Նախագահի հետ քննարկվել են Պոլսո հայոց պատրիարքությունում տեղի ունեցող իրադարձությունները

Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր ս.թ. փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, բարձրաստիճան հոգեւորական եւ աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքները: Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդի անդամներին իր նստավայրում եւ ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարեւոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական եւ հոգեւոր, այլեւ հասարակական կյանքում:

«Ես միշտ հիշում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբեւէ եղած եւ անընդհատ գործող ամենահին կառույցն է եւ այդ ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ուղղակի անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում: Թիկունքում ունենալով, իհարկե, այդպիսի փորձառություն՝ ես վստահ եմ, որ դուք միշտ քայլեր եք անում, որոնք ընկալելի եւ ընդունելի են մեր հավատացյալ ժողովրդի համար: Վստահ եմ՝ դուք տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է զարգանում, եւ այդ ընթացքում մարտահրավերների հետ միասին նաեւ հնարավորություններ են ստեղծվում: Իհարկե, որպեսզի մենք այդ հնարավորությունները կարողանանք ի շահ մեր պետության եւ ժողովրդի գործադրել, պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերները: Վստահ եմ, որ ձեր կողմից արվող քայլերը նաեւ հենց դրան են ուղղված: 

Կցանկանայի, Վեհափա՛ռ Տեր, Խորհրդի հարգելի՛ անդամներ, տեղեկանալ նիստի օրակարգի, քննարկվող հարցերի եւ, իհարկե, ձեր նկատառումների մասին, հատկապես, Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների հետ կապված: Այդ նկատառումները մեզ համար շատ կարեւոր են: Իհարկե, մենք ազատ ենք քննարկելու տարբեր հարցեր՝ նկատի առնելով, որ մեր նախորդ հանդիպումից հետո բավականին ժամանակ է անցել: Մեկ անգամ եւս սիրով բոլորիդ ողջունում եմ այստեղ»,- հանդիպման սկզբում ասել է Հանրապետության Նախագահը եւ թեյի սեղանի շուրջ քննարկել հանդիպման մասնակիցների հետ համազգային հարցեր, պատասխանել նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր եւ Խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ հյուրընկալության համար եւ ներկայացրել ընդլայնված կազմով այս տարի գումարվող Գերագույն հոգեւոր խորհրդի առաջին նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերը, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունից եւ ընթացիկ գործունեությունից բացի, ներառում են ազգային, եկեղեցական կյանքին վերաբերող հարցեր ու խնդիրներ:

«Գիտեք, որ այսօր մեր առջեւ դրված, մեր ժողովրդին հուզող խնդիրներից են Պոլսո Հայոց Պատրիարքության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, ստեղծված իրավիճակը, որը առաջնահերթորեն մեր Գերագույն հոգեւոր խորհրդի օրակարգի հարց է: Օրակարգի մեջ ունենք նաեւ, ինչպես Դուք անդրադարձաք, Հայաստանի Հանրապետության 100-ամյակին եւ Մայիսյան հերոսամարտերի տոնախմբության միջոցառումների հարցը: Մենք, ինչպես եւ Արամ Կաթողիկոսը, կոնդակ հռչակեցինք, որն ընթերցվեց աշխարհասփյուռ մեր թեմերում, մեր եկեղեցիներում, եւ զանազան միջոցառումներ, հրատարակություններ, գիտաժողովներ պիտի կազմակերպվեն ու անցկացվեն: Պետական համապատասխան հանձնաժողովի հետ քննության պիտի առնվի ծիսական միջոցառումը, որը պիտի այդ օրը, անշուշտ, համախորհուրդ իրականացնենք: 

Հանձնաժողով ունենք, որ այս ժողովին պիտի ներկայացնի նաեւ այլ առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն եւ ընդունվեն Գերագույն հոգեւոր խորհրդի կողմից: Այսօրվա այս ժողովի ընթացքին քննության պիտի առնվի նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի կանոնադրությունը: Ինչպես գիտեք, ձեռնամուխ ենք եղել Գերագույն հոգեւոր խորհրդի հետ միասին կանոնակարգելու մեր եկեղեցական կյանքը, նրա կառավարման մարմինների գործունեությունը, ինչպես, օրինակ՝ Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրությունը մշակվեց, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը մշակվեց, թեմական եւ համայնքային կանոնադրության նախագիծ պատրաստվեց եւ թելադրվեց, որպեսզի որդեգրեն թեմերը այդ նախագծում պարտադիր նկատված կանոնները: Այսպես` հերթականորեն պետք է նաեւ բոլոր մարմինների համար կանոնակարգեր մշակվեն, եւ վերջում այդ ամբողջությամբ կազմվի Հայ եկեղեցու Սահմանադրությունը, եթե կարող ենք այսպես կոչել: Նաեւ ունենք կարեւոր մեկ այլ հարց՝ Գերագույն հոգեւոր խորհրդի մեջ մենք որոշեցինք, որ 2018 թվականը հռչակենք երիտասարդության տարի, եւ թեմակալ մեր առաջնորդները ձեռնամուխ են, որպեսզի այս տարի հուլիսի 5-8-ը աշխարհասփյուռ թեմերից ուխտավոր երիտասարդներ ունենանք: Ակնկալում ենք մեծ թվով երիտասարդական խմբեր, ովքեր պետք է համատեղում ունենան Ծաղկաձորում՝ ճամբարային ձեւաչափով: Այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին պետք է ուխտագնացության գան, որտեղ արարողություն պիտի լինի, եւ մենք մեր հորդորը, պատգամը պիտի հղենք մեր երիտասարդներին:

Այս կարեւորագույն հարցերն էին, որոնք բերեցինք Ձեր ուշադրությանը, մեծարգո՛ Նախագահ: 

Պարո՛ն Նախագահ, մեզ համար մեծ ուրախություն է հաստատել, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները միշտ էլ եղել են սերտ, բայց մասնավորաբար այս անցնող տարիներին վերելք են ապրում՝ շնորհիվ նաեւ Ձեր նախանձախնդիր եւ հոգածու վերաբերմունքի: Մեր եկեղեցին եւս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները՝ դրանք մեր ազգային ինքնության պահպանության, մեր պետականության ամրապնդման, մեր երկրի խաղաղ, ապահով անվտանգ եւ բարօր կյանքի խնդիրներն են, որ առաջնահերթորեն զբաղեցնում են մեզ եւ մեր տեսլականի, մեր գործունեության առանցքն են կազմում: Ուրախ եմ ասելու, որ շնորհիվ հայրենի իշխանությանց զորակցության մեր եկեղեցին այս ժամանակահատվածում՝ անկախության այս տարիներին, կարողացավ հաղթահարել պատմական բոլոր այն արհավիրքները, որոնց ենթարկվել էր մեր եկեղեցին՝ կրելով մեծ կորուստներ: Թիվ հնչեցնելու համար ասենք, որ Ցեղասպանության եւ ստալինյան բռնատիրական տարիների այդ հալածանքների շրջանին մենք կորցրեցինք շուրջ 3000, նույնիսկ հաշվվում է 4000 եկեղեցի եւ 4000-5000 եկեղեցականներ: Այսօր մենք մեկ չորրորդը կամ մեկ հինգերորդն անգամ չենք կարողացել վերականգնել այդ կորուստների: Սակայն այն ձեռքբերումները, որ արձանագրվել են, մասնավորապես, անկախության այս ժամանակահատվածում, մեզ լավատեսություն եւ հույս են ներշնչում, որ մենք պիտի կարողանանք ամբողջականորեն մեր եկեղեցու առաքելությունն իրականացնել մեր ժողովրդի կյանքում՝ ներկայություն ապահովելով ազգային կյանքի բոլոր բնագավառներում:

Մենք ինչպես դարերի ընթացքին միշտ առաջնորդվել ենք Հայոց պետականությունը զորացնելու այդ բարձր գիտակցությամբ, այնպես էլ այսօր այդ գիտակցությունը բնորոշ է մեր եկեղեցականության, մասնավորապես՝ մեր հոգեւոր բարձրաստիճան եկեղեցականաց՝ թեմակալ առաջնորդներին, ովքեր ամենայն ջանք գործադրում են, որպեսզի մեր ժողովրդի զավակներին համախումբ պահեն հայրենիքի շուրջ եւ նրանց գիտակցության մեջ ամրագրեն հայրենյաց շահերը, հայրենիքին ծառայելու, զորակցելու այդ ոգին, գիտակցությունը եւ այդ նախանձախնդրությունը: Այս զորակցությունը ինչպես անցյալում, ինչպես այսօր, մշտապես լինելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդող հիմնական գաղափարը: 

Մենք կրկին մեր շնորհակալությունն ենք ուզում արտահայտել եւ մեր բարեմաղթանքները բերել Ձեզ, որպեսզի դժվարին, բարդ այս ժամանակներում Տերը զորակից լինի Ձեզ, հայրենի մեր իշխանություններին, իր օրհնությունը տարածի Ձեր եւ հայրենի մեր երկրի վրա, որ կարողանաք իրականության առաջնորդել այն բոլոր իղձերը, ցանկությունները, որ մեր ժողովուրդն իբրեւ երազ դարերով կրում է իր հոգուց, իր սրտից ներս:

Աստծո օգնականությունն ենք հայցում Ձեզ եւ մաղթում քաջառողջ, արեւշատ տարիներ եւ արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին: Աստված օրհնի Ձեզ»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգեւներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:

Տպել
1667 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան