Բուրաստան գյուղի ջրանցքում հայտնաբերել են որոնվող 2 տարեկան երեխայի դին

25/02/2018 schedule11:11

Փետրվարի 24-ին, ժամը 19:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան տղա երեխա  է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության փոխնցմամբ, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Ժամը 22:20-ին փրկարարները  գյուղի մոտակայքով անցնող ջրանցքում (խորությունը՝ 2.5 մ, լայնությունը՝ 5 մ) հայտնաբերել են  2015 թ. ծնված Սուրեն Խուդոյանի դին:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 38 փրկարար ծառայող և 25 գյուղացի՝ գյուղապետի գլխավորությամբ:

Իսկ Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեխայի մայրը երեկոյան նկատել է, որ տղան չկա, և ահազանգել է գյուղապետին, վերջինս էլ՝ իրավապահ մարմիններին:

Երեխան եղել է բակում, պապի մոտ, որը փոքրիկին տուն է ուղարկել, քիչ ուշ երեխայի մայրը հարցրել է սկեսրայրին երեխայի մասին, փնտրել ու չեն գտել, ահազանգել են գյուղապետին, այնուհետ՝ փրկարարներին:

Տպել
4647 դիտում

Գիքորի պես գոռալով, էստի համեցեք ասելով`ուղևորներին «փախցնում» են. Արմավիր-Երևան երթուղու գործադուլը շարունակվում է

Հեմոդիալիզի պարագաները մատակարարվել են 2 անգամ թանկ գնով. ՊՎԾ-ն ներկայացնում է ուսումնասիրության արդյունքը

ՖԱՖ-ը ՀՖՖ-ի հետ համաձայնության է եկել նախապայմանների հարցում, որոնցից «Red Eagles»-ը դժգոհ էր

Մետաքսի ճանապարհը զբոսաշրջիկներին ներկայացնելու լավ բազա ունենք. գիտնականի առաջարկը դուր եկավ վարչապետին

Մյուլլերի զեկույցի «էխոն»․ Թրամփն առաջատար ԶԼՄ-ներն անվանել է «ժողովրդի թշնամիներ»

Հայկական առաջապահ ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի ինժեներական աշխատանքները

Երեւանում բանկոմատներից հափշտակությունների գործով մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի 20-ամյա քաղաքացուն. ՔԿ

21.6 մլն դրամի հափշտակություն․ ոստիկանները ապօրինություններ են բացահայտել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում (տեսանյութ)

Նախարարներն ու ԱԺ պատգամավորները Թումանյան են արտասանում, մարտահրավեր ուղարկում միմյանց. (ուղիղ)

ԱՄՆ դեսպանը հետաքրքրվել է գլխավոր դատախազից՝ ինչպես կարող են աջակցել ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարում

Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում է․ շարունակվում է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

Facebook-ը 2632 էջ, խումբ, օգտահաշիվ է ջնջել

Լուրջ խնդիրներ կունենանք գյուղատնտեսությունում․ վարկատու կազմակերպության զգուշացնող նամակը վարչապետին

2018-ին զինվորների ապահովագրության հիմնադրամի եկամուտներն աճել են 35%-ով

Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է դեմագոգիկ ելույթներ ունենալ․ Արարատ Միրզոյան

Կառավարությունում առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսելուց, փող միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱԱ-ում

Ինչ ուզում են, թող անեն․ Իրինա Ռոդնինան մեկնաբանել է Երեւանում իր անունը կրող դպրոցի վերանվանման հարցը

Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր այս քայլս թուլություն կորակեն. Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

Ձերբակալվել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին

Քաղաքական հասունություն է պետք ցուցաբերել սոցիալական հարցերը արտադրական բնույթի հարցերին չհակադրելու համար․ Մելքումյան