4300 հատ բժշկական նշտար, «դուդուկ» պատրաստելու կտորներ, ծխախոտ. գողություն ավտոտնակից

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի կենտրոնում գտնվող ավտոտնակներից մեկից, որն օգտագործվել է որպես պահեստարան, գողություն կատարած անձանց ինքնությունը:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 4-ին՝ ժամը 21:00-ից մինչեւ փետրվարի 5-ը՝ժամը 08:38-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Հանրապետության փողոցի 62/120 հասցեի մոտ գտնվող ավտոտնակներից մեկի  մուտքի դարպասը եւ գաղտնի հափշտակել «դուդուկ» պատրաստելու թղթյա կտորներ, 4300 հատ բժշկական նշտար, արտասահմանյան ծխախոտներ` պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ՝ նրանց դեպքի վայրում գտնվելու հանգամանքները պարզելու համար։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որեւէ տեղեկություն ունեն դեպքի վերաբերյալ, ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Տպել
2062 դիտում

Սիսիան-Բռնակոթ ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդին արգելափակումից դուրս են բերել, հոսպիտալացրել

Հայաստանի 6 տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Մի քանի ժամով լույս չի լինելու Երևանի ու 3 մարզերի մի շարք հասցեներում

ՀՀ ԱԺ-ն կանի հնարավորը միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման աջակցության ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Սևան քաղաքում արհեստանոց է հրդեհվել. այրվել են նաև ներսում եղած կենցաղային իրերը

Յուրաքանչյուր քաղաքական ուժի համարում եմ մրցակից. Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

Կարին Տոնոյանը կպայքարի առանձին. նա հայտարարել է «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու մասին

Ալիևը Լուկաշենկոյին պատմել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ հանդիպման արդյունքների մասին

Ճամբարակի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում

Իսրայելը 2 շաբաթով փակում է երկրի սահմանները՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Վրաստանում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Առնվազն վեց մարդ է զոհվել Սուդանի և Եթովպիայի զինծառայողների միջև բախումների հետևանքով

27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը հունվարի 30-ին. Անտոնով

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի միջխորհրդարանական վեհաժողովին

Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին

Արարատ քաղաքում ՔՊ թեկնածու Ասլան Ավետիսյանը բնակիչների հետ թաղային հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Վարանդայի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայողներ են վնասվածքներ ստացել

Հրդեհի հետևանքով այրվել է Սյունիքի Կարճևան համայնքի մանկապարտեզի առաջին հարկի հատակն ու նկուղը

Վրաստանը 2-րդն է աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով, Հայաստանը՝ 8-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը

Սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. քարաթափումը շարունակվում է (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի տներից մեկում. այրվել է տանիքը

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները. Հունաստանի վարչապետ

Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

Ստեփանակերտի դպրոցների մի շարք դասարաններում կանցնեն առկա ուսուցման, մյուսներում՝ կշարունակվի հեռավարը

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության նման. Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Անվասայլակներին պարում են բուժում ստացող զինծառայողները. հերոսները բացել են սպորտային պարերի առաջնությունը (տեսանյութ)

Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

Հայաստանում կորոնավիրուսի 409 նոր դեպք է արձանագրվել, 1 օրում մահացել է 29 մարդ

Արշամյանը կշարունակի ղեկավարել «Հայաստան» հիմնադրամը. նա վերընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը «Հաղթանակ» կամրջից

Քարաթափում Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի

Երվանդ Երկանյանի 70-ամյակը նշանավորվել է հոբելյանական համերգով

Պայթյուն Գյումրիում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր