելի է կատարելագործվում։ Սերգեյն այժմ մեծ դիրիժոր է. իր սերնդի լավագույններից մեկն է։ Ես շատ ուրախ եմ, որ նրա ղեկավարությամբ կհնչի Յոթերորդ սիմֆոնիան, որն ինձ համար լավագույններից է»։

Գալա համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում հովանու ներքո էլ անցկացվում էր Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։

Պենդերեցկու արվեստը դժվար է տեղավորել որեւէ կաղապարի մեջ։ Նա գրում է ամենատարբեր ժանրերում՝ սիմֆոնիաներ, օպերաներ, օրատորիաներ, կամերային երաժշտություն… Պենդերեցկին հետաքրքրվում է ամեն ինչով, ինչ շրջապատում է իրեն։ Նա չի սահմանափակվում միայն կոմպոզիտորի եւ դիրիժորի մասնագիտությամբ։ Այն, ինչ հետաքրքիր է, ինչ տեսնում է շրջապատում, մաեստրոն արտացոլում է երաժշտության մեջ։ Երբ երաժշտական գործիքների կամ մարդկային ձայնի արտահայտչամիջոցները նրան չեն բավարարում, նոր գործիքներ է ստեղծում։ Դրանցից մեկը, որ կոչվում է տուբաֆոն, ստեղծվել է «Երուսաղեմի յոթ դարպասները» սիմֆոնիայի համար, եւ հայ վարպետների կողմից պատրաստված տուբաֆոնը փետրվարի 17-ին Հայաստանում հնչեց առաջին անգամ։

Նրբաճաշակ, բարձրակարգ արվեստը սիրող ու գնահատող մեր հանդիսատեսը չորս օր վայելեց Պենդերեցկու երաժշտությունն ու աշխարհը, շփվեց լեգենդ դարձած մաեստրոյի հետ։

«Շատ շնորհակալ եմ հայ հանդիսատեսին։ Ֆանտաստիկ հանդիսատես ունեք։ Բոլոր համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում։ Եվ ունկնդիրների արձագանքն իմ երաժշտությանն այնքան գեղեցիկ էր»,- փառատոնի փակման օրն ասաց Պենդերեցկին՝ իր երախտագիտությունը հայտնելով իր երաժշտության հայ երկրպագուներին։ Իսկ ունկնդիրներն իրենց հարգանքը, սերն ու գնահատանքը մեծ երաժշտին արտահայտում էին հոտնկայս, անվերջանալի ծափահարություններով ու մաեստրոյի հետ հաջորդ հանդիպման սպասումով։

Հիշեցնենք, որ Պենդերեցկու փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Տպել
1519 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր