ՍԴ հնչակյան կուսակցությունը նախաձեռնում է «Սոցիալ դեմոկրատ քաղաքական դպրոցի» մեկնարկը

22/02/2018 schedule12:46

Այս տարվա մարտի 1-ից Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նախաձեռնում է «Սոցիալ դեմոկրատ քաղաքական դպրոցի» մեկնարկը:

Կուսակցության մամուլի ծառայությունը դպրոցի ստեղծման նպատակը բացատրում է կրթության հարթակի ձեւավորման անհրաժեշտությամբ, որտեղ մասնագետների կողմից կտրվեն տեսական եւ պրակտիկ գիտելիքներ քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի ոլորտներից, եւ մասնավորապես սոցիալ-դեմոկրատիայի եւ դրա զարգացման հեռանկարների մասին։

«Դպրոցի նպատակներից է պատրաստել տեղեկացված, իրական գիտելիքներով զինված, գաղափարապես հասուն առաջնորդներ եւ հասարակության անդամներ, ովքեր կկրեն սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքներն ու փիլիսոփայությունը, կտիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, եւ կտարածեն սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքներն ու փիլիսոփայությունը մեր հասարակությունում, այդպիսով նպաստելով հասարակության գաղափարական հասունացմանը եւ ինքնակազմակերպման ունակության բարձրացմանը», - ասված է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուսուցումը կազմակերպվում է անվճար հիմունքներով։ Բանախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, լրագրողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, քաղաքական գործիչներ եւ այլոք։

Դասընթացներն իրականացվելու են ինտերակտիվ բանախոսությունների, քննարկումների միջոցով, որոնք կարող են պարունակել ժամանցային տարրեր։

Դասընթացների մասնակիցները ստանալու են գիտելիքներ 4 հիմնական առարկաներից, որոնք են՝

  • Քաղաքագիտություն
  • Տնտեսագիտություն
  • Իրավագիտություն
  • Սոցիոլոգիա

Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետեւյալ պարտադիր չափանիշներն են

  • Տարիքը՝ 18 տարեկանից սկսած
  • Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ) 

Դպրոց կարող են դիմել նշված չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք՝ անկախ կուսակցական պատկանելությունից։

Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի դիմումների փաթեթի ուսումնասիրության եւ հարցազրույցի հիման վրա։

Դիմումի փաթեթը ներառում է

  • Դիմում-հայտ (Էլեկտրոնային կամ գրավոր)
  • ինքնակենսագրություն
  • անձնագրի էլեկտրոնային պատճեն
  • կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
  • կրթական կամ հասարակական-քաղաքական այլ մասնակցությունների մասին տեղեկություն, ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)

Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումների ընդունման առաջին վերջնաժամկետն է սույն թվականի Փետրվարի 23-ը (ներառյալ)։ Հայտադիմում լրացնելու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղումով:

Տպել
2650 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում