Բյուրակնի միջնակարգ դպրոցի 74 աշակերտից 43-ը ներառական կրթության կարիք ունի

27/02/2018 schedule09:50

Շիրակի մարզի Բյուրակնի միջնակարգ դպրոցում միջանձնային հարաբերությունները խիստ լարված են: Այս մասին  «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնեցին դպրոցի փոխտնօրենները: «Խնդիրը դպրոցում ծագել է տնօրեն Լուսինե Մելիքյանի հայտարարությունից»,- ասում է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Մարինե Մարգարյանը: Ըստ նրա, հունվարին տնօրենն ասել է, որ եւս մեկ դասարան պետք է կոմպլեկտավորել, ուսուցիչների դրույքաչափերն իջեցնել, քանի որ դպրոցի բյուջեն կրճատվել է 13 մլն դրամով: Ինքն էլ հաշվարկ է արել, որ կոմպլեկտավորված մեկ դասարանով դպրոցը 22 դասաժամ է տնտեսում, իսկ որպեսզի դա չարվի, առաջարկել է հաստիքացուցակից հեռացնել այն անձանց, որոնք գրանցված են, սակայն դպրոցում վաղուց չեն աշխատում: Մեկն անգամ անկողնային հիվանդ է:  

«Ես սա ասեցի տնօրենին, չհամաձայնեց, ես էլ հարցրեցի, թե էդ ինչքան է լավ մեր բյուջեն, որ եւ դրույքն ենք իջեցնում, եւ դասարան ենք կոմպլեկտավորում: Ինչքան են մեզ գումար տվել: Ինքն էլ դաժե ըսպես քմծիծաղ տվեց, թե դու ես ուզում իմանալ, ըսի հա, ոչ միայն ես, բոլորն էլ ուզում են իմանալ: Ու չափը չասաց»,- ասում է դպրոցի փոխտնօրեն Մարինե Մարգարյանը:

Տնօրենին առաջարկվել է խնդիրը ներկայացնել մանկավարժական խորհրդի նիստում: Հրաժարվել է: Ասել է՝ ով հարց ունի, թող գա ինձ մոտ, կպատասխանեմ:   

«Ինձ կանչում էր մեր տիկին տնօրենը, ասում է, թե առանձին-առանձին զրուցեք, դե ես իրա մոտը չեմ մտնում, որովհետեւ շատ կվախենամ իրանից, ինքն ամեն հարցում ասում է՝ զապիս եմ անում, չգիտեմ ինչ եմ անում, շանտաժ եմ անում, դե ես էլ իմ խասյաթս գիտենալով, արագ բռնկվող եմ, չեմ մտնի մոտը, կպահանջեմ, թե մանխոր էրեք, ես խոսամ, խոսալու բան ունիմ, քու մոտդ չեմ գա: Բիլամ ստեղից ճվամգը, թե վա-խե-նամ-գը: Չե՛մ գա: Ես անձնական հարցեր չունիմ, դպրոցի հետ կապված հարցեր ունիմ ես էդ մարդուն, բայց մանխոր չէրավ ու մինչեւ էսօր էլ չի արել»,- դժգոհեց դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Մանվել Խոջումյանը: Ասաց՝ էլ լռել չեն կարող, ստիպված են դիմել լրագրողի օգնությանը, քանի որ տնօրենի հետ ընդհանուր հայտարարի գալ չեն կարող: 

Այս դպրոցում տարօրինակ վիճակագրություն կա: 74 աշակերտից 43-ը ներառական կրթության կարիք ունեցող երեխաներ են: «Ներառականի երեխաները հիմնականում դպրոց չեն գալիս, ծնողներին ասել են՝ մենք բացակաները չենք նշանակի, ոչ էլ բերեք: Երբ պահանջեցի բացակաները նշանակել, դասվարն ասաց՝ երկու տիրոջ ծառա չեմ ես, մեկն ասում է՝ մի դիր, մյուսն ասում է՝ դիր: Ասեցի՝ բացատրագիր գրեք, թե ինչի համար չեք նշանակում բացակայությունները, դասվարն ասաց՝ տնօրենը թույլ է տվել»,- պատմեց Մանվել Խոջումյանը:  

Ո՞րն է դպրոցի օգուտը եւ ինչու չեն նշանակվում երեխաների բացակաները: Մանվել Խոջումյանն ասում է՝ ներառական կրթության կազմակերպման համար դպրոցին գումար է հատկացվում, երեխաներին սնունդ եւ ճանապարհածախս է տրվում: Չեն գալիս, տնօրենն էլ գումարը, բնականաբար, տնտեսում է:

74-ից 43-ն արդյո՞ք ունեն առողջական խնդիրներ, որ ընդգրկվել են ներառական կրթական համակարգում: Երկու փոխտնօրեններն էլ պնդում են, որ 43-ից հազիվ 10-ը ներառական կրթության կարիք ունի: «Ներառականի մեջ ներառեցին քիչըմ թույլ երեխեքին, ոչ թե մտավոր այլ, որ ալարում են սովորել, ծույլ են, իրենց ներքաշեցին, ծնողներին բացատրեցին, որ երեխաները դասերից հետո հաց կուտեն, իրենց սննդի պարկերը կստանան, որից հետո ուսուցիչների օգնությամբ դասերը կպատրաստեն, նոր կգնան տուն: Ծնողները, պարզ է, որ մեծամասնությունը կողմ էր դրան, որ աշակերտները դասերը սովորած գնան տուն»:

Այդ երեխաները, սակայն երբեք դասերը պատրաստած տուն չեն գնացել: Երկու փոխտնօրենները պնդում են, որ ներառական կրթության համար հաստիքով որպես դպրոցի աշխատակիցներ ընդունված մարդիկ դպրոց գրեթե չեն ներկայանում: Սոցաշխատողը երբեք դպրոց չի եկել, հոգեբանը, լոգոպեդն ու  մանկավարժն էլ միայն շաբաթը մեկ օր, չորեքշաբթի են ներկայացել աշխատանքի: Դասվարն էլ, ով պետք է այդ աշակերտների հետ աշխատեր, անկախ իր կամքից, որ շատ էլ ցանկանա, չի կարողանա նրանցով զբաղվել,- ասում է Բյուրակնի դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Մարինե Մարգարյանն ու մանրամասնում. «Ներառականում ոչ մի անգամ դաս չի պարապվել, մեր դասվարը, որ նաեւ ներառականում է, դասերն այստեղ ավարտում է 14.20-ին եւ նա 14.30-ին պետք է հասնի ավտոբուսին, որ տուն, քաղաք գնա: Ինքը ժամանակի մեջ չի էլ տեղավորվում, որ դասերից հետո երեխաներին պահի, աշխատի»:

Կա՞ն դպրոցում նման խնդիրներ, թե՞ ոչ. հարցով դիմեցինք նաեւ տնօրեն Լուսինե Մելիքյանին: Սկզբում լրատվամիջոցի ներկայությունից նեղսրտեց, հետո՝ հարցերից:

«Առանց լիազոր մարմնի տեղեկության, ես հայտարարություններ անել չեմ կարող»,- ասաց տնօրենը: Բայց մի քանի հստակեցում, այնուամենայնիվ, արեց՝ ի հակադրումն փոխտնօրենների: Ասաց՝ միշտ էլ բացակաները նշանակել են, ներառականում դասերը պարապել են ամեն օր, կոմպլեկտավորված դասարանը նորություն չէ իրենց համար, բյուջեն էլ կրճատել են: Չասաց միայն, թե ինչքան գումար են հատկացրել Բյուրակնի դպրոցին այս տարվա համար: Փոխտնօրենները պնդում են, որ ներառական կրթական համակարգում ընդգրկված մանկավարժները շաբաթը մեկ օր են դպրոցում լինում, տնօրենն ասում է՝ ամեն օր են գալիս: Դասարան մտնել թույլ չտվեց, ասաց իր վերադաս մարմինը տեղյակ չէ մեր այցից: Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ 74 աշակերտ ունեցող դպրոցում 43-ը ներառական կրթության կարիք ունի, ասաց. «Ես չեմ որոշել, համապատասխան հանձնաժողովն իր եզրակացությունը տվել է, երեխաներն էլ այդ փաստաթղթերն ունեն»:

«Բերեք արդեն շատ չծավալվենք, լավ էլ տեղեկացված եք, որ 43-ը ներառական են, դա ես, հարգելիս, չեմ գնահատում, գնահատում են համապատասխան մարմինները, մենք կատարում ենք օրենքի շրջանակներում մեր գործառույթները»,- ասաց նա: Իսկ, այնուամենայնիվ, ի՞նչ հիվանդություններ կամ խնդիրներ ունեն Բյուրակնի դպրոցականները: Փոխտնօրեններն ասում են՝ գրեթե բոլորի մոտ ախտորոշված է հուզակամային, հոգեբանական խնդիր:

Հնարավոր չեղավ նաեւ ճշտել, թե քանի մանկավարժ կա Բյուրակնի դպրոցում: Այս մասին տնօրենը խոստացավ խոսել ոչ թե մեր, այլ ինչ-որ համապատասխան մարմինների ներկայությամբ: «Ես իրավունք չունեմ մանկավարժական խորհուրդը ձեզ ներկայացնելու: Երբ կգան համապատասխան մարմինները, համապատասխան փաստաթղթերի ստուգման, ես կներկայացնեմ, եւ հայտարարությունները բավական է, ֆսյո, էլ չեմ անի: Ես ընդամենը կուլտուրայից ելնելով ձեզ ընդունել եմ, պատասախանել եմ, ընդամենը այսքանը»,- ասաց տնօրենը:

Ստացվում է՝ այս դպրոցում մի քանի լուրջ հիմնախնդիր կա, որոնց լուծման համար մեծ աշխատանք ունի կատարելու Շիրակի մարզպետարանի միանգամից մի քանի  բաժին: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը պետք է հստակեցնի, թե այս երեխաներին ինչպես են տրվել հիվանդության մասին վկայող փաստաթղթեր, իհարկե, եթե դրանք առկա են իրականում, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը պետք է պարզի, թե ինչու բացակայությունները չեն դրվել դասամատյաններում, այսպես պնդում են դպրոցի փոխտնօրեններն՝ անկախ տնօրենի հակադարձումից, իսկ Ընտանիքի, կանանց եվ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը պետք է ձեռնամուխ լինի ներառական կրթության իրականացման հետ կապված խնդիրների բացահայտմանը: 

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 23-ի համարում, 5-րդ էջում:

Տպել
3338 դիտում

Հենց ձեր միջոցով են խնդիրները վեր հանվում և լուծումներ ստանում. Գնել Սանոսյանը շնորհավերել է Հայ մամուլի օրը

930 ծանր, 222 ծայրահեղ ծանր պացիենտ կա. 89 մարդ միացված է թոքերի օդափոխման սարքին. խորհրդակցություն վարչապետի մոտ

Քասախ գյուղի տներից մեկում հետախուզվող է հայտնաբերվել

Աշխատանքային այցով Ալավերդիում են եղել Լոռու մարզպետն ու ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը (լուսանկարներ)

Արգել գյուղի ցուցանակի մոտ մեքենան բախվել է մետաղյա սյանը. կա զոհ

«ԱստրաԶենեկայի» հիմքում շիմպանզեի ադենովիրուսն է, որը գենետիկորեն փոփոխվել է և չի կարող ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ. ԱԱԻ

Մաքսատանը պահվող մոմի արտադրության հումքը տրամադրվել է Մայր Աթոռին, բայց խնդիրը վերջնական լուծված չէ

Հայտնաբերվել է 14 խախտում, 2 մեքենա տեղափոխվել է պահպանվող տարածք. դիտարկվել է Շենգավիթի հանրային տրանսպորտը

Սպանություն Տավուշում. Վազաշենի անտառի առվակում տղամարդու դի է հայտնաբերվել

Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հրդեհ է բռնկվել Դալար գյուղի տներից մեկում

Շենգավիթ վարչական շրջանի սուպերմարկետներում հակահամաճարակային վերահսկողություն է անցկացվել

ՀՀ-ում լիցենզավորված է պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 30 բուժհաստատություն

12 բնակարան, 1 բնակելի տուն, 7 ավտոկայանատեղի. ինչ ունեցվածք ունի Հայկ Մարությանը

Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի Աշխարհի առաջնությանը. Տոկիոյում նրան մեկուսացրել են

Տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԲ

Տիգրան Արզաքանցյանը նշանակվել է «ԱԼՅԱՆՍ» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ (տեսանյութ)

Տաշքենդի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

Դալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով. ՔԿ

Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան

Նոյեմբերյանի բնակիչը գողացել է Կողբի եկեղեցու գանձանակի գումարը

Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է սպանության մեղադրանքով. ՔԿ

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդել Հովնանյանին (տեսանյութ)

Քովիդի այս թվերի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները. Դավոյան

Վաղը ՀՀ վեց մարզի 9 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. այսօր լռության օր է

Հովտամեջում ևս 15 տուն ապահովվել է կանոնավոր ջրամատակարարմամբ

Ավան վարչական շենքի հարևանությամբ կգործի գյուղմթերքի տոնավաճառ

Ինձ ասում են՝ եկեղեցում ես ծառայում, դուրս ես գալիս ռինգ ու մենամարտում․ հարցազրույց եկեղեցում ծառայող բռնցքամարտիկի հետ

Խոշոր ավտովթար Երևանում. «Կամազը» կողաշրջվել և փակել է ճանապարհը

Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդության. Կամո Վարդանյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ

Հաստատվել է կորոնավիրուսի 1863 նոր դեպք. մեկ օրում 41 մարդ է մահացել

Դալարում 30-ամյա տղամարդ է սպանվել. ձերբակալվել է սպանվածի 20-ամյա համագյուղացին

Չեխիայի համար Հայաստանը տարածաշրջանում կարևոր գործընկեր է. Մարտինա Տաուբերովա

Երասխում երեկ բռնկված հրդեհը մարվել է

Ձերբակալվել է Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարած կինը. ՔԿ

Տարածվող տեղեկությունը՝ իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չի համապատասխանում իրականությանը. ՊԲ

Տեսչական մարմինը քննարկել է տեխնիկական անվտանգության ոլորտի կարգավորման խնդիրները

Գեղարքունիքի մարզպետը Գանձակում ծանոթացել է խորքային հորի հորատման աշխատանքներին

Հրդեհաշիջման և տարհանման ուսումնավարժություն է անցկացվել Չարենցավանի հիմնական դպրոցում