Պոլսահայ հարյուրավոր մտավորականներ նոր պատրիարքի ընտրություններ են պահանջում

22/02/2018 schedule21:40

Թուրքիայի հայ համայնքի մի խումբ մտավորականներ, Պոլսո հայոց պատրիարքության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները քննության առնող բաց նամակով դիմել են հայ համայնքին։ Նամակը ստորագրողների թվում են այնպիսի համալսարանական դասախոսներ, արվեստագետներ, գիտաշխատողներ, երաժիշտներ ու գրողներ, ինչպիսիք են՝ Հայկո Ջեփքինը, Գևորգ Թյուրքերը, Գրիգոր Դինչքայըքջըն, Մանուել Չըթաքը, Մասիս Արամ Գյոզբեկը, «Ոմանք» երաժշտական խմբի տղաները, Լեռնա Էքմեքձիօղլուն, Նազան Մաքսուդյանը:

«Ակօս»-ը ներկայացնում է մտավորականների նամակը՝ 

«Հանրային կարծիքի նկատառման,
Անցյալ շաբաթվա զարգացումները պատճառ դարձան որպեսզի բազմապատկվեն մեր այն մտահոգությունները, որոնք սկսել էին զարգանալ ընտրյալ վերջին պատրիարք Մեսրոպ Բ-ին անգործության դատապարտած հիվանդության ընթացքում:

Դատաբժշկական մարմինների կողմից հաստատված  հիվանդության հետևանքով ստեղծված վիճակին միջանկյալ լուծում գտնելու հույսով ու խառնակությունները կանխելու համար Արամ արք. Աթեշյանը 2010-ին պատրիարքական ընդհանուր փոխանորդ նշանակվեց (հակառակ Պոլսի պատրիարքական աթոռի կանոնակարգի)։ Դժբախտաբար այս ընթացքում որևէ հրաշք չէ պատահել, ու պատրիարքի առողջական վիճակը ավելի քան ինը տարի է՝ նույն է։ Որտեղ էլ լինի, ոչ մի աթոռ չի կարելի այսքան երկար ժամանակ թափուր թողել։ Ոչ մի տեղ չի կարելի  փոխանորդրության այսքան երկարաձգումը, երբ բուն աթոռակալը գործունակ չէ։ Ըստ եկեղեցական կանոնակարգի՝ աթոռը թափուր է  հռչակվում, եթե պատրիարքը յոթը տարի չի գործել։ Պատրիարքը թեև ողջ է, սակայն ավելի քան 9 տարի է, անգիտակից և անկողնային վիճակում է։

Թափուր է պատրիարքական գահը՝ կյանքի անխուսափելի, անժխտելի ու անշրջադարձելի հանգամանքների բերմով։ Հակառակը պնդել նշանակում է հայտարարել, թե Երկիրը չի պտտվում իր առանցքի շուրջ։

Ակնկալում ու պահանջում ենք, որ վերջ տրվի փոխանորդի կողմից պատրիարքական աթոռի կառավարմանը, և թափուր գահը հանրային քվեարկության արդյունքում գտնի հեղինակավոր ու արժանավոր գահակալի՝ ըստ մեր ավանդությունների և մեր քաղաքացիական իրավունքի։

Կոչ ենք անում Թուրքիայի հայ համայնքի բոլոր անդամներին ու հաստատություններին բոլոր հարթակներում օգտագործեն ամեն միջոց, բողոքեն ու մերժեն այս իրողությունը։

Հոգևորականներին, ի դեմս Կրոնական ժողովի,  հիշեցնում ենք հանրության առջև իրենց ունեցած պատասխանատվության մասին:  Նրանց կոչ ենք անում հարգել իրենց իսկ խոստումը։

Կոչ ենք անում նաև համայնքային հաստատությունների ղեկավարներին հրաժարվել կրավորական կեցվածքից, որը հակասում է  իրենց ընտրյալ ներկայացուցիչներ լինելու հանգամանքին և, պատասխանատվություն ստանձնելով, լինեն նախաձեռնող։ Վստահ ենք, որ քաղաքացիական հակազդեցություններն ու պահանջները  պիտի նկատի առնվեն այն պետական պաշտոնյաների կողմից, որոնք քաղաքացիների հանդեպ ուշադիր:

Հանրային խաղաղությունը պիտի հաստատվի միայն այն ժամանակ, երբ արդարորեն իրականանա պատրիարքական ընտրությունը, որը արդարության և իրավունքի պահանջն է։ Լռությունը, որ բխում է համակերպվելուց և հնազանդությունից ոչ թէ խաղաղություն է, այլ՝ հալածանք»։

Նամակի տակ ստորագրել են հարյուրավոր պոլսահայեր, երաժիշտներ, գիտնականներ, բժիշկներ, լուսանկարիչներ, լրագրողներ, դերասաններ, գրողներ, արվեստագետներ, գեղանկարիչներ:

Տպել
1070 դիտում

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ

Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին