Մանկապարտեզում մի քանի ժամ պատանդ մնացած երեխան դեռ հոգեբանական աջակցություն է ստանում

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում ժամեր շարունակ պատանդ պահված երեքամյա Հմայակը դեռ շարունակում է հոգեբանական աջակցություն ստանալ:

Նրա մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ երեխայի վիճակը նորմալ է: Այդուհանդերձ, նշեց, որ դեպքից հետո նրա մոտ ի հայտ եկած հաճախամիզությունը դեռ չի անցել: Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով, մասնագետները տեղեկացրել են, որ դա արագ հաղթահարվող խնդիր չէ:

Հմայակը դեռ մանկապարտեզ չի հաճախում: Մայրը տեղեկացրեց, որ ինչպես յուրաքանչյուր ձմեռ, այժմ էլ մանկապարտեզը չի գործում եւ վերաբացվելու է միայն ապրիլին: Դրանից հետո ծնողները նախատեսում են տղային նորից մանկապարտեզ տանել:

Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերի 30-ին մանկապարտեզ էր ներխուժել 36-ամյա Արգամ Հովիկյանը, դանակի սպառնալիքով իր մոտ պահել սաներից Հմայակին: Նրա նպատակն էր եղել հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ: Վերջինիս տատը նույն մանկապարտեզի տնօրենն էր (այս տարվա հունվարից նա պետք է թոշակի անցներ): Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց դուրս էր բերվել հաստատությունից: Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը եւ նրա տատին: Հմայակը ֆիզիկապես չէր տուժել, բայց նրա մոտ առաջացել էին հոգեբանական խնդիրներ:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 24-ի համարում:

Տպել
2943 դիտում

Լոռու մարզային հոգենյարդաբանական հիվանդանոցը նոր տնօրեն ունի

Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է

Մի ձեռքով բանակցելը, իսկ մյուսով կրակելն անհնար է հայկական կողմի դեպքում. ԱԳՆ խոսնակ

Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի բնակարանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Հին խաղամոլների՝ «խոշոր խաղադրույքներով» քաղաքական կեղտոտ խաղի գործիքները

Ադրբեջանը պատերազմի սանձազերծման մենաշնորհ այլեւս չունի. Արծրուն Հովհաննիսյան

Օդեսսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Խերսոն քաղաք, մասնակցել ագրոարդյունաբերական ֆորումին

Գորիսում քննարկվել է Հակակոռոպցիոն ռազմավարության նախագիծը

«Սասստեքս»-ում իրավիճակ է փոխվել. դժգոհ աշխատակիցներն այլեւս չեն խոսում լրագրողների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

Հայկական բռնցքամարտի անվերջ ճգնաժամը. սկանդալային զարգացում է սպասվում

Վալերի Օսիպյանը անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին (տեսանյութ)

Սահմանապահ Կոթին ընդգրկվել է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում (լուսանկարներ)

Թուրքիայի ոստիկանները մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով ՀՀ քաղաքացի են ձերբակալել

Քաղաքացին տպարանում տպագրել է 10 հազար դրամանոց թղթադրամներ և իրացրել դրանք Երևանում ու մարզերում. ԱԱԾ (տեսանյութ)

Պետության հետ վերջնագրերով խոսելն անթույլատրելի է. Օսիպյանը ներկայացրել է Տավուշի մարզի նոր ոստիկանապետին (լուսանկարներ)

Սինգապուրի իշխանությունները 9 տոննա անօրինական փղոսկր են առգրավել

Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից. տեղում են փրկարարները. ԱԻՆ

ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դ իմումի հիման վրա գործի վարույթը

Ոստիկանները սոցապ տեսուչին բռնեցին կաշառք ստանալուց անմիջապես հետո (տեսանյութ)