Երևան
16 °C
Երեկ էլեկտրոնային ԶԼՄ-ներում տարածվեց Երեւան քաղաքի Ադոնցի 6/1 շենքի բնակիչների բաց նամակն ուղղված Սերժ Սարգսյանին: Բնակիչները նամակում նշել են, որ մատչելի բնակարան ծրագրի շրջանակում կառուցապատում իրականացրած «Միկշին» ընկերությունը չարաշահումներ է իրականցրել: «Միկշին» ընկերությունից հակառակն են պնդում՝ որեւէ չարաշահում չեն կատարել, նույնիսկ որոշ դեպքերում բարի կամք են դրսեւորել շահառուների նկատմամբ: «Հայկական ժամանակ»-ը պարզաբանումներ ստանալու համար զրուցել է ընկերության իրավաբան Դավիթ Կարապետյանի հետ:
- Բնակիչներն իրենց նամակում նշել են, որ բնակարանները ժամկետներից ուշ են հատկացվել, իսկ վերջնարդյունքում նախապես սահմանված հատակագծի մակերեսից տարբերվող մակերես է ստացվել: Ինչպե՞ս է ստացվել, որ բնակարանի հատակագծում ի սկզբանե նշված մակերեսը փոփոխվել է:
- 2017 թ-ի մարտի 1-ին «Միկշին» ընկերությունը պարտավորություն է ունեցել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրով հանձնելու Ադոնցի 6/1 հասցեում կառուցվող շենքի բնակարանները: Մինչեւ մարտի 1-ը ստորագրվել են բնակիչների հետ հանձնման-ընդունման ակտեր: Բնակիչներին առաջարկել ենք կնքել առքուվաճառքի հիմնական պայմանագրերը, սակայն ընթացքում պարզվել է, որ տեղի են ունեցել չափագրման հետ կապված խնդիրներ: Եղել են բնակարաններ, որոնք ավել չափագրում են ունեցել եւ չեն համապատասխանել իրական մակերեսներին:
- Խնդրում եմ՝ ավելի պարզ ասեք: Նախապես ծրագրված չափից ավե՞լ է կառուցվել, ավել մակերե՞ս է ստացվել:
- Կառուցապատողը կազմում է նախագիծ, մինչեւ այդ քաղաքապետարանը տրամադրում է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Դրա հիման վրա ներկայացվում է նախագիծը, հաստատվել է եւ կառուցապատման մակերեսները առկա են եղել, եւ ճիշտ են եղել, որի հիման վրա կազմվել է կառավարության որոշումը: Նախագծում նշված մակերեսները կառուցապատումից հետո փոփոխվել են, շեղումներ են եղել: Լինում են եւ թույլատրելի է օրենսդրորեն: Բնակչները վճարում են նախնական պայմանագրով նշված մակերեսի 97 տոկոսի համար: Երբ կառուցապատումն ավարտվում է, կատարվում է չափագրություն: Եթե դրա արդյունքում մակերեսը փոփոխվել է, կատարվում է լրավճարում, եթե պակասել է, ապա ետ է վերադարձվում պակաս քառակուսի մետրի համար վճարված գումարը: Կոմպենսացվում է: Չափագրման արդյունքում պարզ է դարձել, որ բնակարանների մակերեսներն ավելացել են: Նախատեսվածից եղել է, որ մեծ է եղել, եղել է, որ փոքր է եղել: Երկու դեպքն էլ եղել է: Չափագրությունն իրականացվում է կադաստի պետական կոմիտեի կողմից լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից: Կոմիտեն չափագրության հիման վրա կատարել է պետական գրանցում եւ մեզ է տրամադրել սեփականության իրավունքի վկայականներ: Մենք էլ դա հիմք ընդունելով ներկայացրել ենք կոմիտեին ու շահառուներին, որ ձեր բնակարանների մակերեսը կազմել է այսքան՝ կամ ավելացրեք գումարը կամ պակասացնենք:
«Միկշին» ընկերության իրավաբան Դավիթ Կարապետյան
- Ձեր ընկերությունը մեկ շենք չի կառուցել ընդամենը, թաղամաս եք կառուցել: Նման խնդիր բոլոր շենքերի դեպքում եղե՞լ է:
- Ըստ էության տատանման հնարավորություն նախատեսվում է եւ բնական է: Նման խնդիր առհասարակ չենք ունեցել: Կոնկրետ 6/1 շենքի դեպքում է եղել: Փոփոխություն եղել է, բայց շահառուների կողմից ընդունելի է եղել: Խնդիրը մեր կարծիքով եղել է կադաստրի ոչ մասնագիտացված լինելու կամ օրենքի սահմաններում չգործելու հետեւանքը: Կադաստրը եթե ինչ-որ գույք է գրանցում, այդ գույքի գրանցումը համարվում է որպես վարչական ակտ եւ տրամադրում է անձանց իրավունքներ: Այդ իրավունքը ոչ մի դեպքում վիճարկելի չէ, քանի դեռ այդ որոշումն առոչինչ չի ճանաչվել: Կադաստրի կոմիտեն տվել է մի շարք պարզաբանումներ եւ նշել է, թե ինչպես պետք է չափագրվեն շենք շինություններ: Այդ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, մեր կարծիքով, թերի են եղել:
- Տատանումը քանի՞ քառակուսի մետրի է վերաբերվել:
- Առավելագույնը միջինը 2.5-3 քառակուստի մետր է եղել: Հետագայում մենք, հաշվի առնելով ծրագրի էությունը, բարի կամքի դրսեւորում ցուցաբերելով՝ ավել մակերեսները զիջել ենք շահառուներին: Օրենքով սահմանված կարգով դա կարող էինք չանել:
- Բաց նամակում նշվել է նաեւ, որ բնակարանները շահառուներին հանձնվել են ավելի ուշ ժամկետում, քան սահմանված է եղել նախապայմանագրում:
- Ուշացման խնդիրը կապված է եղել չափագրման խնդրի հետ: Տարբեր է եղել ժամկետների ձգձգումը: Առաջին գրանցումը կատարել ենք փետրվարի 22-ին: Ամեն շահառուի մոտ առանձին է եղել խնդիրը: Շահառու կա այլ պատճառներով մինչեւ վերջերս ձգձգել է պայմանագրի կնքումը՝ Հայաստանում չի եղել, պայմանագրի մի կետի հետ համաձայն չի եղել եւ այլն:
- Շենքն ինչո՞ւ էլեկտրականության սնուցման առանձին ենթակայան չունի:
- Շենքն այսօր ունի ենթակայան: Դրա ունենալու կամ չունենալու պարտավորությունը ոչ կառուցապատողն է ունեցել ոչ էլ ՀԷՑ-ը: ՀԷՑ-ը ունեցել է պարտավորություն՝ ապահովել շենքն էլեկրաէներգիայով, դա ՀԷՑ-ը կիրկանացնի տվյալ շենքում ենթակայան կառուցելով, թե այլ ենթակայանից սնուցելով՝ մեր խնդիրը չէ: Հիմա շենքը սնուցում ունի, շենքն ունեցել է էլեկտրաէներգիա:
- Շենքի սպասարկումն ո՞վ է իրականցնում՝ ձե՞ր ըկերությունը: Բնակիչներն ասում են, որ ամսական 24 հազար դրամ գումարը սպասարկման համար թանկ է:
- «Միկշին» ընկերությունը պատվիրել է այլ կազմակերպության, որն էլ իրականացնում է այս սպասարկումը: Մեր ընկերությունն այդ կազմակերպությանը վճարում է յուրաքանչյուր բնակարանի համար 24 հազար դրամ, որպեսզի իրականացվի սպասարկումը: 2017թ-ի մարտի 1-ից շենքի բնակիչները սպասարկման վճար չեն կատարել, սա վճարել է «Միկշին» ընկերությունը:
- Ինչո՞ւ եք նրանց փոխարեն դուք վճարել:
- Կառավարության որոշմամբ պարտավորություն ունեինք: Մարտի 1-ին մեկ տարին լրանում է: Փորձում ենք ստեղծել համատիրություն եւ շենքի ընդհանուր բաժնեսմաս ունեցող տարածքները հանձնենք համատիրության կառավարմանը: 24 հազար դրամները, որ ասում են՝ շատ թանկ է եւ այլն, այդ գումարները սպասարկումն իրականացնող կազմակերպության սահմանած գինն է: Այդ ընկերությունն առաջարկություն է ներկայացրել բնակիչներին, պայմանագրեր են առաջարկվել, որտեղ կա կետ, որ ասվում է՝ շենքի նման սպասարկումն արժե 24 հազար դրամ:
- Եթե համատիրություն դեռ չի ստեղծվել եւ դրա ստեղծումը ձեր պարտավորությունն է, ինչո՞ւ եք թողնում, որ այդ ընկերությունը գնա եւ պայմանագրեր առաջարկի բնակիչներին:
- Կազակերպությունը մեզ հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունի: Պետք է նշեն, թե քանի բնակիչ է օգտվում իրենց ծառայություններից: Այդ առաջարակությունը միտում է ունեցել՝ հետագայում սպասարկման սակագինը եւ ծավալը որոշելու համար նաեւ: Վաղը պետք է ժողով իրականացվի՝ համատիրություն ստեղծելու նպատակով: Բնակիչներից ստացել ենք գրություն, որ վաղը տեղի ունեցող ժողովին չեն կարողանալու մասնակցել: Գրությունն ուղարկվել է շահառուների կողմից լիազորված աշխատանքային խմբին, որը պարունակում է 12 բնակչի ստորագրություն: Երբ ստեղծվեց այդ խումբը, մենք ողջունեցինք, բայց ասացինք՝ տվեք լիազորագիր, որ իմանանք՝ ում հետ գործ ունենք, մինչ օրս չեն տվել: Մենք իրենց գրությանը պատասխանել ենք, որ չենք կարող հետաձգել ժողովը, քանի որ այն հրատապ է հենց բնակիչների համար, որպեսզի ստեղծվի համատիրություն: Հիմա պարզ չէ՝ շահառուների կողմից լիազորված աշխատանքային խումբն օրենքով սահմանված կարգով լիազորվա՞ծ խումբ է, թե՞ չէ:
- Շենքի տանիքը ինչո՞ւ ընդհանուր բաժնեմասային իրավունքով չի պատկանոմ բնակիչներին եւ ինչպես է ստացվել, որ տանիքը վերանվանվել է եւ դարձել է վերնահարկ, որը պատկանում է ձեր ընկերությանը:
- Կառավարության նույն որոշման հավելավածով նշված է, թե շենքը պետք է ունենա հարթ տանիք՝ ջրահեռացման հնարավորությամբ: Առհասարակ կառուցապատող ընկերությունը երբ նախագիծ է ներկայացնում քաղաքապետարան եւ հաստատվում է, դա իրականացվում է կառավարության 2015թ-ի 596-Ն որոշմամբ սահմանված կարգով: Իրականացված ծրագրով կառուցված շենքեր ճարտարապետական տեսքը հաստատելու իրավունք ունի միայն քաղաքապետարանը: «Միկշին»-ը նախատեսել էր շենքերը կառուցել վերնահարկերով: Տանիք ունեցել է շենքը, բայց փոքր է եղել եւ իրականում գրանցվել է որպես վերնահարկ:
- Ի սկզբանե վերնահա՞րկ է գրանցվել:
- Նախագծերը փոփոխվել են եւ տանիքը վերանվանվել է վերնահարկի՝ բաց պատշգամբի:
- Փոփոխման գործընթացին շահառուները մասնակցե՞լ են:
- Շահառուները այդ գործընթացին մասնակցելու իրավունք էլ չեն ունեցել: Կառավարությունը սահմանել է հստակ կարգ, մենք այդ կարգին համապատասխան արել ենք: Կառավարության որոշումը չի ասում, որ «Միկշին» ընկերությունը չպետք է ունենա վերնահարկ, չպետք է ունենա առաջին հարկերում կոմերցիոն տարածքներ, այդ հասցեում չպետք է կառուցվեն շենքեր եւ այլն:
- Շահառուներն ասում են, որ շենքը կառուցել եք, տանիքի անունը դրել եք վերնահարակ եւ իրենք տանիքից չեն կարողանում օգտվել:
- Ես էլ եմ բազմաբնակարան շենքում ապրում եւ շենքի տանիքն ինձ բացարձակ հետաքրքիր չէ: Ունենք նաեւ բնակարան ամենավերեւի հարկում, էլի հետաքրքիր չէ: Ավելին ասեմ՝ գլխացավանք է: Շենքի տանիքի օգտագործման նպատակային նշանակությունը ո՞րն է: Բնակիչների որոշ խումբ ասում է՝ շենքն ինչու չունի տանիք, մենք ուզում ենք բարձրանանք եւ քայլենք: Իմ պատկերացմամբ շենքի տանիքը քայլելու համար չէ: Շենքի տանիքը հետագայում կարող է այլ խնդրի հանգեցնել՝ դժբախտ պատահար եւ այլն: Իմ կարծիքով՝ բնակիչների տանիքի հետ կապված խնդիրը արծարծելու եւ նմանատիպ ակցիաներ կազակերպելը զուտ կապված է անձնական շահ հետապնդելու նպատակի հետ: Շենքն ունի ընդհանուր բաժնեմասային սեփականություն հանդիսացող տանիք: Վերնահարկում կան տարածքներ, որոնք օրենքով սահմանված կարգով պատկանում են «Միկշին» ընկերությանը:
- Բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին: Նախագահականի վերահսկողական ծառայությունից հետաքրքվե՞լ են խնդրով, դիմե՞լ են ձեզ:
- Չգիտեմ, տեղյակ չեմ: Ընդհանրապես նախագահին ուղարկված գրությանը ես կարող եմ մեկ պատասխան տալ իրավական տեսանկյունից: Նախագահին դիմելը չեմ կարծում, որ ինչ-որ խախտված իրավունքների պաշտպանության միջոց է: ԶԼՄ-ներում իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածվել, թե իբր անորակ նյութերով են իրականացվել շինաշխատանքները: Չկա նման բան:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 21-ի համարում, 5-րդ էջում:
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
© 2024 Հայկական ժամանակ