Բռնաբարության ու կողոպուտի դեպքեր. «Խոր Վիրապ»-ի տարածքում հսկողությունը կուժեղացվի

ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում կատարվող հանցագործությունները: Այս մասին հայտնում են Գլխավոր դատազախության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ 2017թ. հոկտեմբերի 1-ին արձանագրվել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածքում «Խոր Վիրապ» վանական համալիր այցելած ՉԺՀ քաղաքացուհու նկատմամբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպք, որի առթիվ 2.10.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքնում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2017թ. հոկտեմբերի 5-ին ՉԺՀ քաղաքացուհու նկատմամբ վերջինիս կամքին հակառակ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Խ.Տ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործն այժմ գտնվում է դատաքննության փուլում:

Բացի այդ, 2018թ. փետրվարի 12-ին արձանագրվել են նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկներին կողոպտելու փորձի դեպքեր: Մասնավորապես քաղաքացի Ա. Դ.-ն ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում առանձին-առանձին մոտեցել է ԱՄԷ երկու քաղաքացիների, որոնց ցույց տալով Հայ-ռուսական կազակական միավորման իր վկայականը, ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից: Ժեստերով հասկացնելով, որ ցանկանում է անձնական խուզարկության ենթարկել զբոսաշրջիկներին՝ նրանց ուղեկցել է մի դեպքում եկեղեցու պարսպի մոտ, մյուս դեպքում՝ եկեղեցու տարածքում գտնվող զուգարան, զննությամբ նրանց գրպաններից, դրամապանակից հանել զգալի չափերի գումարները, ապա հարմարեցնելով պահը՝ փորձել է բացահայտ հափշտակել ամբողջ գումարը եւ դիմել է փախուստի: Սակայն երկու դեպքում էլ հանցագործություններն իր կամքից անկախ պատճառներով ավարտին չի հասցրել. մի դեպքում զբոսաշրջիկը հասցրել է բռնել նրան եւ ամբողջ գումարը հետ խլելով՝ հեռացել, մյուս դեպքում քաղաքացուն բռնել են եկեղեցու այցելուները:     

Դեպքերի առթիվ Վեդիի քննչական բաժնում 12.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Նույն օրը Ա.Դ.-ն ձերբակալվել է եւ որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել խոստովանական ցուցմունք: 2018թ. փետրվարի 15-ին նրան մեղադրանք է առաջադրվել 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փետրվարի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ Արարատի մարզի դատախազությունում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հոգեւոր կենտրոններում նման հանցավոր արարքների կատարումը էական վնաս է պատճառում ՀՀ զբոսաշրջային հեղինակությանը, եւ կարող է հանգեցնել զբոսաշրջիկների հոսքի նվազմանը, հետեւաբար առկա է այցելուների եւ զբոսաշրջիկների նկատմամբ կատարվող հանցագործությունները բացառելու, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտություն՝ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին: 

Մարզի դատախազը, մասնավորապես, նշել է ՀՀ զբոսաշրջային հարավային ուղղության կարեւոր կանգառներից մեկը հանդիսացող համալիրի տարածքում ոստիկանական մշտական հենակետ տեղակայելու եւ պատշաճ հսկողություն իրականացնելու համար ոստիկանության՝ բավարար թվով ծառայողներով ապահովելու անհրաժեշտությունը:

Տպել
6264 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին