Քննիչը կատարել է կեղծիք, կոծկել հանցագործություն․ քրգործի նախաքննությունն ավարտվեց

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Հովհաննիսյանը, 23.11.2016թ.-ից մինչեւ 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տեւական ժամանակ քննչական եւ դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Այսպես, Դ. Հովհաննիսյանն իր վարույթում քննվող՝ Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող առանձնատնից 28.12.2016թ.-ին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում սեփականատեր Ռ. Մ.-ին եւ վերջինիս կնոջը ժամանակին չհարցաքննելու, դատահետքաբանական փորձաքննություն չնշանակելու եւ մի շարք այլ հանգամանքներ քողարկելու նպատակով 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 29.12.2016թ.-ին` առանձնատնից կատարված գողության դեպքի հաջորդ օրը:

Այնուհետեւ 31.01.2017թ.-ին քննիչը կայացրել է առանձնատան մուտքի դռան փականն ու բանալիներն առգրավելու մասին որոշում, կազմել տուժողի կնոջ հարցաքննության, առգրավման եւ փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները տուժողին ծանոթացնելու մասին արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դրանց կատարման օրվա, ժամի եւ վայրի վերաբերյալ: Ընդ որում, առգրավման վերաբերյալ կազմված արձանագրությունում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ եւ դրել կեղծ ստորագրություններ:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Դ. Հովհաննիսյանը կազմել է նաեւ դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որում եւս մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Իր կողմից կատարված կեղծիքները, ինչպես նաեւ նշված որոշումը դեպքից տեւական ժամանակ անց` 31.01.2017թ.-ին կազմած լինելու հանգամանքը քողարկելու նպատակով Դ. Հովհաննիսյանը Մասիսի քննչական բաժնի գրասենյակի` ելքի փաստաթղթերի գրանցման գրքում նշել է, թե իբր, դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին հիշյալ որոշումը ելքագրվել է 09.01.2017թ.-ին: Այնուհետեւ 2017թ.-ի փետրվարին այցելել է Արարատի մարզի Նորաբաց գյուղ, որտեղ կազմել է վկաների հարցաքննության արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 30.12.2016թ.-ին` գողության դեպքից երկու օր հետո` Մասիս քաղաքում:

Ավելին, 2017թ.-ի փետրվարին քրեական գործով վկայի հարցաքննության ընթացքում տեղեկանալով, որ վերջինս գողության օրը որսի գնալիս տուժողի տան դիմաց նկատել է կասկածելի ավտոմեքենա, նրան դեպքից տեւական ժամանակ անց հարցաքննելու եւ մատնանշված ավտոմեքենայի` գողության դեպքի հետ առնչությունը չստուգելու նպատակով եւ անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ չիրականացնելու հանգամանքները թաքցնելու մտադրությամբ` քննիչը վկայի հարցաքննության արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, վերջինս գողության դեպքի օրը գտնվել է տանը եւ տուժողի տան մոտ կասկածելի ավտոմեքենաներ չի նկատել:

Դ. Հովհաննիսյանն ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել նաեւ  գողության կատարման մեջ կասկածվող անձանց հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունում` նշելով, թե, իբր, գործողության կատարմանը ներկա են գտնվել երկու ընթերականեր, ինչպես նաեւ դրել է կեղծ ստորագրություններ: 

Բացի այդ, առավել արտառոցն այն է, որ քննիչը ստանալով գողության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվության մասին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումները` դրանցում նշված Սեւան քաղաքի Գագարին ավանում գտնվող 3 բնակարաններ ընդհանրապես չի գնացել, տուժողի տնից հափշտակված իրեր փնտրելու եւ գտնելու նպատակով խուզարկություններ չի կատարել: Փոխարենը, պատշաճ եւ արդյունավետ նախաքննություն կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով, Մասիսի քննչական բաժնում` իր աշխատասենյակում, կազմել է խուզարկությունների կատարման վերաբերյալ 3 ամբողջովին կեղծ արձանագրություններ` դրանցում նշելով, թե, իբր, նշված անձանց բնակարաններում խուզարկություններ է կատարել, որոնց մասնակցել են ընթերականեր եւ այլ մասնակիցներ, իսկ կատարված խուզարկությունների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել: Միաժամանակ, նշված արձանագրություններում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ, որոնց, ինչպես նաեւ մասնակիցների անունից դրել է կեղծ ստորագրություններ եւ վերջիններիս ազգանունների վերաբերյալ կեղծ գրառումներ կատարել:

Դ. Հովհաննիսյանն իր կողմից կազմված, կեղծ տեղեկություններ պարունակող եւ ամբողջովին կեղծ բոլոր փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` դրանք կցել է իր վարույթում քննվող քրեական գործին:

Այսպիսով, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` բազմաթիվ դրվագներով պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
804 դիտում

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ

Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին