Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Փետրվարին Երեւանում գրանցվել է Արմավիրի մարզում ծնված նորածնի մահվան դեպք: ՀՀ ոստիկանության  լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ համապատասխան հաղորդումը ստացվել է փետրվարի 22-ին, ժամը 21:45-ին: Քաղաքացին հայտնել է, որ բժիշկների պատճառով ինքը երեխա է կորցրել:

Օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 28-ին Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է զանգահարողի որդին՝ սրտի արատով: 3 օր ծննդատանը գտնվելու ընթացքում բժիշկները պարզել են, որ նորածինն ունի առողջական խնդիրներ՝ սրտի շրջանում:

Երեխան տեղափոխվել է Երեւան, ենթարկվել սրտի վիրահատության, բայց կարճ ժամանակ մահացել է: Նշված փաստով կատարվում է քննություն:

Այսօր երկու ամսական երեխայի մահվան մասին է հաղորդել նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը: Ըստ այդմ, երեխան մահացել է փետրվարի 22-ին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում՝ «կապույտ հազ» ախտորոշմամբ: Երեխան, ինչպես եւ ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել:

Հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ: Չնայած տարածքային պոլիկլինիկայի մանկաբույժի հորդորին, ծնողը հրաժարվել է հոսպիտալացումից: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը եւ նրա զույգ եղբայրը կապույտ հազով վարակվել են 2 տարեկան 9 ամսական քրոջից։

Նշենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում դիտվում է կապույտ եւ հարկապույտ հազով հիվանդացության աշխուժացում։ Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 3 դեպքի փոխարեն գրանցվել է  լաբորատոր հաստատված 12 դեպք։ Դրանցից 8-ը չպատվաստված երեխաներ են, իսկ 2-ը` թերի պատվաստված:

Հարուցչի ակտիվ շրջանառության պայմաններում գերազանցապես տուժում են մինչեւ մեկ տարեկան երեխաները։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի մահվան պատճառ դառնալ։

ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ անգամ եւս շեշտում է, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին եւ լիարժեք իրականացված պատվաստումները կարող են նվազեցնել հիվանդության հարուցիչների շրջանառությունը։

Նախարարությունը նաեւ նշում է. «Ծնողներին հորդորում ենք ամենայն լրջությամբ վերաբերվել պատվաստումներից հրաժարմանը։ Դա կարող է ամենաանցանկալի հետեւանքն ունենալ։ Պետք է հիշել, որ պատվաստումով կարող եք կանխել հիվանդությունը եւ դրանից սպասվող բարդությունները»: 

Տպել
1647 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է