Պետք է վերջին անգամ լսեմ որդուս ձայնը․ կործանված Ан-148-ի օդաչուի հայր

Մերձմոսկվայում փետրվարի 12-ին կործանված Ан-148 ուղեւորատար օդանավի «սեւ արկղների» վերծանումը ստիպել է խոսել այն մասին, որ աղետի պատճառ է հանդիսացել օդաչուների պատրաստվածության ցածր մակարդակը, որոնք իբր թե չեն միացրել ինքնաթիռի ամբողջական ճնշման ընդունիչների տաքացման համակարգը։

Միեւնույն ժամանակ, օդաչուներից մեկի՝ Սերգեյ Համբարյանի հայրը՝ Արսենը, այդ վարկածը զառանցանք է անվանել՝ նշելով, որ իր որդին առաջին կարգի օդաչու էր, ողջ կյանքը եղել է ավիացիայի ոլորտում, լավ պատրաստված է եղել եւ չէր կարող նման կոպիտ սխալ թույլ տալ։ Նա «Московский комсомолец»-ին տված հարցազրույցում դժվարացել է հստակ նշել օդանավի կործանման պատճառը, սակայն չի հավատում նաեւ շրջանառվող վարկածին։

«Այն, որ հիմա գրում են, թե միացված չի եղել ինքնաթիռի ճնշման ընդունիչների տաքացման համակարգը, ոչ այլ ինչ է, քան զառանցանք։ Ես նման օդանավերով չեմ թռչել, սակայն իմ ընկերն ինձ ուղարկել է Ан-148-ի տեխնիկական պարամետրերը։ Նշվում է, որ եթե տաքացման համակարգը չի միացված, օդանավը երեք տարբեր ձեւերով դրա մասին զգուշացնում է»,- նշել է Արսենը։

Նրա խոսքով, այդ նախազգուշացումները հնարավոր չէ չնկատել։ «Պետք է լինել խուլ եւ կույր», - ասել է նա՝ հավելելով, որ այդ ազդանշանները տրվում են դեռեւս այն ժամանակ, երբ օդանավը դեռ թռիչք չի կատարել։ 

Համբարյանը նաեւ նշել է, որ դեռեւս օդանավի կործանման վերջնական պաշտոնական վարկածը հաստատված չէ։ Նրա խոսքով, հետաքննության արդյունքների մասին պաշտոնական տեղեկություններ չի ստացել։ «Ամեն ինչի մասին տեղեկանում ենք մամուլից»,- ասել է նա ու հավելել, որ ձգտելու է հասնել նրան, որպեսզի իրենց թույլ տան լսել «սեւ արկղների» ձայնագրությունը։

«Իբրեւ օդաչու, ես ուզում են գնահատել այն իրավիճակը, որ ստեղծված է եղել տղաների մոտ օդանավում։ Եւ ուզում եմ վերջին անգամ լսել որդուս ձայնը»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթ իրականացնող Ан-148 ինքնաթիռը, փետրվարի 12-ին Դոմոդեդովո օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց անհետացել էր ռադարների էկրաններից, այն ընկել էր ու պայթել: Զոհվել էին բոլորը՝ ինքնաթիռի 65 ուղեւորն ու անձնակազմի 6 անդամը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, աղետը, հավանական է, տեղի է ունեցել թռիչքի արագության ոչ ճիշտ ինֆորմացիայից, որը օդաչուները ստացել են տեղեկատու սարքերից: Իսկ այդ անճշտություններն էլ, իրենց հերթին, ստացվել են ամբողջական ճնշման սարքի ցուցիչի սառցակալման հետեւանքով, որով չափում են ինքնաթիռի արագությունը: Դրանց հակասառեցման համակարգը անջատված է եղել:

Տպել
6713 դիտում

Երկրապահը պետք է լուծարվի․ Ժիրայր Սեֆիլյան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիին

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք