Սուտ մատնության 4 դեպք․ ոստիկաններին հանիրավիր մեղադրել են տարբեր հանցագործություններում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ խոշտանգում կատարելու մեջ: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Գ. Կարապետյանը 08.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներ Արթուր Սահակյանն ու Կարեն Դավթյանն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Կարապետյանի կողմից հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, դեպքի պահին ոստիկան Կ. Դավթյանի կողմից կատարված տեսանկարահանման ձայնագրության զննությամբ պարզվել է, որ վերջինս եւ ոստիկան Ա. Սահակյանը պատշաճ կարգով Գ. Կարապետյանին տեղեկացրել են, որ նա գտնվում է հետախուզման մեջ եւ հրավիրել են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հայհոյանքներ է հնչեցրել, հրել եւ հարվածել նրանց, ինչպես նաեւ դիմադրություն ցույց տվել Կ. Դավթյանին:

Գ. Կարապետյանի կողմից նախաքննական մարնին սուտ տեղեկություններ հայտնելու հանգամանքը հիմնավորվել է նաեւ նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ այլ ապացույցներով: Արդյունքում` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, եւ քրեական գործով վարույթը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Գ. Կարապետյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է բնակարանային գողության մեջ մեղադրվող, Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Մասնավորապես, վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 13.12.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներ Մանուկ Մանուկյանն ու Տարոն Բարսեղյանը Արարատի մարզի բնակարաններից գումարի եւ ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության: Ա. Սարգսյանը հայտնել է, որ  արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետեւ նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը եւս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ Ա. Սարգսյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 309-րդ հոդվածների 1-ին մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Ա. Սարգսյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Մանիկ Մալխասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 18.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ 15.01.2018թ.-ին ոստիկանության ծառայողները Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի մոտակայքից իրեն նստեցրել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության ավտոմեքենան եւ տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Մ. Մալխասյանը հայտնել է, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկաններից մեկը հարվածել է իր գլխին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` բերման ենթարկելու գործընթացի տեսագրության զննությամբ հիմնավորվել է, որ Մ. Մալխասյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ ոստիկանության ծառայող Գեւորգ Գեւորգյանի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Մ. Մալխասյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում գողության մեջ մեղադրվող Տիգրան Գրիգորյանն ու Զոհրաբ Նասլյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում են տվել, որ 10.07.2017թ.-ին ինքնակամ ներկայացել են  ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իրենց նկատմամբ` պահանջելով ընդունել եւ խոստովանել Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակչուհու տանից կատարված գողության դեպքը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են հայտնել ոստիկանների կողմից առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում կատարելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, եւ որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Տ. Գրիգորյանի ու Զ. Նասլյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վերը նշված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1186 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ