10 օր եմ թոշակառու լինելու. ՍԴ 22 տարվա նախագահի եւ կնոջ ունեցվածքը՝ եվրոներ, դոլարներ

«Հայկական ժամանակ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր խորհրդարանում էր Սահմանադրական դատարանի առայժմ գործող նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա հանդիպեց ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական գործընկերների ներկայացուցիչների հետ, քանի որ այս խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուների ցուցակն է գլխավորում՝ Բարձրագույն դատական խորհդի կազմում եւ չի բացառվում, որ հենց նա էլ նախագահելու է խորհուրդը: Հետաքրքիրն այն է, որ Հարությունյանը հերքեց, որ ինքն է գլխավորելու այդ խորհուրդը, թեեւ միաժամանակ նշեց, որ մարտի 23-ին լրանում է ՍԴ-ում պաշտոնավարման ժամկետը, բայց շատ կարճ ժամանակով է գործազուրկ մնալու:

«Մարտի 23-ին իմ պաշտոնավարման ժամկետը լրանում է, դրանից հետո մի 10 օր թոշակառու կլինեմ, հետո կստանձնեմ այս նոր պարտավորությունը»,- ասաց նա:

Նշենք, որ Հարությունյանը 22 տարի շարունակ՝ 1996 թվականից եղել է ՍԴ նախագահ: ՀԺ-ն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում դիտարկում է իրականացրել եւ պարզել, որ այս տարիների ընթացքում Հարությունյանը բավականին գումար է «ետ գցել»: Նա այս պահին ունի 4 մլն 600 հազար դրամ, 6 հազար 5 հարյուր ԱՄՆ դոլար եւ 1,250 հազար եվրո: Եկամուտները կազմել են 16 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Հարությունյանի կինը՝ Անահիտ Խաչատրյանը իր հաշվին ունի 13 հազար ԱՄՆ դոլար եւ 1,5 մլն դրամ: Վերջինիս միակ եկամտի աղբյուրը 400 հազար կենսաթոշակն է: Զարմանալի է, որ ամուսինները չունեն հայտարարագրած բնակարան եւ շարժական գույք:

Տպել
4574 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում