Հայտնի են բարձրագույն դատական խորհրդի ՀՀԿ-ի հինգ թեկնածուի անունները. ովքեր են նրանք

Քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, թե ովքեր են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի Բարձրագույն դատական մարմնի անդամները: Ի դեպ, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն որպես կոալիցիոն գործընկերներ միասնական են ներկայացնում իրենց թեկնածուներին: ՀՀԿ ԳՄ-ում որոշվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամի պաշտոններում առաջադրել հետեւյալ թեկնածուներին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ Լիպարիտ Մելիքջանյան, իրավաբան Հայկ Հովհաննիսյան: Վերջինիս հայրը՝ Արտաշես Հովհաննիսյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ բանկի փոքր բաժնետերերից է: Եւ մյուս թեկնածուն Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանն է: ԲԴԽ-ի անդամների ընտրությունը կկայանա մյուս շաբաթ: Թեկնածուները կընտրվեն պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայներով, որը համարժեք է 25 պատգամավորի քվեի:

Արդեն տեղեկացրել ենք, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ ստեղծվելու է Բարձրագույն դատական խորհուրդ, որը սկսելու է գործել նախագահի լիազորությունների ստանձնումից մեկ ամիս հետո: Բարձրագույն դատական խորհուրդն Արդարադատության խորհրդի իրավահաջորդն է: Բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած է լինելու տասը անդամից, հինգը լինելու է Ազգային ժողովից, հինգը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից: Խորհրդի անդամներն ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը: Խորհուրդն անկախ մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում այնքան էլ հանգիստ չէ: ՀՀԿ-ն քիչ առաջ խմբակցության նիստ էր հրավիրել: 

Տպել
3265 դիտում

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ

Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին