«Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել

Փետրվարի 17-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկների միջեւ ծագած վիճաբանության դեպքով  ՇՄ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի, այն է ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, այսինքն դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս չի պատճառվել, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ, որը  պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, եւ 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝  Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը, տեղի ունեցածը որակեց որպես տգեղ երեւույթ:

«Իմ հսկողության տակ է այս  քրեական գործը:  Նախաքննությունը կկատարավի, բոլոր մեղավոր անձանց արարքներին կտրվի համապատասխան գնահատական»,-ասաց դատախազը:

Հիշեցնենք, որ  փետրվարի 17-ին «Գյումրի» բկ աշխատակցուհի, բուժքույր Աննա Ադամյանը Ոստիկանության «Կումայրու» բաժին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ  նույն հաստատության բժիշկներ Արմեն եւ Արթուր Նասիբյանները վիճել են իր հետ եւ տեւական ժամանակ, մոտ 10 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Բուժքույրը նաեւ նշել է, որ Նասիբյանները ոտքով հարվածներ են հասցրել իր աշխատանքային գրասեղանին: Փաստի կապակցությամբ նախապատրաստվել են նութեր, որի ընթացքում ոստիկանության համապատասխան աշխատակիցը  նաեւ զեկուցագիր է ներկայացրել իր վերադասին, այն մասին, որ ձեռք են բերվել նաեւ տվյալներ, որոնց համաձայն նույն օրը Նասիբյան եղբայրները   ծեծի են ենթարկել բժշկական կենտրոնում աշխատող բժիշկ եղբայրներ Արման եւ Արտակ Սարգսյաններին: Ըստ ՇՄ դատախազի, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայել են այն մասին, որ կոնկրետ ծեծի դրվագով, եղբայրներից Արթուր Նասիբյանը եւ  բժշկական կենտրոնում աշխատող եւս մեկ բժիշկ՝ Կարեն Գեւորգյանը, բռնություն  են գործադրել մեկ այլ բժշկի՝ Արտակ Սարգսյանի նկատմամբ:  Ըստ դատախազի, նշվում է նաեւ, որ  նրանց միջեւ  տեղի ունեցած ծեծկռտուքի, վիճաբանության պատճառը եղել է ոստիկանություն դիմած  աշխատակցուհու՝ բուժքույր Աննա Ադամյանի կողմից  համապատասխան հիվանդին  այլ բժշկի բուժօգնությանը դիմելու ուղորդելու հարցը:

Տպել
1701 դիտում

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը

Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում

Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու դեպքեր են բացահայտել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, վիճակը միջին ծանրության է

Մայրաքաղաքի փողոցների նորոգման աշխատանքների տնտեսված գումարներով մի քանի փողոց կհիմնանորոգվի

Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության

ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան

ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացվել